Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին
 Երեթշաբթի, 22 Նոյեմբերի 2022, 19:42

Արմինֆո.Կոնվերս Բանկը սույն թվականի նոյեմբերի 22-ին մեկնարկում է արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Հայաստանի արտահանողներն իրենց խնդիրների մասին պատմել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022, 12:16

Արմինֆո. Նոյեմբերի 19-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Արտահանման խնդիրներն ու առաջացած մարտահրավերները» թեմայով հանդիպում քննարկմանը: Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանը:

Վերին Լարսում իրավիճակը պահանջում է օպերատիվ լուծումներ. ՊԵԿ ներկայացուցիչները հարցը քննարկել են Մոսկվայում
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022, 11:27

Արմինֆո. Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։

Տավուշում հիմնված  ընտանեկան բիզնեսի հաջողությունները. տնից հյուրատուն ու փոքր գինեգերծարան
 Շաբաթ, 19 Նոյեմբերի 2022, 23:14

Արմինֆո.Ենոքավանի «Բերկրի» հյուրատան այցեքարտը տավուշյան բնությունն ու ընտանեկան ջերմ ընդունելությունն են. այստեղ բազմաթիվ հյուրեր են գալիս աշխարհի տարբեր մասերից։

Օդանավակայանների միջազգային խորհուրդը պատրաստ է 400 մլն եվրո ուղղել "Զվարթնոց" օդանավակայանի թողունակության ավելացմանը
 Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2022, 12:16

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Եվրոպական տարածաշրջանում Airports Council International - ի (օդանավակայանների միջազգային խորհուրդ-ACI) գլխավոր տնօրեն Օլիվիե Յանկովեչի և Հայաստանի միջազգային օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդայի հետ՝ քննարկելու Հայաստանի օդանավակայանների զարգացման հեռանկարներն ու մոտալուտ խոշոր ներդրումային ծրագրերն այս ոլորտում։ Այդ մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Քերոբյանը:

Հայաստանի տնտեսությունն անառողջ է. տնտեսագետն առաջարկում է առկա խնդիրների լուծման եղանակներ
 Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2022, 17:23

Արմինֆո Տնտեսական առումով անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը ագրարային-արդյունաբերական երկրից, որտեղ զարգանում էին մետաղամշակումը, մեքենաշինությունը, քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը վերածվեց փոքր տնտեսություն ունեցող պետության, որը չէր կարող պարծենալ ոչ հարուստ բնական-ռեսուրսային ներուժով, ոչ էլ շահավետ աշխարհագրական դիրքով։

2023 թվականից Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
 Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2022, 13:08

Արմինֆո.Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին և դրանց քննարկումը ԱԺ-ում համարել անհետաձգելի:

ԿԲ-ը կարևորում է միջնաժամկետ հեռանկարում պետական պարտքի պահպանումը պատշաճ մակարդակում. Մարտին Գալստյան
 Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2022, 16:04

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը կարեւոր է համարում միջնաժամկետ հեռանկարում պետական պարտքի պահպանումը պատշաճ մակարդակում: Այդ մասին նոյեմբերի 16-ին խորհրդարանում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ՝ ներկայացնելով Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը։

Հայաստանի արագացված տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. ֆինանսների նախարար
 Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2022, 14:16

Արմինֆո.Հայաստանի արագացված տնտեսական զարգացումն այլընտրանք չունի։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Կառավարությունը գերակատարել է 500 կմ ճանապարհ վերանորոգելու իր խոստումը. նախարար
 Երեթշաբթի, 15 Նոյեմբերի 2022, 12:12

Արմինֆո.500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Տնտեսագետները հաշվարկել են Հայաստանի ՀՆԱ-ի կորուստները դպրոցականների շրջանում հիմնական մտավոր հմտությունների բացակայության պատճառով
 Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022, 16:57

Արմինֆո. Սթենֆորդի և Մյունխենի համալսարանների տնտեսագետներն առաջին անգամ գնահատել են զանգվածային կրթության ցածր որակի պատճառով տնտեսական կորուստների ծավալները:

Հայաստանում պլաստիկ քարտերի թիվը գերազանցել է 3 միլիոնը
 Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2022, 15:33

Արմինֆո. Հայաստանի պլաստիկ շուկայում 2022թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կար 3,048 մլն քարտ (այդ թվում ՝ քոբեյջինգային ArCa-ՄԻՌ եւ ռուսական ՄԻՌ)՝ տարեկան աճի  5,3 տոկոսից մինչեւ 16,3 տոկոս արագացմամբ՝:

