ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի  կողմից   լավագույնն է ճանաչվել երեք  անվանակարգում
 Երեթշաբթի, 23 Հոկտեմբերի 2018, 14:36

Արմինֆո.ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2017»  ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագոււյնն է ճանաչվել միանգամից երեք` «Բորսայի լավագույն անդամ», «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն անդամ» և «Կորպորատիվ արժեթղթերի շուկայի  լավագույն անդամ»  անվանակարգերում:

Արարատբանկի վարչության նախագահը չի բացառում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունը
 Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018, 14:04

Արմինֆո.Չի բացառվում վարկերի տոկոսադրույքների հետագա կրճատման հավանականությունը: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը Հիփոթեքային երեկոյի ընթացքում, որն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում, Արարատբանկի նախաձեռնությամբ:

Հիփոթեքի երեկո Երևանում. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկ հարթակում հավաքվել է Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցներին
 Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2018, 16:38

Արմինֆո. Երեկ Արարատբանկում առաջին անգամ անցկացվել է հիփոթեքային երեկո, որի ընթացքում մեկ հարթակում հանդիպեցին Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցները, սկսած պոտենցիալ վարկառուներից և վերջացրած անշարժ գույքի կառուցապատողներով:

Երրորդ անգամ «Global Finance»-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ճանաչել է առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2018, 19:11

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  երրորդ անգամ  «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017, 13:18

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 27-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017, 17:45

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 20-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Դեբյուտ Հայաստանի կապիտալի շուկայում - հիփոթեքային վարկերի սեկյուրիտիզացիա
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2017, 20:48

Արմինֆո. Հայաստանի կապիտալի շուկայում առաջին անգամ իրականացվել է հիփոթեքային վարկերի սեկյուրիտիզացիա, և այդ գործընթացը նշանավորեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ԱՀԸ ՈւՎԿ): Մասնավորապես, ԱՀԸ ՈւՎԿ-ն թողարկել է պարտատոմսեր միանգամից երկու տրանշ`դոլարով և դրամով, 100 միլիոն դրամ և $ 500 հազ. ծավալներով, որոնք ապահովված են հիփոթեքային վարկերով, անդերռայթերով և մարկետմեյքերով, որի դերում հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ:

Արարատբանկը «Վստահության էտալոն» անվանակարգում դարձել է «Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի դափնեկիր,
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017, 18:21

Արմինֆո. Արարատբանկը «Վստահության ստանդարտ» անվանակարգում դարձել է «Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի դափնեկիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի  մամուլի ծառայությունից, հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ Մոսկվայի միջազգային 4-րդ ֆինանսական և տնտեսական ֆորումի ընթացքում, որն ընթանում էր նոյեմբերի 30-ի մինչև դեկտեմբերի 1-ը: «Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվեց Արարատբանկի խորհրդի նախագահ, Աշոտ Օսիպյանին:

ՎԶԵԲ-ը և Արարատբանկն ստորագրել են 10 մլն.դոլարի վարկային համաձայնագիր, կանանց ձեռներեցության և ՓՄՁ-ների աջակցության նպատակով
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017, 20:29

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին կտրամադրի 2 վարկ, ազգային արժույթով, որոնց ընդհանուր գումարը կկազմի 10 մլն.դոլար: Ստորագրումը ըեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին: Ծրագիրով, ֆինանսավորումից բացի, նախատեսվում է նաև տեխնիկական աջակցություն վերջնական շահառուներին, խորհրդատվություն, ռիսկերի կառավարման աջակցություն և կին ձեռներեցների մասնագիտական ​​վերապատրաստում:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը ևս միացավ պետական ծառայություններ մատուցող օպերատորներին
 Ուրբաթ, 23 Հունիսի 2017, 16:51

Արմինֆո. Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը կավելանա ևս մեկով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օպերատորների ցանկում կընդգրկվի նաև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանչվել է 2016 թվականի «Բորսայի լավագույն անդամ» պետական պարտատոմսերի շուկայում
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 19:54

Արմինֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հաղթողների անունները` տարբեր անվանակարգերում:

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ճանաչում է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում   
 Ուրբաթ, 27 Հունվարի 2017, 20:07

