Սուրեն Թովմասյան. Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների համար առքուվաճառքի սահմանափակումներ չկան՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող գործարքների
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 15:09

Արմինֆո.Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար անշարժ գույքի ձեռքբերման հարցում որևէ սահմանափակում չկա՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերին առնչվող գործարքների: Այդ մասին հունվարի 25-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի հնարավոր ձեռքբերման մասին հարցին։

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 11:42

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Արարատբանկը $ 5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 15:11

Արմինֆո.Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը:

Արդշինբանկը խաղարկում է 100 նվեր ոսկու գրավով վարկառուներին
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:18

Արմինֆո. 2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը: 

էկոնոմիկայի նախարար. Գյուղատնտեսության ծախսերի ընդհանուր ծավալը 2023 թվականին կազմել է 47 մլրդ դրամ
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 13:07

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Օվերչուկ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր հաշվարկներում ռուսական ռուբլու մասնաբաժինը կազմել է 90,3 տոկոս
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 21:58

Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը պատմականորեն կապված են բարեկամական հարաբերություններով։ Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ:

ԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվել
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:55

Արմինֆո. 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։

Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 13:43

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վեդիի ջրամբարի կառուցման վայր, որտեղ ծանոթացել է կատարված աշխատանքներին: Այդ մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրությունում:

Հայկական ընկերությունները միասնական տաղավարով կմասնակցեն Իրանում կայանալիք Eurasian Expo ցուցահանդեսին
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023, 18:58

Արմինֆո. Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (Eurasian Expo), որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։

Ֆուկուշիմա Մասանորի. ճապոնական շուկային հետաքրքիր կլինի Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023, 18:57

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Հայաստանը երկարաձգել է գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023, 14:54

Արմինֆո.Հ կառավարությունը նոյեմբերի 9-ին 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղատնտեսական ապրանքների՝ ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի, հնդկաձավարի, արևածաղկի սերմերի և արևածաղկի ձեթի արտահանման արգելքը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ: Արգելքը սահմանվել էր այս տարվա հունիսի 29-ին՝ մինչև 2024 թվականի հունվարի 2-ը, այժմ այն երկարաձգվել է մինչև հուլիսի 2-ը։

ԱրարատԲանկը՝ «SIA մրցանակաբաշխության» գլխավոր գործընկեր
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 14:37

Արմինֆո.Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ «Social Impact Award Armenia»-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 10.4 տոկոս
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023, 14:38

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև տարեկան 10,4% (մեկ տարի առաջվա 13,9% - ից)՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի նեղացմամբ։ Ս. թ. օգոստոսին 2022 թվականի օգոստոսի համեմատ նույնպես տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 10,9% (մեկ տարի առաջվա 18,5% - ից), ինչը նկատվում է նաև ամսական կտրվածքով՝ աճի արգելակմամբ մինչև օգոստոսյան 6,2%՝ հուլիսի 7,6% - ից, մեկ տարի առաջվա աճի ավելի ցայտուն դանդաղման դիմաց՝ մինչև օգոստոսյան 1,5% ՝ հուլիսի 8,5% - ից։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։

ԿԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 17:42

Արմինֆո. Կենտրոնական բանկը բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%: Նոր կանխատեսումը պայմանավորված է շինարարության և ծառայությունների ոլորտում բարձր աճով։ Մասնավորապես, շինարարության ոլորտում կանխատեսումը բարելավվել է նախկին 15,7% - ից մինչև 18,4%, իսկ ծառայությունների ոլորտում ՝ 7,8% - ից մինչև 9%: Այս մասին սեպտեմբերի 12 - ին հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10,25 տոկոսից մինչեւ 9,75 տոկոս հերթական իջեցմանը նվիրված մամուլի ասուլիսում:

Հարավկորեական SK Group խոշոր հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023, 12:05

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է հարավկորեական «SK Group» հոլդինգի պատվիրակությանը՝ SK Telecom ընկերության փոխնախագահ Ում Յոնգվանի գլխավորությամբ:

Կվերականգնվի Արաքս գետի հայկական կողմի ողողված պատնեշը
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 16:31

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ, լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Կառավարության հաղորդագրության համաձայն, Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների Արաքս գետի նախկին հունի և համապատասխան սահմանանշանի մոտակայքում Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն:

Իշխանությունները խաղող մթերող ընկերություններին աջակցման նոր միջոցներ կառաջարկեն
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 14:56

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները: Ըստ հիմնավորման՝ խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու և առաջիկա անելիքները կառավարելու նպատակով Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետների մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք աշխատանքային քննարկումներ։ Վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված խնդիրները հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայի ՌԴ ռուբլու փոխարժեքի կտրուկ արժեզրկումով։

Հայաստանն ընդլայնում է տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը Կորեայի հետ
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 12:05

Արմինֆո.ՀՀ կառավարությունն օգոստոսի 31 - ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության մասին" համաձայնագիր կնքելու առաջարկությանը:

Լոռիում Վանաձորի կայուն զարգացման ծրագիր են մշակել՝ 27 մլն եվրո արժողությամբ․ Փաշինյանը լսել է պաշտոնյաների զեկույցը
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 13:59

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ:

Բելառուսի վարչապետը ԵԱՏՄ անդամ երկրներին կոչ է արել Արևմուտքի պատժամիջոցներին արձագանքման համախմբված միջոցներ մշակել
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 21:00

Արմինֆո.Մենք պետք է քննարկենք ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթությունների հարցը, հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն օգոստոսի 24-ին Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84