Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 17:32

Արմինֆո.

Եվրամիությունը մտադիր է մինչեւ 10 մլրդ եվրո ներդրումներ ներգրավել Կենտրոնական Ասիայից Անդրկովկասով եւ Թուրքիայով դեպի Եվրոպա միջանցք ստեղծելու համար՝ շրջանցելով Ռուսաստանը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 14:51

Արմինֆո. Եվրամիությունը մտադիր է մինչև 10 մլրդ եվրո ներդրում ներգրավել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Անդրկովկասով և Թուրքիայով տրանսպորտային միջանցքի ստեղծման համար, շրջանցելով Ռուսաստանը, սակայն առայժմ Բրյուսելը պատրաստ է այդ նպատակների համար ընդամենը 2,97 մլրդ եվրո հատկացնել Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) և վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ)՝ երկու վարկային գծերի տեսքով: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ՝ կապված Բելգիայի մայրաքաղաքում բացված ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային համաժողովի հետ։

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին աճել է ավելի քան 1,2 մլրդ դոլարով
 Երկուշաբթի, 22 Հունվարի 2024, 18:41

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի պետական պարտքն ավելացել է 11.4% - ով կամ 1 մլրդ 207.6 մլն դոլարով ՝ մինչև 11 մլրդ 845.3 մլն դոլար: Մինչև 2054 թվականը կառավարության պարտքի մարման ժամանակացույցի համաձայն,  2024 թվականին կառավարության պարտքի մարմանը (չհաշված ՀՀ ԿԲ պարտքը), որը ձևավորվել է 2023 թվականի վերջին, Հայաստանը պետք է ուղղի մոտ 1.7 մլրդ դոլար, 2025 թվականին՝ ավելի քան 1.8 մլրդ դոլար, 2026 թվին ՝ մոտ 1.4 մլրդ դոլար, 2029 թվին գումարը կկազմի 1.5 մլրդ դոլարից մի փոքր ավելի, իսկ 2031 թվին՝ մոտ 1.8 մլրդ դոլար։

Հայաստանի բանկերի շահույթը 2023 թվականին նվազել է 9,2% - ով ՝ 2022 թվականին 3 անգամ աճից հետո
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:53

Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023 թվականին նվազել է 9,2%-ով (2022 թվականին 3 անգամ աճից հետո) ՝ կազմելով 229.8 մլրդ դրամ (567.8 մլն դոլար) ՝ պայմանավորված ոչ տոկոսային եկամուտների տարեկան դինամիկայի վատթարացմամբ՝ 4 անգամ աճից մինչև գրեթե 2 անգամ անկում։ Ընդ որում, եռամսյակի կտրվածքով շահույթը սկսել է նվազել III եռամսյակից, ապա կտրուկ նվազել է (-35%) IV եռամսյակում։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի էքսպրեսս-ռենկինգի 31.12.2023 թ. տվյալները։

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է Global Finance-ի հեղինակավոր մրցանակի
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 11:57

Արմինֆո.Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

ՎԶԵԲ-ը և «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» համագործակցում են միջարժութային ռեպո գործարքների հարցերով
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 21:03

Արմինֆո.ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան շարունակում են իրենց սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել 2021թ-ին իրականացված նշանակալի գործարքով։ Միջարժութային ռեպո գործարքը նպաստում է հայկական դրամով արտահայտված, մասնավոր հատվածին տրամադրվող վարկերին: Այս նորարարական գործարքը բարելավում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը և ամրապնդում կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում։

 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 21:20

Արմինֆո.

Ռաֆայել Գևորգյան. Վերաարտահանումն էական ազդեցություն չի ունեցել տնտեսության աճի տեմպերի վրա
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 20:34

Արմինֆո.Վերաարտահանումն էական ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության աճի տեմպերի վրա։ Այդ մասին հունվարի նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը ՝ վկայակոչելով ՀՀ տնտեսության աճի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքները։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը դարձան ազատ շրջանառելի` ցուցակվելով Հայաստանի ֆոնդային բորսայում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:15

Արմինֆո. Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը, առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումից հետո, պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում՝ մուտք գործելով ազատ շուկա։ Այսուհետև բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք շուկայի մասնակիցների միջնորդությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով հնարավորություն ունեն գնելու և վաճառելու նշված բաժնետոմսերը:

