Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 15:52
Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը: Ինչպես վկայում են պետական եկամուտների կոմիտեի տվյալները, ընկերությունը 2023 թվականին պետական գանձարան է ուղարկել 70.8 մլրդ դրամ (տարեկան 50.8% անկմամբ), որից 5.2 մլրդ դրամը ՝ մաքսատուրքերի, 27.1 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկերի (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 5.6 մլրդ դրամը ՝ անուղղակի հարկերի (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ) գծով։
|
Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:53
Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023 թվականին նվազել է 9,2%-ով (2022 թվականին 3 անգամ աճից հետո) ՝ կազմելով 229.8 մլրդ դրամ (567.8 մլն դոլար) ՝ պայմանավորված ոչ տոկոսային եկամուտների տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 4 անգամ աճից մինչև գրեթե 2 անգամ անկում։ Ընդ որում, եռամսյակի կտրվածքով շահույթը սկսել է նվազել III եռամսյակից, ապա կտրուկ նվազել է (-35%) IV եռամսյակում։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի էքսպրեսս-ռենկինգի 31.12.2023 թ. տվյալները։
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 15:23
Արմինֆո. Հայաստանում մեկ շնչի հաշվով հիփոթեքային վարկերի պարտքը 2023 թվականի 9 ամիսներին կազմել է 861 դոլար։ Հիփոթեքային ծանրաբեռնվածության ծավալը երկրում զիջում է միայն Ռուսաստանի ցուցանիշներին ($1397), բայց զգալիորեն գերազանցում Է Ղազախստանի ($597), Բելառուսի ($487), Ադրբեջանի ($198), Ուզբեկստանի ($132) և Ղրղզստանի ($47) ցուցանիշները:
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 15:48
|
Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:18
Արմինֆո. 2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը:
|
Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:08
Արմինֆո.Արդշինբանկը հայտարարել է ամանորյա ավանդական կորպորատիվ միջոցառումներից հրաժարվելու որոշման մասին։ Փոխարենը բանկը հատկացված միջոցներով կօգնի բռնի տեղահանված արցախցի 100 ընտանիքի։
|
Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 16:35
Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին, Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցավ «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի շնորհանդեսը, որ հեղինակել է INSEAD միջազգային բիզնես-դպրոցի պրոֆեսոր, միջմշակութային մենեջմենթի մասնագետ Էրին Մեյերը:
|
Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 12:57
Արմինֆո. 2024 թվականին անկանխիկ գործարքների կատարման համար կենսաթոշակների և նպաստների վերադարձման ծրագիրը շահառուների համար որևէ փոփոխության չի ենթարկվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնելիս։
|
Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 15:50
Արմինֆո.Financial Times Group-ի The Banke միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում։ Ֆինանսական հաստատությունները գնահատվել են կատարողականի բազմաթիվ չափանիշներով՝ ներառյալ ցուցանիշների աճը, շահութաբերությունը, գործառնական արդյունավետությունը, ակտիվների որակը, իրացվելիությունը, հուսալիությունը և այլն:
|
Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 16:31
Արմինֆո.Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում Հայաստանի միկրո, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների վերավարկավորման ծրագրի շրջանակներում: Ֆինանսական փաթեթը նախատեսված է Հայաստանում աճի, մրցունակության և կանաչ տնտեսության զարգացման համար: Պայմանագիրը կնքվել է Երևանում, նոյեմբերի 24-ին:
|
Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:28
Արմինֆո. Հայկական բանկերի շահույթը, որն անցյալ տարի աճել է արտարժութային գործառնությունների խմորիչով, սկսում է խիստ զիջել աճի տեմպերով։ Վարկավորման հաշվին այն կայուն աճի վերադարձնելու փորձերը ցանկալի արդյունքի չեն հասել՝ տնտեսության սուբյեկտներից թույլ ազդակի պատճառով։ Բացի այդ, մանրածախ վարկավորումը, որը շարունակում է աճել արագացված տեմպերով, վտանգում է նույնիսկ շահույթի ներկայիս թույլ արտահայտված աճը, քանի որ հենց այս պորտֆելն է պարունակում բարձր ռիսկային թունավոր վարկերի դոմինանտ, որոնց դուրսգրումը հաշվեկշռից բացասաբար է անդրադառնում ֆինանսական արդյունքի վրա:
|
Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:06
Արմինֆո.Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը հայտարարեցին համաձայնագրի կնքման մասին․ Արդշինբանկը դարձավ տեխնոպարկի հիմնական գործընկերը՝ ֆինանսավորելով կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային նախագծերից մեկը։
|
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 20:50
|
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:06
Արմինֆո. Անցյալ տարի նվազած կորպորատիվ վարկավորումը վերակենդանացնելու Հայաստանի բանկային համակարգի երկչոտ փորձերը տեղի են ունենում մանրածախ վարկավորման արագացված աճի ֆոնին, որն ապահովում է ակտիվների եկամտաբերության եւ դիվերսիֆիկացման ընդունելի մակարդակի պահպանումը։ Սակայն, նման ակտիվությունը պահանջում է հատուկ ուշադրություն, որն անհրաժեշտ է ժամկետանց վարկերի ոչ ռիսկային տիրույթում պահելու համար: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական ընկերության վերլուծաբանների պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2023 թ. տվյալները։
|
Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 15:49
Արմինֆո.Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է։ Սակայն այստեղ կարող են սպասարկվել նաև ֆիզիկական անձիք, նրանց համար հասանելի է Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ժամանակակից ծառայությունների ամբողջական փաթեթը:
|
Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 20:58
|
Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:33
Արմինֆո.Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ. «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ) և «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ):
|
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 18:01
Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին հարկերի գծով պետական գանձարան է ուղղել 111.8 մլրդ դրամ կամ 284.1 մլն դոլար, ինչը 2.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ գումարի 91,1% - ը կամ 101,9 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ եւ եկամտահարկ)՝ տարեկան 2,6 անգամ աճով։ Այդ մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
|
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 17:54
Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես նշված է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում, տևական ընդմիջումից հետո ՀՖԲ-ում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։
|
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 17:51
Արմինֆո.Ծրագրի շրջանակում կենսաթոշակառուներին և բանկային քարտերով վճարման նպաստառուներին 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջը վերադարձվել է 4.1 մլրդ դրամ գումար:
|