ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2023, 16:02

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով  «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%՝  միջոցները 12 ամսով ներդնելու դեպքում: Այսօր ավանդային այս առաջարկը երկրի բանկային շուկայում ամենաշահավետ տարբերակներից մեկն է։

Հայկական բանկերի շահույթն աճում է՝ վարկավորման արգելակման ֆոնին
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 14:21

Արմինֆո. Հայաստանի բանկերի շահույթը շարունակում է աճել պրոգրեսիվ տեմպերով՝ տնտեսության վարկավորման լուրջ արգելակման ֆոնին։ Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է 3,4 անգամ ՝ տարեկան 2,2 անգամ աճի դեպքում, հասնելով 70 մլրդ դրամի (180 մլն դոլար) արտարժույթով եւ արժեթղթերով գործարքների հաշվին ՝ վարկավորման արգելակման ֆոնին։

ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 15:20

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
 Երեթշաբթի, 7 Մարտի 2023, 11:46

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։

ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՀՀ կենսաթոշակառուների ավելի քան 20%-ը ստանում է կենսաթոշակ բանկի քարտերով
 Ուրբաթ, 10 Փետրվարի 2023, 16:06

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչև 110 հազ․մարդ։

Հայաստանի բանկերի շահույթը 3 անգամ աճել է ոչ տոկոսային եկամուտների աննախադեպ աճի հաշվին
 Շաբաթ, 21 Հունվարի 2023, 23:58

Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2022 թվականին աճել է 3 անգամ ՝ հասնելով 263 մլրդ դրամի (668 մլն դոլար)՝ ոչ տոկոսային եկամուտների աննախադեպ 4 անգամ աճի հաշվին։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները 1,5 անգամ ավելացրել են դեպի Ռուսաստան փոխանցումների թիվը
 Երեթշաբթի, 10 Հունվարի 2023, 17:41

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստան են փոխանցել ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ՝ կատարելով ավելի քան 50 հազ․ գործարք։

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է սպառողական վարկերի տրամադրումը
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022, 18:31

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ սպառողական վարկ՝ առանց եկամուտների և զբաղվածության հաստատման՝ իրենց գործող դրական վարկային պատմության հիման վրա: Վարկը ձևակերպելու համար անհրաժեշտ են միայն անձնագիր և սոցիալական քարտ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով ավանդների տոկոսադրույքները
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2022, 15:41

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա առթիվ բարելավել է ավանդների պայմանները։ Կախված ներդրման ժամկետից՝ ՀՀ դրամով ավանդների առավելագույն տոկոսադրույքն աճել է 0,5 տոկոսային կետով՝ մինչև 10․5%: ՌԴ ռուբլով միջոցների ներդրման դեպքում առավելագույն աճը կազմել է 3 տոկոսային կետ՝ մինչև 5․5%։ Առաջարկը տարածվում է «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով
 Երեթշաբթի, 25 Հոկտեմբերի 2022, 17:35

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ-հաճախորդները ռուսաստանյան ՎՏԲ բանկի հաճախորդներից կկարողանան ակնթարթորեն ստանալ գումարներ ՀՀ դրամով իրենց հաշվին կամ քարտին՝ տրամադրելով ուղարկողին միայն բջջային հեռախոսահամար: Միջազգային փոխանցումները դեպի բարեկամ երկրներ հասանելի են ВТБ Онлайн հավելվածի սեփական ծառայությունում: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր ծառայությունը։

Սեպտեմբերյան անկանխիկ գնումների 10% հետվճարը կարող է գերազանցել միլիարդ դրամը
 Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022, 14:40

Արմինֆո.Ս.թ. սեպտեմբերին կատարված անկանխիկ գնումների դիմաց թոշակառուների եւ նպաստառու անձանց համար հետվճարը կարող է գերազանցել մեկ միլիարդ դրամը: Այդ մասին սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

"ԱԿԲԱ Բանկ"-ը միացել է թոշակառուների և նպաստառուների համար նախատեսված հետվճարի ծրագրին
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022, 13:37