էկոնոմիկայի նախարար. Գյուղատնտեսության ծախսերի ընդհանուր ծավալը 2023 թվականին կազմել է 47 մլրդ դրամ
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 13:07

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Վահան Քերոբյան․2023 թվականի արդյունքներով Հայաստանում աղքատության մակարդակն էապես կնվազի
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 17:56

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանում աղքատության մակարդակն էապես կնվազի։ Հայաստանի հանրային հեռուստատեսության հարցազրույցում նման կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 19:27

Արմինֆո.Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին

ԱՄՀ-ը Հայաստանի համար բացել է Stand-By վարկի 24.4 մլն դոլարի հասանելիություն և բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ մինչև 7%
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 18:39

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի համար բացել է Stand-by (SBA) համաձայնագրի շրջանակում  մոտ 24.4 մլն դոլարի (18.4 մլն SDR) վարկի հասանելիություն, ինչի արդյունքում հասանելի ընդհանուր գումարը կկազմի շուրջ 73.3 մլն դոլար (55.2 մլն SDR): Այդ մասին նշվում Է ԱՄՀ հաղորդագրությունում, որում նաև ներկայացվում է 2023 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարելավված կանխատեսումը՝ նախկին 5,5% - ից մինչև  7%, 2024 թվականին տեմպերի մինչև 5% դանդաղմամբ (ինչպես և սպասվում էր նախկինում):  Գնաճի առնչությամբ ԱՄՀ-ը նշում է Հայաստանում դրա արագ անկումը և կանխատեսում է մինչև 2024 թվականի կեսերը վերադարձ 4% թիրախային շեմին և կայունացում այդ նշաձողի մոտ։

 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 20:46

Արմինֆո.

ՀՀ ԿԲ-ն բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը՝  7,2%-ից մինչև 8,3%, եւ 2024 թվականի համար՝ 5,6%-ից մինչև 6,1%%
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 18:36

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը հերթական անգամ բարելավել է 2023 թվականի ՀՆԱ - ի կանխատեսվող աճը՝ նախկին 7,2%-ից մինչեւ 8,3%: Միևնույն ժամանակ, գլխավոր բանկը վերանայել է ՀՆԱ-ի սպասումները նաև 2024 թվականի համար՝ մինչեւ 6,1% (նախկինում կանխատեսված 5,6%-ի դիմաց)։ Այդ մասին դեկտեմբերի 12 - ին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական՝ 9,5 տոկոսից մինչեւ 9,25 տոկոս իջեցմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 19:21

Արմինֆո.

Ամերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիա
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 13:09

Արմինֆո.Ամերիաբանկը ստանձնել է կայուն միջավայրի ստեղծման և ածխածնային չեզոք տնտեսության անցմանն աջակցելու երկարաժամկետ պարտավորություն: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի վաճառքի և կորպորատիվ հաճախորդների հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը՝ նախօրեին Երևանում մեկնարկած "էներգետիկ շաբաթվա" շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 20:02

Արմինֆո.

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար  
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 16:31

Արմինֆո.Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում Հայաստանի միկրո, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների վերավարկավորման ծրագրի շրջանակներում: Ֆինանսական փաթեթը նախատեսված է Հայաստանում աճի, մրցունակության և կանաչ տնտեսության զարգացման համար: Պայմանագիրը կնքվել է Երևանում, նոյեմբերի 24-ին:

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի բանկերը փորձում են վերադառնալ շահույթի կայուն աճի՝ վարկավորման հաշվին
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:28

Արմինֆո. Հայկական բանկերի շահույթը, որն անցյալ տարի աճել է արտարժութային գործառնությունների խմորիչով, սկսում է խիստ զիջել աճի տեմպերով։ Վարկավորման հաշվին այն կայուն աճի վերադարձնելու փորձերը ցանկալի արդյունքի չեն հասել՝ տնտեսության սուբյեկտներից թույլ ազդակի պատճառով։ Բացի այդ, մանրածախ վարկավորումը, որը շարունակում է աճել արագացված տեմպերով, վտանգում է նույնիսկ շահույթի ներկայիս թույլ արտահայտված աճը, քանի որ հենց այս պորտֆելն է պարունակում բարձր ռիսկային թունավոր վարկերի դոմինանտ, որոնց դուրսգրումը հաշվեկշռից բացասաբար է անդրադառնում ֆինանսական արդյունքի վրա:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63