«ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ գործարկում է նոր պրոդուկտ՝ «Սուպեր Քարտ՚ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017, 15:23

Արմինֆո.  «ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ՚՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ:  Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):

Ի.Տելեգին. Մինչև տարեվերջ ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկավորման պորտֆելը կհասնի 91 մլրդ.դրամի
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017, 15:06

Արմինֆո. Մինչև 2017 թվականի ավարտը ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է ավելացնել իր մանրածախ վարկային պորտֆելը, մինչև 91 մլրդ դրամ: Այս մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տեգեգինը:

Beeline-ն առաջարկում է ապառիկով գնել  iPhone 8 և iPhone 8 Plus՝ տոկոսների փոխարեն վճարելով կապի համար
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017, 13:11

Արմինֆո. Beeline-ը հայտարարում է տարաժամկետ վճարման հնարավորությամբ iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքի մասին։

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 19:28

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կողմից կազմակերպված «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին: Երկօրյա ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:

Հայաստանի բանկերի կողմից 2017 թվականի 9 ամիսների ընթացքում պետական գանձապետարանին է ուղղվել 31.7 մլրդ դրամ, տարեկան աճը`13.6%
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 18:20

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին պետական ​​գանձապետարանին է ուղղվել 31,7 մլրդ դրամ, տարեկան աճը`13,6%: Այդ գումարի 89,3%-ը կամ 28,3 մլրդ դրամը  վճարվել է որպես ուղղակի հարկերի (ներառյալ եկամտահարկ և շահութահարկ), տարեկան 12,8% աճով: Ինչպես հայտնում է ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տարվա 9 ամիսների արդյունքներով տեղ են գտել  17 գործող բանկերից 12-ը (2016-ին`13): Առաջին հնգյակում են`Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք առաջատարների հնգյակում էին նաև մեկ տարի առաջ: 2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում առաջատար հինգ բանկերը պետական բյուջեին են ուղղել 16,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան աճը`18.7%), որից 15.1 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան աճը`18.9%):

ՎՏԲ-Հայաստան Բանկը» և «Բեստ Քարդ» ընկերությունը գործարկել են «Bari Card» համատեղ քարտը
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 16:27

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկ» և «Բեստ Քարդ» ընկերությունը գործարկել են կո-բրենդային «Bari Card» համատեղ քարտը (#yourcashbackcard), MasterCard Standard վճարային քարտի հիման վրա: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նոյեմբերի 9-ին հայտարարել է «Best Card» ՍՊԸ գլխավոր տնօրեն Մարինա Դալլաքյանը «NUR EXPO» ցուցահանդեսի շրջանակներում, պարզաբանելով, որ քարտը հնարավորություն կստանա ստանալ մինչև 20% Cashback, որպես ապրանքների/ծառայությունների գնումների դիմաց ծախսված գումարի պարգևատրում: Բարի Քարդի ծրագիրը մասնաճյուղը ներառում է ավելի քան 300 վաճառքի և սպասարկման կետեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողան փոփոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 14:13

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում: Ինչպես ԱրմԻնֆո-ին պարզաբանել են Բանկի մամուլի ծառայությունում, նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, ում դժվար է հիշել Բանկի կողմից սահմանված իր քարտի սկզբնական PIN-կոդը: Բացի դրանից, հաճախորդները կարող են սահմանել միասնական PIN-կոդ միաժամանակ մի քանի քարտերի համար և ստիպված չլինել հիշել միաժամանակ մի քանի տարբեր PIN-կոդեր: Այս ծառայությունն օգտակար է նաև այն դեպքերում, երբ հաճախորդն ունի մտավախություն, որ իր քարտի PIN-կոդը հայտնի է դարձել երրորդ անձի: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2017, 13:09

Արմինֆո. Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը  պատրաստել է հատուկ առաջարկ  ավանդատուների համար: 3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ՀՀ դրամով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդներ`  0.5% բարձրացված տոկոսադրույքով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունում, բացի այդ, տվյալ ժամանակահատվածում գործում են նաև "Աշնանային խնայողություններ" ակցիայի պայմանները, որի շրջանակներում ՀՀ դրամով ավանդների համար նույնպես գործում են մինչև 10% բարձրացրած տոկոսադրույքներ:

ՎՏԲ – Հայաստան Բանկը վարկային քարտերի քարտապանների համար գործարկում է «Ամսվա հաջողակ» ակցիան
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017, 18:47

Արմինֆո. ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիան`Companion card վարկային քարտերի քարտապանների համար: 2017 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2018 թվականի ապրիլի 25-ն օգտվելով վարկային քարտերից և առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը, Բանկի հաճախորդները  կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ`100 հազար ՀՀ դրամի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան 
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 16:03