Արմինֆո. "ԱԿԲԱ Բանկ" ԲԲԸ-ն պաշտոնապես դարձել է չորրորդ բանկը, որը միացել է պետական ծրագրին, որի շրջանակներում թոշակառուներն ու նպաստառուները արդեն հուլիսի 1-ից ստանում են 10 տոկոս հետվճար բանկային քարտերով վճարումներ կատարելիս: Այդ մասին սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

AMX մրցանակաբաշխության արդյունքում ներկայացվել են արժեթղթերի շուկայի ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցները
 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022, 15:46

Արմինֆո.AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել: Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցներին։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ ՀՀ դրամով
 Ուրբաթ, 26 Օգոստոսի 2022, 17:01

Արմինֆո.ՎՏԲ-ն մեկնարկել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ ազգային արժույթով։ Ծառայությունը հասանելի է ստացողի բանկային տվյալների միջոցով: Փոխանցումը մուտքագրվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի հաշվին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Ինչպես Ռուսաստանից Հայաստան արագ գումար փոխանցել
 Ուրբաթ, 26 Օգոստոսի 2022, 15:49

Արմինֆո.Այսօր ավելի քան 300 հազար հայաստանցիներ աշխատում են Ռուսաստանում։ Նրանց մեծ մասը պարբերաբար իրենց ընտանիքներին իրենց հայրենի երկիր դրամական միջոցներ են ուղարկում։ Սակայն, ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող սահմանափակումներից հետո գումար փոխանցելու սովորական եղանակների թիվը զգալիորեն նվազել է: Պարզում ենք, թե հիմա ինչպես Ռուսաստանից Հայաստան արագ և շահավետ գումար փոխանցել։

Մեծ թվով ռուսաստանցիների Հայաստան տեղափոխումից հետո դիտվում է հատկապես ArCa-ՄԻՌ քարտերի քանակի զգալի աճ
 Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2022, 12:26

Արմինֆո. Հայաստանի պլաստիկ շուկայում մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը հաշվվում էր 2,8 մլն քարտ (այդ թվում՝ կոբեյջինգային ArCa-ՄԻՌ եւ ռուսական ՄԻՌ), տարեկան աճի դանդաղումով ՝ 8,3 տոկոսից մինչեւ 7,7 տոկոս, ինչը 2020թ. նույն ժամանակահատվածի աճից ցածր է (9,1 տոկոս) եւ խիստ զիջում է նախաքովիդյան 2019թ. նույն ժամանակահատվածի աճին (22,2 տոկոս) աճին:

ՎՏԲ-ն աշնանը գործարկում է ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների փորձնական նախագիծ՝ ԱՎՀ-ի միջոցով
 Երեթշաբթի, 19 Հուլիսի 2022, 16:53

Արմինֆո. ՎՏԲ-ն նախատեսում է աշնանը գործարկել ԱՊՀ երկրներ ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների փորձնական նախագիծը արագ վճարումների համակարգի (ԱՎՀ) միջոցով: Այս մասին "Ռոսիա 24" հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել է ՎՏԲ - ի նախագահի տեղակալ-վարչության նախագահ Անատոլի Պեչատնիկովը։

Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022, 18:56

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ խումբը՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018թ․ փետրվարից։

ՎՏԲ-ն նախատեսում է պահպանել ներկայությունը Հայաստանի բանկային շուկայում
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022, 17:32

Արմինֆո.ՎՏԲ-ն նախատեսում է պահպանել ներկայությունը Հայաստանի բանկային շուկայում: Այդ մասին հայտարարել է բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը՝ "Ինտերֆաքսին" հարցազրույցում:

Հայկական լիզինգային շուկան վստահորեն թափ է հավաքում
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022, 16:54

Արմինֆո.այաստանում արագ տեմպերով թափ են հավաքում լիզինգային գործառնությունները, որոնց ընդհանուր ծավալը մինչեւ 2022թ. ապրիլը գերազանցել է 64 մլրդ դրամը (132 մլն դոլար)՝ տարեկան կտրվածքով աճելով 38,4 տոկոսով: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած "Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի" եւ "Հայաստանի վարկային ընկերությունների ռենքինգի" 31.03.2022 թ. տվյալները:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84