Հայաստանը ճանաչելի չէ միջազգային շուկաներում. Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար
 Երեթշաբթի, 24 Հունվարի 2023, 14:50

Արմինֆո. Մեր հիմնական խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանն ճանաչելի չէ միջազգային շուկաներում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը՝ սեփական մամուլի ծառայությանը  հարցազրույցում։

ԳՏՏԿ-ի եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համատեղ նախաձեռնությունը նպատակաուղղված է երիտասարդների զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը՝ ներուժի զարգացման հաշվին
 Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2022, 17:58

Արմինֆո. Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ծրագիր, որն ուղղված է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանը:

ԵՊՀ-ի կենսաբանները սուրճի թափոնից օրգանական պարարտանյութ են ստացել
 Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2022, 16:11

Արմինֆո.Երևանի պետական համալսարանի կենսաբանները 5 հոգանոց թիմով ստեղծել են «Մայքոֆի» ստարտափն ու սկսել զբաղվել օրգանական տարբեր թափոնների վերամշակմամբ։ Երիտասարդ կենսաբաններն օգտագործելով սուրճի թափոնները՝ ստացել են մշակաբույսերի աճը խթանող օրգանական պարարտանյութ:

Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում
 Երկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022, 12:31

Արմինֆո.Revalcon ստարտափի մշակած տեխնոլոգիան պարզեցնում է ոռոգման ամբողջ գործընթացը. աշխատանքները վերահսկվում են մոբայլ և վեբ հավելվածներով:

Կառավարությունն առաջարկում է թույլատրել դեղերի արտաքին գովազդը
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2022, 14:04

Արմինֆո. Կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն է տվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Հայաստանը կդառնա Եվրասիական վերաապահովագրական ընկերության մաս
 Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2022, 12:18

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն օգոստոսի 18-ին հավանություն է տվել "Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին համաձայնագրի ստորագրման" առաջարկին:

Արդյո՞ք արտահանողները պետությունից օգնություն կտանան, թե՞ Հայաստանի տնտեսությունը կտապակեն մոնետար թավայի վրա
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022, 18:22

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի 20% - ն ապահովող արտահանող- արտադրողները չափազանց ծանր ժամանակներ են ապրում։ Դրամի կտրուկ արժեւորումը (1 դոլարի դիմաց փետրվարի վերջի 470-480 դրամից եւ մարտի սկզբի 520 դրամից մինչեւ մոտ 400-410 դրամ) իսկական փորձություն էր ինչպես ապրանքներ եւ ծառայություններ արտահանողների, այնպես էլ ներդրողների եւ տեղական ոչ մեծ արտադրողների համար։

Հայաստանն ու Բուլղարիան խորացնում են բիզնես կապերը գինեգործության ոլորտում
 Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2022, 15:27

Արմինֆո. Բուլղարիայի Յամբոլի առևտրաարդյունաբերական պալատը Էնթերփրայզ Արմենիայի  («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) հետ համատեղ իրականացնում է «ԳինուԳործ» ծրագիրը (ENI/2019/411-865 – EU4BCC - ID 1002), որը համակարգվում է EUROCHAMBRES-ի կողմից, ֆինանսավորվում՝  EU4Business ԵՄ նախաձեռնության ներքո: Ծրագրի հիմնական նպատակն է ակտիվացնել առևտրային և համագործակցային կապերը երկու երկրների ՓՄՁ-ների և ԳԾՄ-ների միջև:

Ամերիաբանկը` Gyumri Tech Week-ի գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2022, 10:30

Արմինֆո.Հուլիսի 2-ից 4-ը Գյումրիում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2022-ը։ Լինելով հայաստանյան ֆինանսատեխնոլոգիական խոշորագույն կառույց, որը շարունակաբար ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգանալով էկոհամակարգերի ուղղությամբ, Ամերիաբանկը միացել էր եռօրյա tech-տոնին՝  որպես գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր: 

Մինչեւ 2030 թվականը Հայաստանում արեւի էներգիայի համար կարող է ներդրվել մինչեւ 650 մլն դոլար  
 Երեթշաբթի, 7 Հունիսի 2022, 13:50

Արմինֆո. Մինչեւ 2030 թվականը Հայաստանի կառավարությունը նախատեսում է երկրի էներգահաշվեկշռում ավելացնել արեւային էներգիայի տեսակարար կշիռը՝ մոտ 0,3 տոկոսից մինչեւ 15 տոկոս:

Էկոնոմիկայի նախարարությունը սահմանել է Հայաստան զբոսաշրջային հոսքի ներգրավման  5 թիրախային շուկա
 Չորեքշաբթի, 1 Հունիսի 2022, 17:32

