Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 11:51

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 14-ին ընդունել է Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։

Ողջունելով անվանի հայրենակցին` նախարարը խոսել է տնտեսության բոլոր ոլորտներում հայկական սփյուռքի կարևոր դերակատարության մասին՝ ի նպաստ Հայաստանի առաջընթացի։ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հատկապես գիտության և գիտահետազոտական ուղղություններով, պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը:

Մխիթար Հայրապետյանը և Նուբար Աֆեյանը խոսել են պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի, Հայաստանը ներդրումների համար գրավիչ միջավայր դարձնելու անհրաժեշտության, հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) հայտնի գործիչների մասնակցության մասին:

 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 23:50

Արմինֆո.

 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 23:45

Արմինֆո.

 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 23:40

Արմինֆո.

 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 23:37

Արմինֆո.

Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 17:41

Արմինֆո. Եվրասիական ինտեգրման թեմաները գնալով ավելի արդիական և նշանակալի բնույթ են ստանում աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին։ "Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները" խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա նիստին այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 17:35

Արմինֆո. Անցած տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) վերափոխվել է միջազգային տարածքում կարևոր և հեռանկարային ինտեգրացիոն միավորման: "Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները" խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա նիստին այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը:

Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 16:59

Արմինֆո.Հայաստանի և հետխորհրդային մյուս պետությունների զարգացման հեռանկարները որոշվելու են նրանց ընտրությամբ ՝ հօգուտ ներկայումս առկա պատմական այլընտրանքներից մեկի ։ Առաջինը ենթադրում է միանշանակ եվրատլանտյան ընտրություն, սեփական ինքնիշխանության պատվիրակումը "հավաքական Արևմուտքին", ժամանակակից լիբերալ արժեքների ընկալում ՝ սեփական մշակույթից, ավանդույթներից և ապրելակերպից հրաժարումով։

Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 14:43

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովներն իրենց հարկի տակ են հավաքում ինստիտուցիոնալ ներդրողներին և նրանց գործընկերներին ՝ նոր նախագծեր իրականացնելու նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միջազգային ասպարեզում հայտնի բանկիր, կոմպլաենս-ռիսկերի կառավարման, ռազմավարական պլանավորման ոլորտի փորձագետ, արտասահմանյան մի շարք խոշոր բանկերի խորհրդի անդամ Աշոտ Օսիպյանը՝ մայիսի 14-ին միջոցառման հարթակներում:

Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:44

Արմինֆո.Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:

 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 16:52

Արմինֆո.

Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 12:43

Արմինֆո.Վերլուծելով 2024 թվականի առաջին եռամսյակի ՀՀ պետբյուջեի եկամուտների տվյալները՝ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանն առաջարկում է մտածել ոսկեգործության շուկայի մասնակիցների վրա հարկային բեռի ավելացման մասին։

Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 13:19

Արմինֆո.Հայաստանում 4-ամսյա 0,8 տոկոս գնաճ են հրահրել սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 1,8 և 0,9 տոկոսով, մինչդեռ, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 1,6 տոկոսով: Սա շատ չի տարբերվում նախորդ տարվա պատկերից, երբ 2023թ. հունվար-ապրիլին 0,9% գնաճը պայմանավորված էր սննդամթերքի 1,6% գնաճով և ծառայությունների 1,1% թանկացմամբ՝ ոչ պարենային ապրանքների 1% էժանացման դեպքում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:52

Արմինֆո.

Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:47

Արմինֆո. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:41

Արմինֆո.

Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:09

Արմինֆո. Անհրաժեշտ է պահել և պահպանել մարդկանց և ֆինանսների ռելոկացիայի կարճաժամկետ անսպասելի ազդեցությունը Հայաստանի տնտեսության համար և դրան կայուն նշանակություն տալ։ Նման կարծիք է հայտնել ՀՌՀ ռեկտոր, հայտնի տնտեսագետ, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը՝ օրերս համալսարանում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի ժամանակ։

 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 19:48

Արմինֆո.

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2024, 22:20

Արմինֆո.IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։

Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:58

Արմինֆո. Երկուսուկես տարվա վերականգնումից և կտրուկ աճից հետո Հայաստանում արդեն 2023 թվականի չորրորդ եռամսյակից արձանագրվել է գրեթե բոլոր ծառայությունների արտահանման և ներմուծման ծավալների կրճատում։ Դա հղի է կորուստներով՝ երկրի վճարային հաշվեկշռի և բյուջեով ամրագրված ՀՆԱ-ի 7 տոկոս աճի ապահովման տեսանկյունից։ Այդպիսի կարծիքի է հանգել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ վերլուծելով ՀՀ վճարային հաշվեկշռի եռամսյակային տվյալները։



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68