Ուրբաթ, 11 Մարտի 2022, 20:43

Արմինֆո.

Փորձագետ. Հայաստանը պետք է լրջորեն վերաբերվի պարենային անվտանգության հարցերին
 Ուրբաթ, 11 Մարտի 2022, 18:41

Արմինֆո. Տարեցտարի Հայաստանում խոսվում է պարենային անվտանգության կարևորության մասին, բայց ոչ մի կոնկրետ քայլ չի արվում։ Այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մենեջմենթի և ձեռնարկատիրության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը:

Կատարը հետաքրքրված է Հայաստանից ոչխարի մսի ներկրմամբ
 Հինգշաբթի, 10 Մարտի 2022, 11:43

Արմինֆո. Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով։  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆ բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ Դոհայում կայացած հանդիպումից հետո։

Ինչու՞  եք կենտրոնացել ցորենի վրա. Կան այլ, գուցե, ավելի կարեւոր ռիսկեր. ՔՊ պատգամավոր  
 Երկուշաբթի, 7 Մարտի 2022, 13:50

Արմինֆո.Կառավարող խմբակցության պատգամավորները հրաժարվել են մեկնաբանել, թե արդյոք կան ռուս-ուկրաինական ճգնաժամի հետ, մասնավորապես, ցորենի մատակարարման խախտումների առնչությամբ Հայաստանի համար հնարավոր հետեւանքների հետ կապված ռիսկեր:

Բրիտանական կողմը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն տրանսպորտային համակարգի ներդրման հարցում
 Ուրբաթ, 4 Մարտի 2022, 17:18

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Վիկտոր Քլարկին։

Իրանն այսուհետեւ էլ հետաքրքրված է Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների արտահանմամբ դեպի ԻԻՀ
 Ուրբաթ, 4 Մարտի 2022, 14:03

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Հայաստանն ու Կատալոնիան քննարկում են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Հինգշաբթի, 3 Մարտի 2022, 12:20

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Բարսելոնայում մասնակցել է փետրվարի 28-ից մարտի 2-ն անցկացված Շարժական ինդուստրիայի համաշխարհային կոնգրեսին (Mobile World Congress): Կոնգրեսին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։

Բիզնես. GSP+ համակարգի դադարեցումն այս պահի դրությամբ էական հետևանքներ չի ունեցել Հայաստանի տեքստիլ արտադրության վրա
 Չորեքշաբթի, 2 Մարտի 2022, 14:55

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը  Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել է Լուռու մարզի «Գլորիա», «Սարտոն» և  «Տաշիր-կար» տեքստիլ ընկերություններում։ Նրան ուղեկցել է տեքստիլի ոլորտի  զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը:

ՊԵԿ քննչական վարչությանը հաջողվել է պետբյուջե վերադարձնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին ղեկավարության թաքցրած 15 մլրդ դրամը
 Երեթշաբթի, 1 Մարտի 2022, 21:55

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և տվյալ քրեական գործին միացված քրեական գործի քննությամբ պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, ղեկավարելով ընկերության կողմից կազմակերպված և իրականացված շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ: Այդ մասին ասվում է ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«Այսպես, քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների և այլ գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել և հիմնավորվել է վերը նկարագրված հանցավոր սխեմայի իրական բովանդակությունն ու նպատակը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող անձը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ որպես պղնձի խտանյութի մատակարար և Արաբական Միացյալ էմիրություններում հաշվառված, փաստացի որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ ձևականորեն կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա հաշվապահորեն ձևակերպվել է, թե իբր պղնձի խտանյութը դրա շուկայական գնից ակնհայտ ցածր արժեքով մատակարարվել է այդ կազմակերպություններին, այնինչ փաստացի պղնձի խտանյութը միջազգային շուկայական արժեքներով անմիջապես մատակարարվել է իրական գնորդ հանդիսացող և պղնձի խտանյութի վերամշակմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպություններին: Այնուհետև Արաբական Միացյալ Էմիրություններում հաշվառված կազմակերպությունների բանկային հաշիվներին իրական գնորդ հանդիսացող կազմակերպություններից ստանալով ձեռք բերված պղնձի խտանյութի իրական արժեքի վճարումները, այդ գումարների մի մասը փոխանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հաշիվներին, իսկ կիրառված սխեմայի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցների գերակշիռ մասը տնօրինել և ծախսել է այլ ուղղություններով: Նման եղանակով ընկերության ղեկավար անձի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության իրական շահույթը տեղափոխվել է օտարերկրա կազմակերպությունների ռեզիդենտության երկրներ՝ այդ կերպ զրկելով Հայաստանի Հանրապետությանն իրական արժեքներով մատակարարումներից գոյացած հարկվող շահույթը հարկելու հնարավորությունից:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար: 

