47 հայկական ընկերություններ իրենց արտադրանքը կներկայացնեն Դուբայի «Gulfood 2024» միջազգային ցուցահանդեսում
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 17:13

Արմինֆո. Փետրվարի 19-23-ը Դուբայի առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի կունենա «Gulfood 2024» սննդի և խմիչքի տարածաշրջանում ամենամեծ միջազգային ցուցահանդեսը, որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 47 հայկական ընկերությունների արտադրանքը։

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:10

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

«Գոլդ» ավտոհամարանիշները Հայաստանում արդեն առցանց աճուրդում են. Փաշինյանն ակնկալում է առավելագույն մուտքեր պետբյուջե
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 18:03

Արմինֆո. Այսօրվանից վաճառքի կհանվեն 00 ո 000 ավտոհամարանիշները։ Այդ մասին փետրվարի 1-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի տնտեսության իրական հատվածն իր դիրքերը «զիջել է» արտածին գործոնների ազդեցությամբ ժամանակավոր բում ապրող, ինչպես նաև ոչ արտահանելի ոլորտներին. Դավիթ Անանյան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:36

Արմինֆո. ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում տեղի ունեցած որոշակի փոխատեղումների հիման վրա կարելի է ազդակների մակարդակով հպանցիկ տեսակետ ձևավորել Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ։ Այդ մասին «Ֆոյսբուքի» իր էջում գրել է ՊԵԿ նախկին ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանը

Պետական ներդրումային հերթական փուչիկն է պայթում. Պատգամավորը՝ «Ֆլայ Արնա»-ի մասին
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 18:19

Արմինֆո. Ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Թաադեւոս Ավետիսյանը, մեկնաբանելով «Ֆլայ Արնա»-ի լուրջ ֆինանսական խնդիրների մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, հայտարարում է պետական միջոցների փոշիացման մասին և պատասխան է պահանջում պաշտոնյաներից:

IDBank-ի Դավթաշենի մասնաճյուղը նորոգումից հետո սպասում է հաճախորդներին
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 15:46

Արմինֆո.IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինման գործընթացը։ Դավթաշեն 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում վերաբացվել է Դավթաշենի մասնաճյուղը, որտեղ հաճախորդներին սպասում են նորարար, ժամանակակից միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած սրահը։

Կոնվերս Բանկ. «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը վաղաժամկետ ավարտված է
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:16

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:

Չինաստանի խոշորագույն վարկանշային գործակալությունը՝ CCXI-ն, ԵԱԶԲ-ին շնորհել է "AAA" վարկային վարկանիշ, կանխատեսումը՝ "կայուն"
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 13:48

Արմինֆո. Չինաստանի խոշորագույն վարկանշային գործակալությունը՝ China Chengxin International Credit Rating Co., Ltd. (CCXI) Եվրասիական զարգացման բանկին (ԵԱԶԲ) ազգային սանդղակով շնորհել է "AAA" ամենաբարձր վարկային վարկանիշը, կանխատեսումը՝ "կայուն":

ՎԶԵԲ-ը և «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» համագործակցում են միջարժութային ռեպո գործարքների հարցերով
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 21:03

Արմինֆո.ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան շարունակում են իրենց սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել 2021թ-ին իրականացված նշանակալի գործարքով։ Միջարժութային ռեպո գործարքը նպաստում է հայկական դրամով արտահայտված, մասնավոր հատվածին տրամադրվող վարկերին: Այս նորարարական գործարքը բարելավում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը և ամրապնդում կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում։

Ակբա բանկը մինչև 2027թ.-ն կհովանավորի «Երևանի գինու օրեր» փառատոնը
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 15:27

Արմինֆո.Ակբա բանկն առաջիկա 3 տարիներին կշարունակի լինել «Երևանի գինու օրեր» փառատոնի գլխավոր հովանավորը։

3.945.010 դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին․ Մի դրամի ուժը հունվարին կուղղվի «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամին
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 10:42

Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Դեկտեմբերին ընկերությունների հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները»՝ 3.945.010 դրամ, այս ամիս ուղղվում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

HSBC Հայաստանի ամենամյա «Խաղալիքների հավաքը» հիշարժան պահեր է ստեղծում Կոտայքի մարզի երեխաների համար
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:49

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան / Բանկ) շարունակում է «Խաղալիքների հավաք ի» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար: Այս տարի ձմեռային հեքիաթը վերածվեց իրականության Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների համար:

Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:40

Արմինֆո. Ինչպես ամեն տարի, Իդրամի և IDBank—ի թիմերը նվերներ են պատրաստում և «գաղտնի ձմեռ պապ» դառնում դրա կարիքն ունեցող երեխաների համար։ Այս տարի երկու ընկերությունները որոշում կայացրին նվերներ հանձնել այն երեխաներին, ում ընտանիքներում արցախյան ցավալի իրադարձությունների արդյունքում զոհեր էին գրանցվել։ Շուրջ 300 երեխայի համար IDBank—ի և Իդրամի աշխատակիցները պատրաստեցին անհատական նվերներ՝ իմանալով միայն երեխայի անունը, սեռն ու տարիքը։

«Սիմենս»-ը եւ ԲՏԱՆ-ը քննարկել են ՏՏ ոլորտում մասնագիտական վերապատրաստման ծրագրի իրականացման հնարավորությունները
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:20

Արմինֆո. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» ընկերության հայաստանյան գրասենյակ։

Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի պատմությունը հարստացավ ևս մեկ էջով
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 11:43

Արմինֆո. Կոնվերս Բանկի աշխատակիցներն, ավանդույթի համաձայն, տարին ամփոփել են ամենասիրելի ու սպասված «Դարձիր Ձմեռ պապ» նախագծով: Այն ՀՀ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատմության մեջ առաջին խոշոր նախաձեռնություններից է և հաջորդ տարի կնշի 15-ամյակը:

«Վերին Լարս» անցակետը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 19:50

Արմինֆո. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների երթևեկությունը: Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանն առընթեր մաքսային կցորդ Վահան Հակոբյանի տարածած հաղորդագրությունում:

Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարսով» անցնելուն
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 17:59

Արմինֆո. Մոտ 600-700 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 16:08

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։

Հայաստանում ՏՏ ստարտափների համար «հարկային դրախտը» երկարաձգվել է մեկ տարով
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 15:59

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին՝ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու նպատակով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 16:13

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական ​​սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20