Հայ արտահանողներին մատչելի է դարձել արտահանման ապահովագրական գործակալության մինչարտահանումային ֆինանսավորման արդյունավետ գործիքը
 Երկուշաբթի, 21 Մարտի 2016, 18:39

Արմինֆո. Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը հայրենական ապրանքարտադրողների համար ստեղծում է մի նոր, արդյունավետ գործիք, մինչարտահանումային ֆինանսավորման գործիքը: Նոր ծառայության շնորհանդեսը տեղի է կունենա օրերս, Արմսվիսբանկի հետ համագործակցության առաջին հուշագրի ստորագրման շրջանակներում:

Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալությունը և ՀՀ Գործատուների միությունը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
 Հինգշաբթի, 18 Փետրվարի 2016, 12:42

Արմինֆո. Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալությունը և ՀՀ Գործատուների միությունն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Ստորագրման արարողոթյունը տեղի է ունեցել Երևանում, «Բարենպաստ գործարար միջավայր կայուն ձեռներության համար» խորագրով Ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, որը պատրաստել էին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Հայաստանի Գործատուների միության հետ համատեղ: Համաձայնագրի շրջանակներում ջանքեր կգործադրվեն երկրի արտահանումային ներուժի զարգացման, ազգային արտահանողների մրցունակության բարձրացման և իրացման շուկաների ընդլայնման ուղղությամբ:

ՀԱԱԳ ԱՓԲԸ-ն ապահովագրեց մետաղյա կափարիչների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն
 Երեթշաբթի, 16 Փետրվարի 2016, 19:12

Արմինֆո.«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն՚ ԱՓԲԸ-ն ապահովագրել է «Եվրոքափ՚ ՍՊԸ արտադրության կափարիչների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀԱԱԳ մամուլի ծառայությունում, համապատասխան պայմանագիրը ստորագրվել է կողմերի միջև փետրվարի 15-ին։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84