ACBA Bank-ը դեկտեմբերի 1-ին դրամային եւ դոլարային տրանշի գծով վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 5 մլն դոլար ծավալով պարտատոմսեր
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022, 13:53

Արմինֆո.Դեկտեմբերի 1-ին "ԱԿԲԱ Բանկ" ԲԲԸ-ն դրամային եւ դոլարային տրանշով վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 5 մլն դոլար ծավալի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: ինչպես վկայում են ԿԲ կայքում զետեղված ազդագրերը, դրամային եւ դոլարային թողարկումների առաջնային տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի հունվարի 31-ին:

Կենտրոնական բանկը միայնակ փորձում է կարգավորել գնաճը, մինչդեռ, Հայաստանի կառավարությունը կողքից հետևում է գործընթացին. տնտեսագետ
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022, 13:06

Արմինֆո. Հայաստանում տարեկան գնաճը 2022թ. սեպտեմբերին հասել է 9,9 տոկոսի։ Տարեվերջին, ըստ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված կանխատեսման, 12-ամսյա գնաճը կգերազանցի նպատակային միջակայքը (4% ՝ գումարած/հանած 1,5% շեղումով) և կկազմի 8,5%, իսկ կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ երկիրը 2022 թվականը կավարտի 10% գնաճի ցուցանիշով։

ԿԲ կանխատեսում. Հայաստանը 2022 թվականը կավարտի գնաճի 10% ցուցանիշով
 Երեթշաբթի, 1 Նոյեմբերի 2022, 20:12

Արմինֆո. Հայաստանը 2022 թվականը կավարտի 10 տոկոս գնաճի ցուցանիշով ։ Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսում է արել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ "Մենք ակնկալում ենք, որ տարեվերջին գնաճը կլինի 10 տոկոսի մակարդակում, նույնիսկ, հաշվի առնելով զսպող մեխանիզմների կիրառումը", - ընդգծել է նա: Ընդ որում, ԿԲ ղեկավարը նշել է, որ առանց վերջիններիս օգտագործման, գնաճի ցուցանիշը երկրում կհասնի 15% - ի։

ԿԲ ղեկավար. 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 7 տոկոս
 Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2022, 19:00

Արմինֆո.Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը նախատեսում է 7% տնտեսական աճ։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացնելով ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագիծը։

Ռեկորդային աճ 2022 թվականին՝ 2023թ. անորոշության պայմաններում. Աղասի Թավադյան
 Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2022, 18:59

Արմինֆո. 2022 թվականը Հայաստանը, հնարավոր է, կավարտի ռեկորդային 13-14 տոկոս տնտեսական աճով։ Սակայն, քանի որ աճը պայմանավորված է ՀՀ-ում ռուսական ռելոկանտների և կապիտալի ներհոսքով, 2023 թվին աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տնտեսական աճը կարող է չհասնել ինչպես կառավարության 2021-2026թթ. ծրագրով, այնպես էլ գալիք տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսված բաղձալի 7 տոկոսին։

Փոխվարչապետ. Մրցունակ տեխնոլոգիաները գերակա ուղղություն են տնտեսական աճի համար
 Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2022, 21:26

Արմինֆո.Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հոկտեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Ստարտ-ափերի ֆինանսավորոմից մինչեւ բլոկչեյն տեխնոլոգիաներ. Հայաստանի և Դուբայի Սիլիկոնյան Օազիսի հետ համագործակցության հեռանկարները
 Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2022, 16:13

Արմինֆո. «Հայաստանն ու Դուբայը համագործակցության մեծ հնարավորություններ ունեն: Հնարավոր գործընկերային նախագծեր են հնարավոր ամենատարբեր ոլորտներում: Կնախապատրաստվեն և առաջիկա տարիներին կյանքի կկոչվեն ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության ծրագրեր, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության որոշ ճյուղերի վրա նշանակալից կլինի»: Սա աշխատանքյաին այցով Հայաստանում գտնվող Դուբայի Սիլիկոնյան Օազիսի Գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենի կարծիքն է:

Մաքսիմ Ռեշետնիկով. Հայաստանը Ռուսաստանի տնտեսության, ապրանքային հոսքերի, ծառայությունների, այդ թվում ՝ կապիտալի վերակազմավորման շահառուներից մեկն է
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022, 18:23

Արմինֆո.Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի տնտեսության, ապրանքային հոսքերի, ծառայությունների, այդ թվում ՝ կապիտալի վերակազմավորման շահառուներից մեկն է, և դա անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ Հայաստանի Հանրապետության ստեղծված Ռազմավարական զարգացման կենտրոնի "Ինտելեկտուալ հարթակ" միջոցառման ժամանակ։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84