Մյասնիկովիչ. ԵԱՏՄ-ում հավանության են արժանացել փոխադարձ առևտրում նոր արգելքների բացառման երկարաժամկետ միջոցառումները
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022, 15:54

Արմինֆո.ԵԱՏՄ-ում հավանության են արժանացել փոխադարձ առևտրում նոր արգելքների բացառմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումները։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միխայիլ Միշուստին. ԵԱՏՄ-ում կստեղծվեն համատեղ կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորման մեխանիզմներ
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022, 15:23

Արմինֆո.ԵԱՏՄ-ում առանցքային խնդիրներից մեկը արդյունաբերական համագործակցության խորացումն է, և, իհարկե, անհրաժեշտ է համատեղ ձեռնարկություններ գործարկել ռազմավարական նշանակություն ունեցող և բարձր տեխնոլոգիական արդյունաբերություններում: Այդ մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։

Հայաստանի վարչապետը նշել է ԵԱՏՄ շուկայում փոխադարձ առևտրի դրական միտումները
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022, 12:39

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Փաշինյանը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում. Փոխադարձ շահերի ըմբռնումը և փոխզիջման պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ խնդիրների լուծման բանալի
 Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2022, 18:34

Արմինֆո.Երեւանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ նեղ կազմով:

ԵՄ-ն 33 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին ՆԳՆ ստեղծման եւ ՓՄՁ զարգացման համար
 Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2022, 12:48

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը որոշել է հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» և «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին:

Հայաստանում բացվել է առցանց խաղերի համաշխարհային մշակող շվեդական Evolution ընկերության ներկայացուցչություն
 Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2022, 09:24

Արմինֆո. Այսօր Հայաստանում պաշտոնապետ բացվել է Evolution-ը, Սթոքհոլմի բորսայում ցուցակված և մոտ 200 մլրդ շվեդական կրոն (մոտ 18մլրդ ԱՄՆ դոլար) կապիտալիզացիա ունեցող ընկերությունը, որի մասին դեռևս 1,5 տարի առաջ պատմել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարն այդ մասին հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում, հավելելով, որ ընկերությունն արդեն 200-ից ավել աշխատակից ունի ու պլանավորում է հաջորդ մեկ տարվա մեջ հասցնել 1000ի։

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է դեպի Եկատերինբուրգ ուղիղ չվերթները
 Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2022, 17:36

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2022թ. հոկտեմբերի 19-ին իրականացրել է Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով առաջին կանոնավոր ուղիղ չվերթը:

FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է Հայաստանի ավիացիոն ուղևորափոխադրումների առաջատարը
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2022, 18:08

Արմինֆո. Հայկական առաջին ազգային բյուջետային ավիաընկերությունը՝ FLYONE ARMENIA-ն, 2022թ․ ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։

Հայաստանում կստեղծեն ՓՄՁ զարգացման բանկ
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022, 20:25

Արմինֆո.Հայաստանում կստեղծվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման բանկ։ Այդ մասին "Buy Armenian" հարթակի 2-րդ ֆորումին բացման խոսքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ռուսաստանի բանկերին կպարտավորեցնեն իրավաբանական անձանց միջեւ փոխանցումներ ապահովել ԱՎՀ-ի միջոցով
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022, 15:17

Արմինֆո. Ռուսաստանի բանկը նախատեսում է 2024 թ. ապրիլի 1-ից ռուսական բանկերին պարտավորեցնել իրավաբանական անձանց միջեւ փոխանցումներն ապահովել արագ վճարումների համակարգի (ԱՎՀ)միջոցով: Համապատասխան ցուցումը հրապարակվել է ԿԲ կայքում:

Հայաստանն ու Ղազախստանը կարող են դառնալ ՌԴ ԱՎՀ-ի միջոցով անդրսահմանային փոխանցումների նոր ուղղություններ
 Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2022, 11:02

Արմինֆո. Արագ վճարումների համակարգի (ԱՎՀ) միջոցով անդրսահմանային փոխանցումների նոր ուղղություններ կարող են դառնալ Հայաստանն ու Ղազախստանը, "Իզվեստիային" պատմել են վճարային շուկայի երկու աղբյուրներ:

Կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ առևտրի հետվճարման գումարը սեպտեմբերին կազմել է 120 մլն դրամ
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022, 13:00

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարների համակարգին:

ԵՏՀ-ում ուսումնասիրում են ԵԱՏՄ ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման սխեմաները, սակայն Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այնտեղ չի լինի
 Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022, 13:12

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման սխեմաներն են քննարկել աշխատանքային խմբի նիստի մասնակիցները ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ:

Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացվել են Մոսկվայում՝ "Հայաստան - Ռուսաստան. գործարար կապերի հեռանկարները" կլոր սեղանի շրջանակներում
 Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2022, 13:09

Արմինֆո. Մոսկվայում տեղի է ունեցել "Հայաստան-Ռուսաստան. գործարար կապերի հեռանկարները" կլոր սեղանը' նպատակ ունենալով ՌԴ գործարար շրջանակներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները, ՀՀ-ում բիզնես վարելու առավելությունները, ներդրումների համար գրավիչ տնտեսական ոլորտները: Միջոցառման կազմակերպիչը ENTERPRISE ARMENIA հիմնադրամն է՝ Ռուսական արտահանման կենտրոնի և ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես-տոնավաճառում «Հայաստան» տաղավարի հետ համատեղ:

Ռուսաստանը Հայաստանին կներկայացնի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի երեք տարբերակ
 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2022, 18:28

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին կներկայացնի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի երեք տարբերակ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սեւիկյանը:

2022 թվին Հայաստանի ՀՆԱ աճը կգերազանցի վերջին 14 տարվա աճը, իսկ 2023 թվին  կհասնի "համեստ" 7 տոկոսի. սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումները 2023 թվի համար
 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2022, 16:42

Արմինֆո.2022 թվականին 12-ամսյա գնաճը կգերազանցի 4%նպատակային միջակայքը՝ գումարած/հանած 1,5% շեղումով, և կհասնի 8,5% - ի, իսկ միջին գնաճը կկազմի 8,1%: 2023 թվականին ցուցանիշը կսկսի աստիճանաբար նվազել՝ մոտենալով իր նպատակային ցուցանիշին։ Այդ մասին ասված է 2023 թվականի պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձում։

Ռուստամ Բադասյանն ու Լին Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը մաքսային և հարկային ոլորտներում
 Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2022, 14:45

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։

Էներգաարդյունավետություն. Ինչպե՞ս ընտրել բնակարան
 Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2022, 22:16

Արմինֆո.Այս տարեսկզբից նոր բնակֆոնդի շինարարության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել՝ Երևանի ծայրամասերից բացի ամբողջական թաղամասերի շինարարություն սկսվեց Աբովյանում, Աշտարակում, մայրաքաղաքին հարող այլ բնակավայրերում:

Հայաստանը որդեգրում է միջոլորտային մոտեցում ջրային ոլորտի կառավարման մարտահրավերներին դիմակայելու համար
 Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2022, 17:08

Արմինֆո.Հայաստանը որդեգրում է միջոլորտային մոտեցում ջրային ոլորտի կառավարման մարտահրավերներին դիմակայելու համար: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը:

ԵԱՏՄ-ում վերազգային եվրասիական ընկերությունների ստեղծման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել
 Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2022, 17:15

Արմինֆո.ԵԱՏՄ-ում առաջարկներ են ներկայացրել վերազգային եվրասիական ընկերությունների ստեղծման վերաբերյալ։ Դրանք քննարկել են ԵՏՀ և ԵԱՏՄ գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի մասնակիցները, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ ։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84