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է գոյություն ունեցող բիզնեսն այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու գործընթաց
 Երեթշաբթի, 1 Մարտի 2022, 17:33

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ Այդ մասին ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում:

Աշխարհաքաղաքական լարվածությունն ու բարձր գնաճը շարունակում են մնալ ԵԱՏՄ անդամ երկրների համար գլխավոր մարտահրավերները. Ղազախստանի վարչապետ
 Ուրբաթ, 25 Փետրվարի 2022, 14:12

Արմինֆո. Աշխարհաքաղաքական լարվածությունն ու բարձր գնաճը ԵԱՏՄ անդամ երկրների համար գլխավոր մարտահրավերներն են։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը փետրվարի՝ 25-ին Նուր Սուլթանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

 Չորեքշաբթի, 23 Փետրվարի 2022, 12:05

Արմինֆո.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը ծանոթացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման հնարավորություններին ու ծրագրերին
 Երեթշաբթի, 22 Փետրվարի 2022, 17:12

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Սյունիք

 Երեթշաբթի, 22 Փետրվարի 2022, 16:57

Արմինֆո.

Երեւանի քաղաքապետը հանդիպել է ԱԶԲ և ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ
 Ուրբաթ, 18 Փետրվարի 2022, 21:29

Արմինֆո.Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ:

Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոն սկսել է ակտիվ աշխատանքը
 Ուրբաթ, 18 Փետրվարի 2022, 17:19

Արմինֆո.ԵԱՏՄ հարթակում ստեղծվել է Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրո, որը ձևավորել է իր կառավարման մարմինները և սկսել ակտիվ աշխատանքը։

ՀԲՄ. Հայաստանը ներգրավված է միջազգային բանկային վճարումների այլընտրանքային համակարգերի մշակման գործում
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022, 17:56

Արմինֆո.Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը՝ տեղեկատվության փոխանցման և վճարումների իրականացման միջազգային միջբանկային համակարգից (SWIFT) նրա հնարավոր անջատման առումով, լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ երկու երկրների տնտեսությունների ինտեգրվածության բարձր մակարդակի պատճառով։

Պետությունը պետք է դիվերսիֆիկացնի օտարերկրյա ներդրումների աղբյուրները. վրացի փորձագետ
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022, 14:40

Արմինֆո.: "Ես ըմբռնումով եմ մոտենում այն մտահոգությանը, որը բխում է Հայաստանի հասարակայնությունից՝ Թուրքիայի հետ սահմանների բացման առնչությամբ",  - հայտարարել է պրոֆեսոր, Ահաբեկչության և քաղաքական բռնության հետազոտման կենտրոնի տնօրեն Բադրի Նաչկեբիան՝ "Սպուտնիկ Արմենիա" գործակալությունում հեռուստակամուրջի ժամանակ։

"Մենք կկորցնենք տեղական արտադրությունը". փորձագետը՝ Թուրքիայի հետ հաղորդակցությունների բացման հետեւանքների մասին
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022, 13:48

Արմինֆո.: Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում անխուսափելի է տնտեսական էքսպանսիան ոչ միայն Հայաստանի գյուղատնտեսության, այլեւ արդյունաբերության ոլորտներում։ Նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ փետրվարի 16-ին "Արդյոք Հայաստանին սպառնում է աջարիզացում" թեմայով հեռուստակամուրջի ժամանակ  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84