Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները:

ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:09

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման/արտահանման հարցերի կարգավորման մեջ:

 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:09

Արմինֆո.

Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
 Շաբաթ, 13 Ապրիլի 2024, 21:58

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցն ամբողջությամբ.

ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 19:00

Արմինֆո.Համաշխարհային բանկի նոր կանխատեսմամբ ՝ Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է 2024 թվականին կանխատեսվող տնտեսական աճով (5,5%), ընդ որում, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (Տաջիկստանից հետո ՝ 6,5%)։

Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 17:57

Արմինֆո.Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արդյունահանում, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառություն, թանկարժեք մետաղների օգտագործում արտադրական նպատակներով, ինչպես նաեւ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում, պարտավոր են կանգնել հատուկ հաշվառման ։ Այդ մասին ասվում է Հայաստանի կառավարության ապրիլի 12-ի որոշման մեջ։

Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 11:43

Արմինֆո.Հայաստանը էլեկտրոնային եղանակով անուղղակի հարկերի վերաբերյալ տեղեկատվություն կփոխանակի Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 12-ի լիագումար նիստում վավերացրել է 2009 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված համաձայնագրին կից արձանագրությունը:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերով
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 17:30

Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 5 տարում (2024թ.Հունվար-փետրվարին՝ 2019թ. հունվար-փետրվարի նկատմամբ) աճել է 7,4 անգամ, այն դեպքում, երբ ԱՄԷ - ի ուղղությամբ աճը շատ ավելի բարձր է եղել՝ 57,4 անգամ, իսկ ԱՄՆ - ի ուղղությամբ ՝ ավելի համեստ ՝ 2,6 անգամ։ Ընդ որում, տարեկան կտրվածքով Ռուսաստանի հետ առեւտրի ծավալն աճել է 2,2 անգամ (այժմ ներմուծման հաշվին), ԱՄԷ-ի հետ՝  7,2 անգամ (առավելապես արտահանման հաշվին), իսկ ԱՄՆ - ի հետ ՝ կրճատվել է 29,2%-ով (ներմուծման անկման պատճառով ՝ արտահանման բարձր աճի հասնելու դեպքում): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

ԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանին
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 16:42

Արմինֆո. ԵԱՏՄ էներգառեսուրսների ընդհանուր շուկաները մեծ ներուժ ունեն եվրասիական տարածքում էներգետիկայի հիմնական մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Վադիմ Զակրևսկին "Տնտեսաիրավական կարգավորումը էներգետիկայում" կլոր սեղանի ժամանակ, որն անցկացվել է Կազանում ՝ էներգետիկայի և էներգառեսուրսների արդյունավետության վերաբերյալ Թաթարստանի միջազգային համաժողովի շրջանակներում:

Տնտեսագետ. ԵԱՏՄ-ից հրաժարվել միշտ կարելի է, բայց փոխարենը հարկավոր է գտնել այլընտրանք
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 13:40

Արմինֆո. Այսօր ՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն տնտեսական հարցեր:

Վերջ Վրաստանից "գորշ առևտրին". ՊԵԿ-ը փակում է ոչ միայն մանր ձեռնարկատիրության թթվածինը
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:41

Արմինֆո Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է խստացնել հետիոտն կարգով անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման նորմերը, սահմանելով ավելի խիստ նորմեր, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած նորմերը: "Սահմանափակումների տակ կհայտնննվի ոչ միայն մանր ձեռնարկատիրությունը, այլև՝ մենք բոլորս", - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է "Քաղաքացի-հարկատու-բիզնես" իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Էդուարդ Բադալյանը:

ՀՀ կառավարությունն աշխատում է իրացման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ մեկ շուկայից  կախված չլինելու նպատակով. պատգամավոր
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 17:21

Արմինֆո. Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել երկրում արտադրվող արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ։ Այդ մասին ապրիլի 1-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը ՝ պատասխանելով ԵԱՏՄ երկրների սահմաններով հայրենական արտադրողների արտադրանքի բացթողումը մերժելու հաճախակի դարձած դեպքերի մասին հարցին ։

 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո.

Երևանում քննարկվել են ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը վերաբերող հարցեր
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 10:24

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանն աշխատանքային այց է կատարել Հայաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, պաշտոնատար այլ անձանց հետ:

Ֆիզիկական անձանց համար առցանց անմաքս առևտրի շեմը ապրիլի 1-ից կնվազի ավելի քան երկու անգամ
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:17

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության:

Բելառուս գործընկերների խնդրանքով հայ տեսուչները կստուգեն Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 17:54

Արմինֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը "Արարատի կոնյակի գործարան" ՍՊԸ ձեռնարկությունում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ կապված Բելառուսի առողջապահության նախարարությունից ստացված նամակի հետ, որում նշված է ձեռնարկության արտադրանքում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների հայտնաբերված խախտումների մասին:

Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 17:35

Արմինֆո. Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և  ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:

Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 11:40

Արմինֆո. Հանձնաժողովի խնդիրներից մեկը ռոումինգում բջջային կապի ծառայության մատուցման պայմանների հավասարեցումն է, ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ պետությունների համար պայմանների հավասարեցումը և սակագների էական նվազեցումը, որոնցով այդ ծառայությունը մատուցվում է: Այդ մասին Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչը։

 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 20:31

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 17:59

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84