Արմինֆո. «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական  ուսումնասիրության արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2017թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  լավագույնն է ճանաչվում արդեն երրորդ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից:  

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ուժեղ դերակատար կդառնա Հայաստանի դասական, տեխնոլոգիական և ներդրումային բանկինգի շուկայում
 Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2016, 20:12

Արմինֆո. Միջնաժամկետ հեռանկարում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ուժեղ դերակատար կդառնա Հայաստանի դասական (Classic), տեխնոլոգիական (Digital) և ներդրումային (Investment) բանկինգի շուկայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նա նշել է, որ նշված երեք ուղղություններով բանկի հետագա զարգացումը նախատեսված է բաժնետերերի կողմից ընդունված նոր ռազմավարական ծրագրով:

Գրանցվել է «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ միացման պայմանագիրը
 Երեթշաբթի, 20 Դեկտեմբերի 2016, 13:52

Արմինֆո. «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿե ԲԲԸ-ն և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿե ԲԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

Արարատբանկը ձեռք է բերում Հայկական զարգացման բանկի ակտիվներն ու պարտավորությունները, ետևում թողնելով կապիտալը
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2016, 18:28

Արմինֆո. Արարատբանկը ձեռք է բերում Հայկական զարգացման բանկի ակտիվներն ու պարտավորությունները, ետևում թողնելով այդ բանկի ընդհանուր կապիտալը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի է դարձել վստահություն ներշնչող աղբյուրներից: Սակայն, ինչպես տեղեկացնում է Արարատբանկի պաշտոնական կայքը, դեկտեմբերի 10-ին, բանկի բաժնետերերի արտահերթ ժողովում ընդունվել է նշված բանկերի միավորման մասին որոշում:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 13-րդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2016, 19:07

Արմինֆո. 2016 թվականի նոյեմբերի 18-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Պարտատոմսերը (ISIN - AMARBKB2DER2) բորսայում կշրջանառվեն ARBKB2D բորսայական հապավմամբ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հոկտեմբերի 17-ին ձեռնամուխ կլինի 13-րդ  թողարկման դոլարային պարտատոմսերի տեղաբաշխմանը
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2016, 18:21

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հոկտեմբերի 17-ից կսկսի 13-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը, որի ծավալը կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ընդհանուր ծավալով թողարկվել է 40.000 հատ  անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 6,50 տոկոս տարեկան տոկոսադրույքով  և 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բաժանորդագրությունը  կիրականացվի  հոկտեմբերի 17-ից մինչև  28-ն ընկած ժամանակահատվածում: Արժեկտրոնային վճարները կիրականացվեն ամեն եռամսյակը մեկ անգամ:

Արարատբանկը գերակատարեց 2017 թվականից նախատեսվող կապիտալի նորմատիվը
 Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2016, 16:20

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գերակատարեց 2017 թվականից նախատեսվող կապիտալի նորմատիվը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայություննից, բաժնետոմսերի 8.5 մլրդ. դրամ ծավալով լրացուցիչ էմիսիայի շնորհիվ նորմատիվային կապիտալն ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում հաջողվեց ավելացնել 38.6%, 22.007 մլրդ.դրամից մինչև 30.507 մլրդ.դրամ: Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը, որը պետք է կազմի առնվազն 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արդեն  չորրորդ անգամ է արժանանում Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» STP Award մրցանակին
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016, 16:20

ԱրմինֆոԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արդեն  չորրորդ անգամ,  առաջատար եվրոպական բանկի` գերմանական Commerzbank AG-ի կողմից, արժանացել է (Excellent STP Quality Award)  մրցանակին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այս պատվավոր մրցանակը բանկը ստացել է 2015 թվականի արդյունքներով, SWIFT փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար:  Գործընկերներն այն որակել են  նաև, որպես  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կայուն և արդյունավետ համագործակցության  հավաստիք:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տասներկուերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2016, 14:26

Արմինֆո. 2016թ.-ի օգոստոսի 10-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից:



Արտ. փոխարժեքները
10.05.2024
RUB4.20-0.01
USD388.010.00
EUR418.241.13
GBP486.251.35
CAD283.611.34
JPY24.91-0.06
CNY53.710.02
CHF427.940.95