ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում և Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով:

Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 11:51

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 14-ին ընդունել է Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։

Ողջունելով անվանի հայրենակցին` նախարարը խոսել է տնտեսության բոլոր ոլորտներում հայկական սփյուռքի կարևոր դերակատարության մասին՝ ի նպաստ Հայաստանի առաջընթացի։ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հատկապես գիտության և գիտահետազոտական ուղղություններով, պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը:

Մխիթար Հայրապետյանը և Նուբար Աֆեյանը խոսել են պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի, Հայաստանը ներդրումների համար գրավիչ միջավայր դարձնելու անհրաժեշտության, հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) հայտնի գործիչների մասնակցության մասին:

Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 17:45

Արմինֆո.ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը: Թեմայի շուրջ զրուցել ենք Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 17:41

Արմինֆո. Եվրասիական ինտեգրման թեմաները գնալով ավելի արդիական և նշանակալի բնույթ են ստանում աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին։ "Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները" խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա նիստին այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 17:35

Արմինֆո. Անցած տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) վերափոխվել է միջազգային տարածքում կարևոր և հեռանկարային ինտեգրացիոն միավորման: "Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները" խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա նիստին այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը:

Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 17:29

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության ուղղությամբ փոխնախագահ Բհարգավ Դասգուպտային: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը:

Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 16:59

Արմինֆո.Հայաստանի և հետխորհրդային մյուս պետությունների զարգացման հեռանկարները որոշվելու են նրանց ընտրությամբ ՝ հօգուտ ներկայումս առկա պատմական այլընտրանքներից մեկի ։ Առաջինը ենթադրում է միանշանակ եվրատլանտյան ընտրություն, սեփական ինքնիշխանության պատվիրակումը "հավաքական Արևմուտքին", ժամանակակից լիբերալ արժեքների ընկալում ՝ սեփական մշակույթից, ավանդույթներից և ապրելակերպից հրաժարումով։

Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 16:52

Արմինֆո.Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը: Սույն ծրագիրը դարձել է "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձանց միջև կայացած քննարկումների առարկա:

Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 14:43

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովներն իրենց հարկի տակ են հավաքում ինստիտուցիոնալ ներդրողներին և նրանց գործընկերներին ՝ նոր նախագծեր իրականացնելու նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միջազգային ասպարեզում հայտնի բանկիր, կոմպլաենս-ռիսկերի կառավարման, ռազմավարական պլանավորման ոլորտի փորձագետ, արտասահմանյան մի շարք խոշոր բանկերի խորհրդի անդամ Աշոտ Օսիպյանը՝ մայիսի 14-ին միջոցառման հարթակներում:

Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 14:17

Արմինֆո.Մայիսի 14-ին Երեւանում մեկնարկել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան ժողովը: Միջոցառման շրջանակներում, որը կտևի մինչև մայիսի 16-ը, տեղի կունենա ՎԶԵԲ-ի գործարար համաժողովը' <Ազդեցություն ունենալով միասին> (Delivering Impact Together) կարգախոսով:

Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:48

Արմինֆո.Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը Բանկի մասնակցության ձևաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում մասնակցության և միջոցառումից ակնկալիքների մասին զրուցել ենք Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի հետ:

Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:44

Արմինֆո.Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:

Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 17:33

Արմինֆո. Ժամանակի ընթացքում, եթե ընդհանուր ֆոնն ավելի բարենպաստ լինի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի անկմանը զուգընթաց մենք կտեսնենք վարկային պրոդուկտների տոկոսադրույքների որոշակի նվազում: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 16:49

Արմինֆո. Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը պատրաստ է: Այդ մասին հայտարարել Է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝  ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 12:43

Արմինֆո.Վերլուծելով 2024 թվականի առաջին եռամսյակի ՀՀ պետբյուջեի եկամուտների տվյալները՝ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանն առաջարկում է մտածել ոսկեգործության շուկայի մասնակիցների վրա հարկային բեռի ավելացման մասին։

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:41

Արմինֆո.2024 թվականի մայիսի 13-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2PER9 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:38

Արմինֆո.Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը:

Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2024, 11:36

Արմինֆո. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 12:15

Արմինֆո.Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից:

ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:29

Արմինֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսի սահմաններում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱՄՀ-ի "Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները" զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ՝ այդ առնչությամբ հղում անելով ֆինանսական կայունության վերաբերյալ ԿԲ-ի հաշվետվությանը:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10