Բյուջետային ծրագրավորումը թույլ կտա գնահատել ֆինանսական կառավարման արդյունավետությունը Հայաստանի պետական հատվածում
 Երկուշաբթի, 11 Հունիսի 2018, 21:20

Արմինֆո.Համաշխարհային բանկի աջակցությամբ  հունիսի 11-12-ը Ծաղկաձորում ընթանում է «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» 47-րդ նիստը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ֆինանսական ոլորտի մասնագետները երկու օր քննարկելու են պետական  ֆիանսական համակարգն ավելի թափանցիկ դարձնելու թեման։ Նիստին մասնակցում է նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի խոսքով`նպատակ ունեն տեղեկություն փոխանակել, վերհանել առկա խնդիրները և առավել արդյունավետ դարձնել աշխատանքը։ Այս մասին տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը,

Վարդան Արամյան. Հայաստանում հանքարդյունաբերության ոչնչացումը հղի է սոցիալ-տնտեսական խնդիրներով
 Երկուշաբթի, 11 Հունիսի 2018, 19:47

Արմինֆո. Հայաստանում հանքարդյունաբերության ոչնչացումը հղի է սոցիալ-տնտեսական խնդիրներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է, ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանը, անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր նախագծի կասեցման հնարավոր հետևանքներին: Ըստ Արամյանի, նախքան որևէ որոշում կայացնելը պետք է ամեն ինչ կշռադատել և որոշումներ չընդունել պոպուլիստական ​​հայտարարությունների հիման վրա, ինչը չափազանց վտանգավոր է:

ՀՀ ֆիննախ. Այս բյուջետային տարում եկամտահարկի վերանայումը հավանական չէ
 Երկուշաբթի, 11 Հունիսի 2018, 19:38

Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարության ներկայիս և նմախորդ ղեկավարները եկամտահարկի վերանայման համար առավել հավանական ժամանակ են համարում 2019 թվականի սկիզբը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և նախկին նախարար Վարդան Արամյանը: Նրանք նշել են, որ երկրի հարկային քաղաքականության հստակեցման համատեքստում հուլիսին Հայաստան կժամանի Արժույթի միջազգային հիմնադրամի տեխնիկական աջակցության խումբը:

Վարդան Արամյանը զգուշացրել է կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի հնարավոր բարձրացման ռիսկերի մասին
 Երկուշաբթի, 11 Հունիսի 2018, 18:47

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ ներկայիս միտումների պահպանման դեպքում բյուջեով ամրագրված ՀՆԱ-ի 4.5% աճին իրատեսական է: Այնուամենայնիվ, ինչպես լրագրողներին ասել է Վարդան Արամյանը, այս փուլում վաղաժամ է խոսել կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին: «Եթե ակնկալվող եկամուտի առումով չկա վստահություն, շատ ռիսկային է դառնում թոշակների բարձրացումը», - ասել է նա:

Վարդան Արամյան. Թաքնված շրջանառությունը Հայաստանում հիմնականում գտնվում է գյուղատնտեսության ոլորտում
 Ուրբաթ, 1 Հունիսի 2018, 21:09

Արմինֆո. Փաստաթղթերի շրջանառությունը գյուղատնտեսության առևտրի ոլորտում հնարավորություն կտա ոչ միայն բացահայտել թաքնված շրջանառությունը, այլև գնահատել գների հնարավոր աճի արդարացվածությունը: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, մեկնաբանելով առևտրի ցանցերում հիմնական պարենային ապրանքների գների բարձրացման և օրենդրական դաշտ վերադառնալու մասին հրապարակումները:

Ֆինանսների նախկին նախարարը կզբաղվի լուրջ նախագծերով` գլխավորելով «Վալլեքս Գրուպ՚ լեռնարդյունահանող հոլդինգը
 Հինգշաբթի, 31 Մայիսի 2018, 17:46

Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն աշխատանքի է անցել մասնավոր հատվածում` դառնալով  «Վալլեքս Գրուպ՚  խոշոր լեռնարդյունահանող հոլդինգի գործադիր տնօրեն:

ԿԲ նախկին ղեկավարը եկամտահարկի դրույքաչափերի նվազեցումը և բյուջեի սոցիալական ծախսերը բարձրացումը հնարավոր է համարում ստվերի նվազեցման միջոցով
 Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018, 16:35

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը եկամտահարկի դրույքաչափերի նվազեցումը հնարավոր է համարում ստվերի նվազեցման միջոցով: «Կոռուպցիայի դեմ պայքարը և անցումն «օրենսդրական դաշտ» կբարձրացնի նաև քաղաքացիներին աշխատավարձերը և կենսաթոշակները, առանց բարձրացնելու երկրի պարտքի բեռը», - ասել է Ասատրյանը մայիսի 30-ին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:

Հայաստանի կառավարությունը դիտարկում է եկամտահարկի նվազեցման և թոշակների բարձրացման հնարավորությունները
 Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018, 20:28