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով հատուկ առաջարկ: Սկսած 2017 թվականի հոկտեմբերի 23-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում AMD և USD արժույթներով «Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները ձևակերպելիս գործելու են «Աշնանային խնայողություններ» ակցիայի պայմանները:

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Բանկի բջջային բանկինգին օրական միջին հաշվով միանում է 200 հաճախորդ
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 16:46

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվները, դրամական միջոցները և կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:

ՎՏԲ-ն 1.2 մլրդ ռուբլով կհամալրի Հայաստանյան «դստեր՚ կապիտալը
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017, 14:16

Արմինֆո. ՎՏԲ տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 16-ի երեկոյան որոշում է կայացրել շուրջ 1,2 մլրդ ռուբլով համալրել Հայաստանում դուստր բանկի կապիտալը: Այդ մասին ասվում է Իրավական տեղեկատվության բացահայտման կենտրոնի  հաղորդագրությունում, հաղորդում է «ԷռԲեԿա՚-ն: Աղբյուրի համաձայն, «ՎՏԲ Հայաստան  Բանկ՚ ՓԲԸ կանոնադրական կապիտալը կհամալրվի ավելի քան 10 մլրդ դրամով (շուրջ 1.2 մլրդ ռուբլի)` «լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով՚: Դրա համար ՎՏԲ-ն մտադիր է ձեռք բերել ավելի քան 925 հազար բաժնետոմս «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և «ՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ կանոնադրությանը համապատասխան սահմանվող գնով՚: Այդ դեպքում ՎՏԲ բանկի բաժնեմասը դուստր վարկային կազմակերպությունում «կպահպանվի 100 տոկոսի չափ՚:

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Mastercard-ի հետ համատեղ #երբշահումես ակցիայի արդյունքում գրանցվել է անկանխիկ վճարումների կրկնակի աճ
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017, 14:22

Արմինֆո. ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները և պարգևատրեցին հաղթողներին: Ակցիան անցկացվել է 10.06.2017թ. - 10.09.2017թ. ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard  քարտապանների համար:

Ռոբերտ Մակարյան. Արդեն շուրջ 600 ֆերմեր մասնակցել է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետական ծրագրի վերաբերյալ սեմինարներին
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017, 15:51

Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետակնա ծրագիրը բարձր պահանջարկ է վայելում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, նշելով, որ ծրագրի շրջանակում անցկացվող սեմինարներում արդեն ուսուցում է անցել շուրջ 600 ֆերմեր, ևս շուրջ 2 հազարը մասնակցության հայտ է ներկայացրել:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 15:46

Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, որի արդյունքում այսուհետ Արդշինբանկի միջոցով հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ռեեստրի վարմանն և արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները: Այսպիսով, բանկը դարձավ դեպոզիտար համակարգի 17-րդ հաշվի օպերատորը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ընդլայնել է վճարային տերմինալների ցանցը և ավելացրել հերթերի կառավարման համակարգով հագեցած մասնաճյուղերի քանակը
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 12:22

Արմինֆո. Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղերում հաճախորդների հոսքի արդյունավետ կառավարման, հաճախորդների հավատարմության աճի և ինքնասպասարկման գոտիների ստեղծման նպատակով Բանկը.

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ժամկետային ավանդները, տոկոսների ամենամսյա վճարման հնարավորությամբ
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 14:55

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձֆիզիկական անձանց համար գործարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ժամկետային ավանդները, տոկոսների ամենամսյա վճարման հնարավորությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դրամով ավանդների  համար տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչև 8.25%, ԱՄՆ դոլար՝ մինչև 2.4 %, Եվրո՝ մինչև 0.95% և ռուբլի՝ մինչև 4.5 %:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բջջային  բանկ համակարգը և նորացրել Ինտերնետ բանկ ծառայությունը
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017, 15:43

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

ՀՀ գյուղնախարարությունն գյուղատնտեսական ոլորտի վերամշակող ընկերություններից սուբսիդավորման նպատակով ստացել է վարկերի 1.606 մլրդ դրամի 16 հայտ
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 19:19

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսական ոլորտի վերամշակող ընկերություններից սեպտեմբերի 19-ի դրությամբ սուբսիդավորման նպատակով ստացել է վարկերի 1.606 մլրդ դրամի 16 հայտ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացրել են «Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտը
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 14:51

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են մի նոր ապահովագրական պրոդուկտ՝ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Մաքուր տուն» փաթեթի արժեքը կազմում է 13.500 ՀՀ դրամ, իսկ ընդհանուր ապահովագրական գումարը՝ 1.000.000 ՀՀ դրամ:

Արտ. փոխարժեքները
20.09.2024
RUB4.180.01
USD387.27-0.48
EUR432.15-1.08
GBP514.49-0.95
CAD285.43-0.99
JPY26.85-0.31
CNY54.880.00
CHF455.99-2.72