IDBank-ը` Առևտրի միջազգային պալատի անդամ
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2019, 20:14

Արմինֆո.IDBank-ը` ՀՀ բանկային համակարգում առաջինը պաշտոնապես անդամակցեց Առևտրի միջազգային պալատին (ԱՄՊ) / International Chamber of Commerce (ICC)՝ դառնալով ICC Հայաստանի ազգային կոմիտեի (ICC National Committee Armenia – ICC NCA) անդամ։

 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019, 18:00

Արմինֆո.

Ամերիաբանկը 8-րդ մարզային մասնաճյուղն է բացել Աբովյան քաղաքում
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2019, 17:43

Արմինֆո. Ամերիաբանկը Հերթական մարզային ՙԱբովյան՚ մասնաճյուղն է բացել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ Սահմանադրության 7/2 հասցեում: Ընդհանուր առմամբ, սա բանկի թվով 19-րդ մասնաճյուղն է և 8-րդը ՝ մարզերում։ Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ ՝ ժամը 09: 30-ից մինչեւ 17:00-ը:

Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2019, 19:47

Արմինֆո.Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը: Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17 ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր:

Ամերիաբանկը 2007-2018 թթ. Հայաստանի տնտեսությունը ֆինանսավորել է ավելի քան  4.5 մլրդ դոլարով (video)
 Շաբաթ, 13 Ապրիլի 2019, 13:39

Արմինֆո. 2007-2018 թթ. Ամերիաբանկը Հայաստանի տնտեսությունում տեղաբաշխել է ավելի քան 4.5 մլրդ դոլարի վարկեր: Այդ ծավալից 674 մլն դոլարը բաժին է ընկել ՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ տնտեսության վարկավորման տարեկան միջին աճը կազմել է 39.5%, իսկ ՓՄՁ ոլորտին' 41%: Այդ ժամանակահատվածում արտահանման ֆինանսավորմանը բանկն ուղղորդել է ավելի քան 1.2 մլրդ դրամ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը՝ ՙՍպայկա՚ ՍՊԸ-ի հնարավոր իրավահաջորդի մասին. սուրբ տեղը դատարկ չի մնում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019, 14:14

Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը չի կարծում, թե ՙՍպայկա՚ ՍՊԸ նկատմամբ հարկային պահանջները նպատակ ունեն ՙվտարել՚ ընկերությանը գյուղմթերքի շուկայից։  Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանը ։

Ամերիաբանկի գործունեությունը`թվերով
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019, 20:06

Արմինֆո.Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:

Ֆինանսների նախկին նախարար. Lydian ընկերության հետ <առճակատումը> կարող է թանկ նստել Հայաստանի վրա
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019, 17:52

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրը շահագործող Lydian հանքարդյունաբերական ընկերության հետ <առճակատումը> կարող է բացասաբար ազդել Հայաստանի ընդհանուր ներդրումային վարկանիշի եւ 2020 թվականին նոր եվրաբոնդերի թողարկման ծրագրերի վրա: Արմինֆո- ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

 Ուրբաթ, 5 Ապրիլի 2019, 20:08

Արմինֆո.

Համաշխարհային Բանկը հաստատել է $500 մլն արժողությամբ հայաստանին տրվող վարկային գիծը մոտակա 4 տարիների համար:
 Ուրբաթ, 29 Մարտի 2019, 21:16

Արմինֆո.  Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար:

Ամերիաբանկն առաջատար դիրքում է  ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների
 Ուրբաթ, 22 Մարտի 2019, 16:13

Արմինֆո. Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:

 Հինգշաբթի, 21 Մարտի 2019, 07:47

Արմինֆո.

Արտակ Հանեսյան. Վերջին 10 տարիների ընթացքում Ամերիաբանկը ՀՀ տնտեսության ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 4.5 մլրդ դոլար
 Երեթշաբթի, 19 Մարտի 2019, 20:19

Արմինֆո. Վերջին 10 տարիների ընթացքում Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության վարկավորմանն ուղղել է ավելի քան 4.5 մլրդ դոլար, որից 1.2 մլրդ դոլարը բաժին է ընկել արտահանման ֆինանսավորմանը: Այս մասին մարտի 19 - ին Հայաստանի բանկերի միության ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀԲՄ նախագահ, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ Այդ առումով նա նշել է, որ բանկի վարկային ներդրումների տարեկան աճը կազմել է միջինը 39%:  

ԵՄ-ն և միջազգային ֆինանսական կառույցների համագործակցությամբ` Հայաստանում կիրականացվեն շենքերի էներգախնայողությանը միտված լայնածավալ միջոցառումներ
 Երեթշաբթի, 19 Մարտի 2019, 11:58

Արմինֆո.Մարտի 18-ին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և  միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երևան քննարկելու հանրային և մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները և կայուն ներդրումային լուծումները:

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նշանակալի գործարք 
 Հինգշաբթի, 14 Մարտի 2019, 20:11

Արմինֆո. Հայաստանյան երեք բանկերի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն:

Ամերիաբանկը ձգտում է առաջատար դիրքերի հասցնել նաև մանրածախ վարկավորումը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2019, 18:24

Արմինֆո.Ամերիաբանկը, պահպանելով հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով առաջատարությունը, ձգտում է առաջատար դիրքերի հասցնել նաև մանրածախ վարկավորումը Հայաստանի բանկային համակարգում:

Ամերիաբանկի ամփոփ տեղեկատվությունն իր ԿՍՊ գործունեության վերաբերյալ
 Շաբաթ, 9 Մարտի 2019, 15:51

Արմինֆո.Ամերիաբանկը, ամփոփելով 2018թ. ընթացքում իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: Հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն ՀՀ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության և կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն ՀՀ դրամ և 9 մլն ՀՀ դրամ:

ՎԶԵԲ նախագահ. Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին
 Շաբաթ, 9 Մարտի 2019, 13:10

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

 Երեթշաբթի, 5 Մարտի 2019, 16:14

Արմինֆո.

Ամերիկյան DWM ընկերությունը դարձավ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ նոր բաժնետեր
 Երեթշաբթի, 5 Մարտի 2019, 16:03

Արմինֆո. Այսօր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց կանոնադրական կապիտալում մասնակցության մասնաբաժնի նոր փոփոխության վերաբերյալ։ Մասնավոր գործարքի արդյունքում  «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» (ՎԶԵԲ) և ամերիկյան «Դեվելոփինգ Վորլդ Մարքեթս» (DWM) ներդրումային ընկերության միջև կնքված համաձայնագրով վերջինս ձեռք է բերում ՎԶԵԲ-ին պատկանող Ինեկաբանկ ՓԲԸ բաժնետոմսերի մի մասը՝ տիրապետելով Բանկի ընդհանուր բաժնետոմսերի 5%-ին։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84