ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:04

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741,610, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 316-ով կամ 5.0 %-ով:

Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 12:57

Արմինֆո.Առաջատար բլոկչեյն-էկոհամակարգը եւ կրիպտոարժույթի ենթակառուցվածքների մատակարար Binance-ն եւ Binance Academy-ն հայտարարում են լայնածավալ կրթական առցանց «Կրիպտոդպրոց» նախագծի մասին: Այդ նախաձեռնության շրջանակում Հայաստանի միլիոնավոր օգտատերեր կկարողանան հիմնարար գիտելիքներ ստանալ բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին՝ բացարձակապես անվճար։

Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:32

Արմինֆո.ԱՐՄՍԻՍԲԱՆԿ-ի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը կօգնի խուսափել վճարային քարտն ուրիշին հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 14:45

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական ​​պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:44

Արմինֆո. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա ՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով:

 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 23:10

Արմինֆո.

Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:41

Արմինֆո.Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 16:36

Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024 թվականի առաջին եռամսյակում աճել է տարեկան 18,8% - ով (մեկ տարի առաջ 2,2 անգամ աճից հետո)՝ գերազանցելով 83,1 մլրդ դրամը (211,4 մլն դոլար)։ Զուտ շահույթի դինամիկան դրական պահել հաջողվել է վարկային պորտֆելի տարեկան աճի 3,5% - ից մինչեւ 18,7% արագացման շնորհիվ՝  ապահովելով 5,1 տրլն դրամ (13 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի 31.03.2024 թ. տվյալները:

Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:46

Արմինֆո. Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։ Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։

Էներգաարդյունավետ լուծումների ներդրում

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:38

Արմինֆո. Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների շրջանակներում Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ:

Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 11:11

Արմինֆո. Բյուջետային ծրագրերի պարբերական եւ կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարեւոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում եւ կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը: Այդ մասին հայտարարե է  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
 Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:53

Արմինֆո. Ապրիլի 19 - ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը ելույթ է ունեցել «Նոր դարաշրջան՝ նոր ճանապարհներ» համաշխարհային համաժողովի "Եվրասիական մեծ գործընկերություն. նախաձեռնություն, որը կարող է միավորել պետություններն ու ինտեգրացիոն կազմավորումները հավասար և արդար համագործակցության համար" լիագումար նստաշրջանում:

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 19:12

Արմինֆո.2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, կստանան բացառիկ քեշբեքեր։

ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:36

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:24

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:23

Արմինֆո.Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով "Էներգաիմպեքս" ՓԲԸ-ն լուծարելու ՀՀ կառավարության որոշմանը:

KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:16

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:14

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության պետական կարևոր խնդիրներից է հարկ վճարելու մշակույթի զարգացումը և հարկ վճարելու գործընթացի նկատմամբ հանրային ընկալման բարեփոխումը: Այդ մասին ասվում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական ուղերձում ՝ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ, որը նշվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 10:59

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 10:59

Արմինֆո. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20