Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 11:18

Արմինֆո.

ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 13:48

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձեւաչափ ՝ SAFE (Simple agreement for future equity) ։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Բաժնետիրական ընկերությունների մասին"օրենքում փոփոխությունները:

Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 13:46

Արմինֆո. Մարտի 30 - ից կասեցվում է Հայաստանի և Ռուսաստանի ազգային քարտային համակարգերի՝ ArCa-ի և "Միր"-ի զուգակցումը:

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 12:30

Արմինֆո.Տեղեկացնում ենք, որ МИР քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում МИР քարտերի լիարժեք աշխատանքը մեր POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։

Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 12:13

Արմինֆո.Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը 2024թ. մարտի 1-ի դրությամբ կազմել է 228 մլրդ դրամ ։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ 2024 թվականի մարտի 1-ի դրությամբ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքվել է վարկային/լիզինգային 3955 պայմանագիր: Վերջին 12 ամիսների ընթացքում պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 12 մլրդ ՀՀ դրամ։

Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 11:47

Արմինֆո. Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն Հայաստանի ողջ տարածքում։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում  փոփոխությունները:

Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 11:46

Արմինֆո. Fly Arna ավիաընկերությունը ֆինանսական պատճառներով կասեցրել է իր գործունեությունը ավիափոխադրումների շուկայում: Այդ մասին մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 11:44

Արմինֆո.

Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 18:18

Արմինֆո. Մոտ 700 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 17:18

Արմինֆո. Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։

Երևանի մետրոյում, որտեղ ինտերնետ հասանելիության ապահովումը տեխնիկապես բավականին բարդ գործընթաց է, արդեն գործում է Team-ի 4G ծածկույթը։ Սրա շնորհիվ բաժանորդները մետրոյի բոլոր կայարաններում, այդ թվում՝ ստորգետնյա, ապահովված կլինեն գերարագ շարժական ինտերնետով և բջջային կապով։

«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար։ Առաջին և կարևորագույն ուղղություններից մեկը Երևանի մետրոն է, որի ուղևորներն այսուհետև չեն ունենա կապի և ինտերնետի խնդիր։ Մենք տեսնում ենք ցանցում առկա խնդիրները և, առաջնահերթություն տալով ամենակարևորներին, շարժվում ենք առաջ։ Բացի այս, մենք անընդմեջ ուսումնասիրում և հաշվի ենք առնում մեր բաժանորդների կարծիքը ցանցի արդիականացման ուղղությունները մշակելիս»,- նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութեր, հաղորդակցվել ու լսել երաժշտություն։

Մետրոյի աշխատանքներին զուգահեռ ընկերությունը բջջային ցանցի կառուցման ու վերազինման լայնածավալ աշխատանքներ է մեկնարկել նաև Երևանի համայնքներում և մարզերում։ Ծրագրի շրջանակում ավելացվելու է բջջային կայանների թիվը, բարելավվելու են շարժական ցանցի ու ինտերնետի արագությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 17:03

Արմինֆո.Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստի անցկացման նպատակով ՀՀ պատվիրակության Վաշինգտոն այցի (մարտի 7-8) շրջանակներում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 16:57

Արմինֆո. Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանի, այլև ողջ հանրապետության տարածքի համար: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած "Տեսալսողական մեդիայի մասին"օրենքում կատարված փոփոխություններին:

Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:17

Արմինֆո.Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան: Մարտի 25-31-ը ներառյալ Արդշինբանկի բոլոր քարտապանները, ովքեր անկանխիկ գնումներ կկատարեն DANZ, Carpisa, Geox, Ecco, Clarks, Scarpe multibrand, Original Marines, Springfield, Women'secret խանութ-սրահներում և վճարումը կկատարեն Արդշինբանկի POS տերմինալներով, կստանան 10% cashback։

«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:15

Արմինֆո.Վերին Լարսի միջազգային անցակետը փակվել է խոշոր տոննաժի մեքենաների համար: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԻՆմամուլի ծառայությունը։

ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:12

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանի և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հանդիպումը:

Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:03

Արմինֆո.Առաջիկայում Մոսկվայում խորհրդատվություններ կանցկացվեն Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 14:43

Արմինֆո. Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
 Շաբաթ, 16 Մարտի 2024, 13:02

Արմինֆո. ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպությունը ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ 2024 թվականի սեպտեմբերի 11-13-ը Երևանում կկազմակերպեն ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը: Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 20:40

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ - ի 5,3% կամ 6,4% աճ ՝ մինչև 10,4-10,5 տրլն դրամ (2023 թվականի 8,7% աճի դիմաց ՝ մինչև 9,5 տրլն դրամ)՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձևավորումից։ 2025 թվականին, ԿԲ-ի կանխատեսմամբ, ՀՆԱ աճը փոքր-ինչ կարագանա մինչև 5,7-6,7 տոկոս՝ հասնելով մինչև 11,4-11,7 տրլն դրամի մեծության։ Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ մարտի կեսերին հրապարակված "Դրամավարկային քաղաքականությունը 2024թ. 1-ին եռամսյակին" զեկույցում։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84