Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 18:43

Արմինֆո. Երևանում իր դռներն է բացել Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ հավաքել է ավելի քան 12 ճյուղերի համար սարքավորումներ և տեխնիկա թողարկող 70 ապրանքանիշ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան և Big Projects ընկերությունը:

ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 13:30

Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկը (EIB) Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրի Երեւանում շենքերի եւ շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 12-ի լիագումար նիստում վավերացրել է բանկի հետ համապատասխան համաձայնագիրը:

Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 13:02

Արմինֆո. «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը՝ «ԻՆԳՈ»-ն, մեկնարկելով ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլը: Ինչպես ասվում է «ԻՆԳՈ» ԱԸ պաշտոնական հաղորդագրությունում, նոր պարզեցված ապրանքային նշանը արտացոլում է ընկերության զարգացման նոր ուղղությունը՝ ապահովագրությունը դարձնելու պարզ, թափանցիկ և հուսալի: «ԻՆԳՈ»-ի առաքելությունն է մեղմել ռիսկերը և ապահովել հաճախորդների՝ վստահ որոշումներ կայացնելու ազատությունը», - նշվում է հաղորդագրությունում:

Փոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանը
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 18:01

Արմինֆո.Հայաստանում կարգո-ավիացիայի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանին
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 16:42

Արմինֆո. ԵԱՏՄ էներգառեսուրսների ընդհանուր շուկաները մեծ ներուժ ունեն եվրասիական տարածքում էներգետիկայի հիմնական մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Վադիմ Զակրևսկին "Տնտեսաիրավական կարգավորումը էներգետիկայում" կլոր սեղանի ժամանակ, որն անցկացվել է Կազանում ՝ էներգետիկայի և էներգառեսուրսների արդյունավետության վերաբերյալ Թաթարստանի միջազգային համաժողովի շրջանակներում:

ԵՆԲ-ն Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանի 38 շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:44

Արմինֆո.Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանում շենքերի և շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն ապրիլի 5 - ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել բանկի հետ ՀՀ կառավարության ներկայացրած համաձայնագրին:

Վարչապետն արձանագրել է․Հայաստանի ոռոգման համակարգը մահացած է
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 15:16

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հայկական ԱԷԿ-ը պլանային նախազգուշական վերանորոգման կկանգնեցվի մայիսի 15-ից
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:43

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման համար մայիսի 15-ից կկանգնեցվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը:

Դիանա Հակոբյան. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 19:43

Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում հայտարարել է Ամերիաբանկի արժութային և բրոքերային գործառնությունների գծով համա-տնօրեն Դիանա Հակոբյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Փորձագետ. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 18:36

Արմինֆո. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը։

ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
 Շաբաթ, 23 Մարտի 2024, 11:08

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային տնօրեն Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
 Շաբաթ, 23 Մարտի 2024, 11:04

Արմինֆո. Բրյուսելում ընթացող Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում ՀՀ  ԱԺ պատվիրակությունը: ԱԺ հաղորդագրության համաձայն, վեհաժողովում ելույթ է ունեցել  ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 19:22

Արմինֆո.Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում մարտի 18-22-ը տեղի է ունենում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի տարածաշրջանային երկխոսությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչների հետ։

Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 14:43

Արմինֆո. Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 17:41

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանում հարկերի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ, նույնիսկ, հաշվի առնելով հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձը, կազմել է 23,9 տոկոս, ինչը 0,8 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ մասին մարտի 13-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով ՊԵԿ-ի անցած տարվա գործունեությունը ։

Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծ
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 13:46

Արմինֆո. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար չեն գանձվում պետական տուրք կամ վճար:

Փոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակը
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 16:35

Արմինֆո. Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։

Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 13:29

Արմինֆո. Այսօր Հայաստանում քննարկվում է թվային ակտիվների և կրիպտոարժույթների իրավական կարգավորման բացը լրացնելու խնդիրը: Ի դեպ,  չպետք է նույնականացնել ՏՏ ոլորտի զարգացման և բիզնեսի ու հանրային ոլորտների թվայնացման խնդիրները, քանի որ դրանք գտնվում են բոլորովին տարբեր հարթություններում:

Հայաստանի իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում մտավոր սեփականության առեւտրայնացման շուրջ
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 17:20

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում հեղինակների և իրավատերերի շահերը պաշտպանելու համար իրավական նորմերի համալիր մշակելու շուրջ։ Այդ մասին մարտի 5-ին "ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի մասին" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ։

Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի ՏՏ դեպարտամենտների հիման վրա իշխանությունները մտադիր են ստեղծել "Ջի սոլուշն" ՊՈԱԿ
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 13:28

Արմինֆո. ՀՀ կառավարությունը ստեղծում է "Ջի սոլուշն" պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), որը պատասխանատու է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից համակարգերի կառավարման, այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև այլ գործառույթների իրականացման համար: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության փետրվարի 23-ի նիստում ։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84