Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:07

Արմինֆո. Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

"Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակում Երևան-Գյումրի մայրուղին պատրաստ կլինի 2025 թվականի վերջին
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ընդլայնել Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության բնագավառները
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:55

Արմինֆո. Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ:

"Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակում Երևան-Գյումրի մայրուղին պատրաստ կլինի 2025 թվականի վերջին
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:51

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:

Երեւանում տեղի կունե առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը, որի բանախոսներից մեկը ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանն է
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:45

Արմինֆո. Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում։ Այն կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, և նախատեսվում է դառնալ ֆինանսական ոլորտի նշանակալից իրադարձություն:

Հայաստանի իշխանությունները որոշել են ժամանակավորապես հրաժարվել աշխատանքային միգրանտներին հարկելուց
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 10:58

Արմինֆո.Արձագանքելով քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությանը ՝ Հայաստանի իշխանությունները որոշել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետում չհարկել, եթե նրանք եկամտային հարկ են վճարել եկամուտ ստանալու երկրում: Այդ մասին փետրվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հայաստանի առևտրային բանկերն իրավունք կստանան երաշխիքներ տրամադրել ԵԱՏՄ գնումներին հայկական ընկերությունների մասնակցության համար
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 19:05

Արմինֆո.Հայաստանը կմիանա պետական գնումների իրականացման ընթացքում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին Եվրասիական տնտեսական միության երկրների համաձայնագրին: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած փաստաթղթին:

Իշխանությունները երկարաձգել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:38

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում:

Նոր հնարավորություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 17:10

Արմինֆո.Ակբա Ֆեդերացիան Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ արդեն 7-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր։

Հանձնաժողովի ղեկավար. Այն, ինչ հանրային մուլտիպլեքսում թույլատրվում է հայկական հեռուստաալիքներին, չի թույլատրվում արտասահմանյան հեռուստաալիքներին
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 14:24

Արմինֆո. Այն, ինչ հանրային մուլտիպլեքսում թույլատրվում է հայկական հեռուստաալիքներին, չի թույլատրվում արտասահմանյան հեռուստաալիքներին։ Այդ մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ մեկնաբանելով ռուսական մի շարք հեռուստաալիքների վերաբերյալ հանձնաժողովի վերջերս կայացրած որոշումը։

Փորձագետ. "Չոր նավահանգիստ" նախագծի առաջին փուլում կպահանջվի 45 մլն դոլարի ներդրում, որից 7.9 մլն դոլարը՝ կառավարության կողմից
 Երկուշաբթի, 22 Հունվարի 2024, 13:40

Արմինֆո. Առաջին փուլում "Չոր նավահանգիստ" նախագծի իրականացման համար կպահանջվի 45 մլն դոլարի ներդրում, որից 7.9 մլն դոլարը' կառավարության կողմից, 37.1 մլն դոլարը' օպերատոր ընկերության կողմից: Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, Գյումրիի "Չոր նավահանգիստ" նախագծի հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասը։

Փորձագետ. Հայաստանը պետք է օգտագործի Վրաստանի և Թուրքիայի տարանցիկ հնարավորությունները  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:54

Արմինֆո. Վրաստանի հետ տարանցիկ հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է դուրս գալ երկկողմ բանակցությունների, որպեսզի վերացվեն այն միջոցները, որոնք հայկական կողմի մեղքով փոխադարձաբար կիրառվում են բեռնափոխադրողների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով "Ամերիա" ընկերության "Գինու արտահանման այլընտրանքային շուկաներ" հետազոտության արդյունքները։

3.945.010 դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին․ Մի դրամի ուժը հունվարին կուղղվի «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամին
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 10:42

Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Դեկտեմբերին ընկերությունների հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները»՝ 3.945.010 դրամ, այս ամիս ուղղվում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

ԱրարատԲանկը՝ 2023-ի լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:29

Արմինֆո. ԱրարատԲանկը բրիտանական The Global Banking & Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է  «Լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում»։ Այս հեղինակավոր մրցանակն ընդգծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նկատմամբ բանկի հանձնառությունն ու պատասխանատվությունը։

«Սիմենս»-ը եւ ԲՏԱՆ-ը քննարկել են ՏՏ ոլորտում մասնագիտական վերապատրաստման ծրագրի իրականացման հնարավորությունները
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:20

Արմինֆո. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» ընկերության հայաստանյան գրասենյակ։

Վահան Քերոբյան. ՀՀ կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում արտահանողներին աջակցելու ուղղությամբ
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 14:28

Արմինֆո. ՀՀ կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում արտահանողներին աջակցելու ուղղությամբ։ Այդ մասին դեկտեմբերի 14-ին լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 15:22

Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա ծրագիրը։

Ֆինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելու
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 12:57

Արմինֆո. 2024 թվականին անկանխիկ գործարքների կատարման համար  կենսաթոշակների և նպաստների վերադարձման ծրագիրը շահառուների համար որևէ փոփոխության չի ենթարկվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 6-ին ՀՀ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնելիս։

Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 15:50

Արմինֆո.Financial Times Group-ի The Banke միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում։ Ֆինանսական հաստատությունները գնահատվել են կատարողականի բազմաթիվ չափանիշներով՝ ներառյալ ցուցանիշների աճը, շահութաբերությունը, գործառնական արդյունավետությունը, ակտիվների որակը, իրացվելիությունը, հուսալիությունը և այլն:

Հայաստանն ու ԱԶԲ-ն ավելի քան 126 մլն եվրոյի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2023, 11:27

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունում  նոյեմբերի 27-ին ստորագրվել են «Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր» եւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրերը Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84