«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է դրամաշնորհային հայտերի ընդունումը
 Երեթշաբթի, 9 Փետրվարի 2021, 14:56

Արմինֆո.«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:

ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է «Iran Plast 2021» 14-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2021, 11:44

Արմինֆո. Փետրվարի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցեց «Iran Plast 2021» 14-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:

ԱրարատԲանկը $5 մլն է ներգրավել «BlueOrchard»-ի՝ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամից
 Չորեքշաբթի, 3 Փետրվարի 2021, 14:40

Արմինֆո.ԱրարատԲանկը և «Blue Orchard»-ի՝ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը («Blue Orchard»-ի՝ Զարգացող և սահմանային շուկաներում Covid-19 պայմաններում ՄՓՄՁ-ների աջակցման հիմնադրամ) 5 մլն դոլարի երկկողմ վարկային պայմանագիր են կնքել՝ Հայաստանում Covid-19 համավարակի հետևանքով տուժած ՄՓՄՁ-ներին աջակցելու համար։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Թել-Սել» ՓԲԸ-ին
 Երկուշաբթի, 1 Փետրվարի 2021, 18:11

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Թել-Սել» ընկերությունը համագործակցում են ավելի քան 10 տարի` վճարահաշվարկային գործարքների սպասարկման շրջանակներում: 2020թ. սկսեց համագործակցել նաև փաստաթղթավարկային գործառնություններով:

Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոց է կիրառել «ՖԻՆՔԱ»  վարկային ընկերության նկատմամբ
 Ուրբաթ, 22 Հունվարի 2021, 19:22

Արմինֆո. Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.

Հայփոստը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն
 Ուրբաթ, 22 Հունվարի 2021, 16:52

Արմինֆո.«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին 
 Հինգշաբթի, 21 Հունվարի 2021, 13:30

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի հետ սկսել է համագործակցել 2020թ. դեկտեմբերից՝ ագրովերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորելով ընկերությանն արտադրական հումք գնելու նպատակով:

Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոց է կիրառել «ՄՈԳՈ» վարկային ընկերության նկատմամբ
 Ուրբաթ, 15 Հունվարի 2021, 18:18

Արմինֆո. Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է. «ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ-ից մինչև 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում` համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021, 13:50

Արմինֆո. Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երևան» ընկերությանը
 Երեթշաբթի, 12 Հունվարի 2021, 18:38

Արմինֆո.2020 թ.-ի երրորդ եռամսյակի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսեց «Տոյոտա Երևան» ընկերության համալիր սպասարկումը:

«Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
 Երկուշաբթի, 11 Հունվարի 2021, 20:02

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Քարտային չեմպիոն» մրցանակի   
 Երեթշաբթի, 29 Դեկտեմբերի 2020, 16:14

Արմինֆո.2020թ. արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհեց  «Քարտային չեմպիոն»  (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար: Մրցանակը Բանկին հանձնվեց Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակներում:

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը 
 Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2020, 16:17

Արմինֆո.IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։ 

Հաստատվել են «Ինժեներական քաղաքի» 6 ռեզիդենտ ընկերությունների հայտերը
 Երեթշաբթի, 22 Դեկտեմբերի 2020, 12:51

Արմինֆո.2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել  է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ներդրումային ծրագրի Հավաստագրման հանձնաժողովի առաջին նիստը:

«Ֆիլիպ Մորիս»  ընկերությունը շուրջ 10 մլն դոլար է ներդրել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գիտահետազոտական կենտրոնի ստեղծման համար  
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020, 17:42

Արմինֆո. «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը շուրջ 10 մլն դոլար է ներդրել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում PMI Science գիտահետազոտական կենտրոնի ստեղծման համար: Այդ մասին հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:

Տիգրան Ջրբաշյանը կանխատեսել է 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի անկում 8,5-9,3% միջակայքում. "Հայաստանը գտնվում է "կատարյալ փոթորիկի" պայմաներում"  
 Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2020, 15:47

Արմինֆո. Հայաստանը, ռազմական դրության եւ կորոնավիրուսի երկրորդ ալիքի պայմաններում՝ արագ տարածման տեմպերով, 2020 թվականը կավարտի ՀՆԱ անկմամբ 8,5-9,3% միջակայքում: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կանխատեսում է արել "Ամերիա" խորհրդատվական ընկերության ղեկավար, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը, միաժամանակ նշելով, որ հատկապես մեծ անկում կլինի ներմուծման առումով, իսկ արտահանման անկումը կշարունակվի։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար
 Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2020, 13:50

Արմինֆո. «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար:

«Մի դրամի ուժը»՝  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
 Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020, 18:20

Արմինֆո.«Մի դրամի ուժն» ամփոփեց հերթական ծրագիրը․ 2 ամսվա ընթացքում IDBank-ն ու Idram-ը իրենց հաճախորդների կողմից կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցելով՝ կուտակեցին 3 603 291 ՀՀ դրամ, որը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։  

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից
 Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2020, 17:05

Արմինֆո. Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker»  ամսագրի կողմից արժանացել  է  Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:  

Ավստրիան կաջակցի Հայաստանին գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակման հարցում
 Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020, 17:57

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84