ԵԱԶԲ-ն առաջարկում է ազգային արժույթն օգտագործել ԵԱՏՄ ներսում փոխադարձ հաշվարկներում
 Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019, 19:54

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևին  և բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
 Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019, 16:54

Արմինֆո.Նոյեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է «Մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստում» երկոօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոյի գլխավորած պատվիրակությունը: Աշխատաժողովին մասնակցելու են մտավոր սեփականության բնագավառի մասնագետներ Հայաստանից և Կորեայից:

Վարչապետը ներկա է գտնվել Երևանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը
 Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2019, 17:21

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները:

Կոնվերս բանկի և ՀԱՖՆ համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը
 Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2019, 17:07

Արմինֆո.Հոկտեմբերի 25-ին՝  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է  Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

ԱԶԲ. Ասիական զարգացման բանկն առաջիկա հինգ տարիների ընթացքում կշարունակի իր մասնակցությունը Հայաստանում իրականացվող ծրագրերին
 Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2019, 11:21

Արմինֆո. ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը, որը նախարարին է ներկայացրել ԱԶԲ Երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին և գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ կառավարության և բանկի միջև բազմաոլորտ համագործակցության լայն օրակարգ ։

Արդշինբանկը՝ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հովանավոր
 Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2019, 13:58

Արմինֆո.Արդշինբանկը հովանավորում է առաջին անգամ Հայաստանում կայանալիք ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ «WCIT 2019»։

ՙWCIT 2019»-ը հայտարարում է բացման բանախոսների անունները
 Երեթշաբթի, 1 Հոկտեմբերի 2019, 12:58

Արմինֆո. «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն  հայտարարել է Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման բանախոսների անունները։

Ներդրումների հնարավորություն «WCIT 2019ե-ում․վերջին 10 օրը՝ կայծակնային ռաունդներում գրանցվելու համար
 Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019, 16:44

Արմինֆո.ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ երևանյան «WCIT 2019ե -ի ընթացքում կանցկացվեն կայծակնային ռաունդներ՝ 15 ստարտափերների ու նորարարների հնարավորության տալով 2500-անոց լսարանի առաջ ներկայացնելու իրենց գաղափարն ու ներդրումներ շահել։ Նորաստեղծ ընկերությունները, նորարար գաղափարների հեղինակներն ու գիտնականները դեռևս 10 օր ունեն դիմելու համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։

Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիա. Եթե Հայաստանի օգնությամբ գոնե 100 հազար ռուս զբոսաշրջիկ գա Վրաստան, զբոսաշրջային սեկտորի կորուստներն այդքան նշանակալի չեն լինի
 Ուրբաթ, 28 Հունիսի 2019, 20:17

Արմինֆո. 2019 թվականին՝ հուլիսից սկսած, Վրաստանը սպասում էր ևս 1 մլն զբոսաշրջիկ Ռուսաստանից ։ Եթե Հայաստանի օգնությամբ նրանցից գոնե 100 հազարն, այնուամենայնիվ, գա

Հուլիսի 7-ին Երևանում մեկնարկում է "Ոսկե ծիրան" 16-րդ միջազգային կինոփառատոնը
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2019, 21:06

Արմինֆո. Ամռանը հայաստանյան մշակութային կյանքը կակտիվանա սպասված և նշանավոր իրադարձությամբ. հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը»: Հայաստանում սիրված ու նաև երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած այս բացառիկ կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: 

Միջազգային ֆինանսական կորպորացիան կարող է աջակցել Հայաստանին կապիտալի շուկայի զարգացման գործում
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2019, 20:31

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով 
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2019, 11:12

Արմինֆո.Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի «Русские Автобусы - Группа ГАЗ» ընկերությունը:

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր
 Երկուշաբթի, 21 Հունվարի 2019, 17:16

Արմինֆո.Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Երևանում մեկնարկել է Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովը
 Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018, 16:32

Արմինֆո.Հայաստանը հյուրընկալել է գործարարների, պետական ու հասարակական գործիչների՝ աշխարհի շուրջ 40 երկրներից, որոնք նոյեմբերի 26-27-ին Երևանում մասնակցում են Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի՝ EBO WWN-ի, տարեկան համաժողովին։

ՀՀ ՏԶՆ նախարարի պաշտոնակատարը և ՀԲ ներկայացուցիչները քննարկել են գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր
 Ուրբաթ, 9 Նոյեմբերի 2018, 18:06

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Ժենիվև Բոյեղուիի գլխավորած թիմի հետ՝ քննարկելու Հայաստանի առաջիկա զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը։

Կոնվերս բանկի աջակցությամբ Երևանում կանցկացվի SME Banking Club –ի սեմինար, «Գլոբալ զարգացման միտումներ և ՓՄՁ վարկավորման հնարավորություններ» թեմայով
 Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 13:38

Արմինֆո. Նոյեմբերի 9-ին  Երևանում կկայանա SME Banking Club –ի հերթական սեմինարը՝    նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին և տնտեսության որոշ ոլորտներում գործող  ՓՄՁ վարկավորման հնարավորություններին: Սեմինարը անցկացվում է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության նոր ծրագիրը կուղղվի տնտեսական աճի արտահանմանն ուղղված մոդելին
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 20:59

Արմինֆո.Համաշխարհային բանկը (ՀԲ) ներկայումս զարգացնում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության նոր ծրագիր, որը կտևի 4 տարի: Պատասխանելով ԱրմԻնֆո- ի հարցին, հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Բոսութրոն: «Հուսով ենք, որ նոր ծրագիրը տնտեսական փոփոխության մոդելի մեջ կբերի կարևոր փոփոխությունների, որոնք ավելի շատ արտահանման ուղղվածություն կունենան», - ասել է նա:

Հայաստանը Doing Business-2019 գլոբալ զեկույցում բարձրացել է 6 կետով
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 20:50

Արմինֆո. Համաշխարհային բանկի (ՀԲ) Doing Business- ի վարկանիշային աղյուսակում (2019) ընդգրկված աշխարհի 190 երկրների շարքում Հայաստանը բարձրացել է 47-րդ տեղից մինչև 41-րդ տեղը, բարելավելով իր դիրքերը 6 կետով: Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոն: «Ուրախ եմ, որ կարող եմ գլոբալ պլանով խոսել Հայաստանի կողմից արձանագրված լավ արդյունքների մասին`Doing Business 2019 վարկանիշում», - ասել է նա:

Հոկտեմբերի 17-19-ը Երևանում կանցկացվի EXPO-RUSSIA ԱՐՄԵՆԻԱ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը
 Հինգշաբթի, 11 Հոկտեմբերի 2018, 16:56

Արմինֆո. Հայաստանում ութերորդ անգամ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ՌԴ դեսպանատան և առևտրի ներկայացուցչության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների աջակցությամբ հոկտեմբերի 17-19-ը Երևանում կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և երևանյան բիզնես ֆորումը:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և KfW- ն դիտարկում են համագործակցության հնարավորություններ
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 21:09

Արմինֆո.Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ծրագրերի ղեկավար Մոնիկա Գյունդերին և KfW երևանյան գրասենյակի ծրագրերի ավագ համակարգող Բելլա Սեդրակյանին:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10