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը դիտարկում է եկամտահարկի նվազեցման և թոշակների բարձրացման հնարավորությունները: Այս մասին ապրիլի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. Վարչապետը հրաժարական տվեց, և դա մեծ քայլ է
 Երեթշաբթի, 24 Ապրիլի 2018, 12:52

Արմինֆո. Մենք խուսափեցինք բախումներից և ցավալի իրադարձություններից, լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյանը և MAYKOR ընկերության ներկայացուցիչները քննարկել են թվային փոխակերպման ոլորտում համագործակցության հեռանկարները
 Հինգշաբթի, 19 Ապրիլի 2018, 13:20

Արմինֆո. «Հայաստանի թվային փոխակերպում 2018-2030» ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերության ներկայացուցիչներին` ընկերության գործադիր փոխնախագահ Դենիս Սայենկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային փոխակերպման բնագավառում համագործակցության հեռանկարները:

ՀՀ կառավարությունը մտադիր է նվազեցնել եկամտահարկի դրույքաչափը
 Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018, 23:08

Արմինֆո. ՀՀ կառավարությունը կքննարկի եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկությունները: Ապրիլի 12-ին կառավարության նիստում համապատասխան հանձնարարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

ԶՖԳ-ն Հայաստանին կտրամադրի 500.000 եվրոն չգերազանցող դրամաշնորհ`ՀՀ Միասնական հարկային օրենսգրքի կիրարկումը նախապատրաստելու նպատակովը
 Երեթշաբթի, 3 Ապրիլի 2018, 10:38

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր:

ԱՄՀ-ն նպատակադրում է խթանել Հայաստանի տնտեսության ներառական աճի միջոցները
 Հինգշաբթի, 29 Մարտի 2018, 13:06

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակազմի թիմը՝ Արժույթի միջազգային հիմնադրանի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիի ղեկավարությամբ, մարտի 14-28-ի ընթացքում այցելել է Երևան՝ Հայաստանի հետ ԱՄՀ հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով:

Հայաստանի ֆինանսների նախարարը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը
 Հինգշաբթի, 22 Մարտի 2018, 16:27

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Հայաստանը և Իսրայելը չեն կիրառի կրկնակի հարկումը երկու երկրների բիզնեսի համար
 Հինգշաբթի, 22 Մարտի 2018, 14:19

Արմինֆո. Հայաստանն ու Իսրայելը այսուհետ չեն կիրառի կրկնակի հարկումը կողմերի բիզնեսի համար: Մարտի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Իսրայելի կառավարությունների միջև գույքային և եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայի վավերացման մասին օրինագծին:

ՀՀ ֆիննախ. պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը նոր ծրագրի շուրջ
 Երեթշաբթի, 13 Մարտի 2018, 17:32

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդական/բելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյին:

Փորձագետ. Գնումների մասին օրենսդրության ամենամեծ բացը խախտման պատասխանատվության բացակայությունն է
 Երկուշաբթի, 12 Մարտի 2018, 18:17

Արմինֆո. Հայաստանի գնումների ոլորտ մասնագետները գտնում են, որ գնման համակարգի բարեփոխումների առումով ՀՀ կառավարության կողմից հաստատված առաջարկներն ընդհանուր առմամբ ընդունելի են: «Գաղափարները որպես այդպիսին, ավելի առաջադեմ են, քան մինչ օրս գործող կարգը: Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ ՀՀ ֆինանսների նախարարության խորհրդակցությունները հասարակական կազմակերպությունների հետ ոչինչ չտեվեցին, քանի որ անկախ փորձագետների առաջարկությունները մնացին թղթի վրա», - այս մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրորի ծրագրերի ղեկավար Վարուժան Օկտանյանը և «Հայաստանի գնումների գծով մասնագետների ասոցիացիայի» նախագահ Արսեն Համբարձումյանը:

Հայաստանը բարեփոխում է կորպորատիվ ֆինանսական հաշվետվության ոլորտը
 Երկուշաբթի, 5 Մարտի 2018, 15:09

Արմինֆո. Կորպորատիվ ֆինանսական հաշվետվության ոլորտի բարեփոխումները կհանգեցնեն թափանցիկության մեծացման և տնտեսավարող սուբյեկտների միջև վստահության ձևավորման: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսուտհոն` մարտի 5-ին «Աուդիտի որակի բարելավումը աուդիտորական գործունեության որակի նկատմամբ վերահսկողության  ապահովման միջոցով՚ աշխատանքային խորհրդաժողովի ընթացքում:

Հայաստանի կառավարությունն ամփոփել է երկրի 2017 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 18:43

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները: 
 

Մեկնարկել են Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018, 18:47

Արմինֆո. Փետրվարի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Իրաքի Հանրապետության հարկային պետական մարմնի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասինե համաձայնագրի ստորագրման հնարավորությանը:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63