Արմինֆո. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի մարքեթինգային քաղաքականությունը կկողմնորոշվի 4 ուղղություններով եւ 5 շուկաներով: Այդ մասին հունիսի 1-ին խորհրդարանում 2021թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայկ Եսայան. Առաջիկա մեկ-երկու տարում Հայաստանում 5G-ի ներդրումն աննպատակահարմար կլինի  
 Չորեքշաբթի, 11 Մայիսի 2022, 20:14

Արմինֆո. Այսօր Հայաստանի կապի ցանկացած օպերատորի կողմից 5G ցանցի ներդրումը կլինի բացառապես մարքեթինգային քայլ։ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկի՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

"Ռոստելեկոմի" արտասահմանյան միակ ակտիվի վաճառքի գործարքը կարող է չկայանալ
 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022, 16:28

Արմինֆո. Հայաստանում ռուսական հեռահաղորդակցային հսկա "Ռոստելեկոմի" ապրանքանիշը ներկայացնող "ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ" ՓԲԸ-ի (GNC-Alfa) վաճառքի գործարքը չի կայացել, և ընկերության վաճառքի հեռանկարն անորոշ է։ Այդ մասին հաղորդում է CivilNet-ը, նշելով, որ ձախողման պատճառը ռուս-ուկրաինական ճգնաժամն է, ավելի ճիշտ՝ ռուսական ընկերությունների նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցները, որոնք թույլ չեն տվել գնորդին վարկային ռեսուրսներ ներգրավել եւ վճարում կատարել՝ գործարքը փակելու համար։

Հայաստանն ու Վրաստանը մտադիր են խորացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում
 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022, 12:33

Արմինֆո. ՀՀ էՆ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը ընդունել է Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։ Ինչպես ասվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում,

Ամերիաբանկն ամփոփել է "Դարձիր փոփոխությունը" երիտասարդական մրցույթի արդյունքները
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 21:00

Արմինֆո.Ամերիաբանկն ամփոփել է անցած տարվա վերջում Visa վճարային համակարգի հետ համատեղ գործարկված "Դարձիր փոփոխությունը" մրցույթի արդյունքները. եզրափակիչ փուլին մասնակցել են 11 թիմեր Երեւանից եւ Հայաստանի մարզերից: Նման մրցույթի անցկացմամբ Ամերիաբանկը կարևորում է երիտասարդների զարգացումը, ներուժը և գաղափարները: Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում:

ԵԱԶԲ-ն ապահովել է Հայաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի 12 գործընկեր բանկերի հասանելիությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագծին
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022, 18:38

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ԵԱԶԲ 12 գործընկեր բանկերին՝ ֆինանսական գործիքների տրամադրման և փոքր ու միջին ձեռնարկություններից ստացվող նախագծերի գնահատման ժամանակ դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար:

Փորձագետ. Հայաստանը երբեք չի կարող Թուրքիայի հետ դրական առեւտրային հաշվեկշիռ ունենալ
 Չորեքշաբթի, 19 Հունվարի 2022, 19:43

Արմինֆո. Հայաստանը երբեք չի կարող Թուրքիայի հետ ունենալ դրական առևտրային հաշվեկշիռ։ Այդպիսի կարծիք է հայտնել փորձագետ, "Արտահանում Հայաստան" ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը՝ հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մի դրամի ուժը»՝  «City of smile» հիմնադրամին
 Ուրբաթ, 14 Հունվարի 2022, 21:04

Արմինֆո.IDBank-ն ու Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին են փոխանցել 9․328․753 ՀՀ դրամ՝ այդպիսով դառնալով Nation Builder. ծրագրի շրջանակում հեռավոր համայնքների աշակերտները հնարավորություն կունենան ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորություններն ու ներուժը։

Իշխան Մխիթարյան. Համավարակային ճգնաժամը մեզ անակնկալի չի բերել
 Ուրբաթ, 7 Հունվարի 2022, 16:03

Արմինֆո.Վերջին 2 տարիներին, քանի դեռ մարդկության շուրջ շարունակում է մոլեգնել կորոնավիրուսի համավարակը, մենք, հիմնականում, հրաժարվել ենք մեր սովորական ապրելակերպից։

Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ավելացնել բարձրտեխնոլոգիական արդյունաբերության մասնաբաժինը արտահանման կառուցվածքում
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021, 17:08

Արմինֆո.Հայաստանի արտահանման կառուցվածքն անմխիթար վիճակում է: Դեկտեմբերի 29-ին Էկոնոմիկայի նախարարության թելեգրամյան ալիքով  հեռարձակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանը:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63