Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 14:16

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին եռամսյակում արագացել է մինչև տարեկան 14,3%  (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2%-ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այժմ աճի շարժիչ ուժը արդյունաբերական հատվածն է։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:36

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:24

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:23

Արմինֆո.Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով "Էներգաիմպեքս" ՓԲԸ-ն լուծարելու ՀՀ կառավարության որոշմանը:

Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 17:31

Արմինֆո. Չեմ կիսում այն լավատեսությունը, որ մի քանի տարի հետո Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, թերեւս, հնարավոր լինի որոշ չափով թուլացնել կախվածությունը ռուսական շուկայից։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները:

 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:09

Արմինֆո.

ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 15:08

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատմել է, թե որքան միջոցներ կուղղվեն Հայաստանին աջակցությանը՝ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում:

 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 22:16

Արմինֆո.

Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 17:56

Արմինֆո.Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է։ Այդ մասին ապրիլի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 13:12

Արմինֆո. Ղազախստանը հետաքրքված է Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, ուստի այսօրվա այցն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը՝ ամփոփելով ապրիլի 15-ին Երևանում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքները։  Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Ղազախստանի նախագահի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 12:25

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը, մասնավորապես, հայտարարել է.

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:50

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
 Շաբաթ, 13 Ապրիլի 2024, 21:58

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցն ամբողջությամբ.

Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 17:53

Արմինֆո.Իրան-Հայաստան գազատարն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով 2016 թվականին ստեղծված "Էներգաիմպեքս" ՓԲԸ-ն կլուծարվի: Որոշումն ընդունվել է ապրիլի 12-ին ՝ կառավարության նիստում ։

Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:12

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 14:26

Արմինֆո. Համաշխարհային բանկը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,7%-ից մինչեւ 5,5% (2023 թվականին աճի 12,6% - ից մինչև 8,7% փաստացի դանդաղման դիմաց)։ 2025 թվականի համար տնտեսության աճի կանխատեսումը նույնպես բարելավվել է, սակայն՝ պակաս նկատելի՝ նախկին 4,5%-ից մինչև 4,9%:

Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 17:27

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ ՝ 2025 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 6 տոկոս: Այդ մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լուկ Ֆոչթմանը՝ ներկայացնելով ADO-ն (Asian Development Outlook)։

 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 14:35

Արմինֆո.

ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 12:56

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում։ Այդ մասին ասվում է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի տեսաուղերձում։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84