Արմսվիսբանկը միացել է Միջազգային Ներդրումային Բանկի առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրին
 Ուրբաթ, 22 Փետրվարի 2019, 18:09

Արմինֆո. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և Միջազգային Ներդրումային Բանկը առևտրի ֆինանսավորման խթանման ծրագիրի շրջանակներում կնքել են պայմանագիր, համաձայն որի ՄՆԲ-ն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի համար հաստատել է 2 մլն ԵՎՐՈ գումարի չափով սահմանաչափ:

ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել 
 Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2019, 18:41

Արմինֆո. Փետրվարի 19-ին տեղի ունեցավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ (ՎԶԵԲ) Հայաստանում Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման նոր ​ ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը, որի շրջանակում ՎԶԵԲ-ը մրցանակներ շնորհեց ֆինանսական կառույցներին և գործարարներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում:

«Արմսվիսբանկե ՓԲԸ-ի ու ՎԶԵԲ-ի միջև կնքվել են վարկային երկու նոր պայմանագրեր
 Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2019, 14:37

Արմինֆո. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե-ի և ՎԶԵԲ-ի միջև կնքվել է ՓՄՁ և GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում վարկավորման 2 նոր պայմանագիր, ընդհանուր` 10 մլն Եվրո գումարի չափով:

Ամերիաբանկը ՎԶԵԲ-ից ավելի քան 100 մլն դոլար է ներգրավել էներգաարդյունավետության նախագծերի համար
 Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2019, 12:53

Արմինֆո. Վերջին տարիներին Ամերիաբանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ավելի քան 100 մլն դոլար է ներգրավել էներգաարդյունավետության նախագծերի համար:

ՎԶԵԲԸ պարգևատրել է էներգաարդյունավետության ծրագրերի գծով լավագույն գործընկերներին
 Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2019, 12:30

Արմինֆո. Փետրվարի 19-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Երեւանում կազմակերպել էր ՎԶԵԲ-ի էներգետիկ վարկերի ծրագրերի շրջանակում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի ծրագրերի հաջող ներդրում իրականացրած և իրագործած ֆինանսական կազմակերպությունների մրցանակաբաշխություն:

 Շաբաթ, 16 Փետրվարի 2019, 14:04

Արմինֆո.

Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. լավագույն ներդրումային բանկ «Global Financeե ամսագրի կողմից
 Ուրբաթ, 15 Փետրվարի 2019, 13:58

Արմինֆո. Ամերիաբանկը չորրորդ տարին անընդմեջ “Global Finance” հեղինակավոր ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկե մրցանակին:

ՊԵԿ. Կարևոր է ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրումը
 Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019, 12:15

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ:

Ամերիաբանկը կնքել է ստորադաս վարկային պայմանագրեր Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի և responsAbility Investments ընկերության հետ
 Հինգշաբթի, 7 Փետրվարի 2019, 23:18

Արմինֆո. Ամերիաբանկը և responsAbility Investments ընկերության կողմից կառավարվող մի շարք հիմնադրամներ, մասնավորապես` Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը և միկրո ու փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված մի քանի հիմնադրամ, կնքել են 16.8 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագրեր: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:

Global CIO-ն Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչել է լավագույն լուծում «Տարվա նախագիծ» մրցույթում  
 Երեթշաբթի, 5 Փետրվարի 2019, 20:10

Արմինֆո. Ամերիաբանկի Տվյալների մշակման կենտրոնը ճանաչվել է որպես լավագույն լուծում  Global CIO պաշտոնական պորտալի կողմից անցկացվող «Տարվա նախագիծե մրցույթում:

Հայկ Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի զարգացման հեռանկարը
 Երեթշաբթի, 5 Փետրվարի 2019, 18:52

Արմինֆո. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ: Բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել, մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման ծրագրերին օժանդակության հարցով: 

Տիգրան Ավինյան. ՎԶԵԲ-ը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար
 Երեթշաբթի, 5 Փետրվարի 2019, 18:01

Արմինֆո Փետրվարի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի կառավարիչը, ընդունել է ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

 Երեթշաբթի, 5 Փետրվարի 2019, 14:41

Արմինֆո.

Մշակվում է 2020-2040թթ. Հայաստանի էներգետիկայի զարգացման նոր ռազմավարությունը
 Երեթշաբթի, 5 Փետրվարի 2019, 10:40

Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով տնօրեն Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
 Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019, 18:23

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ նախորդող քննարկումները եղել են խիստ արդյունավետ և օրակարգում ներառված հարցերը դրանց շարունակությունն են։

ՎԶԵԲ նախագահը մարտին կայցելի Հայաստան` համագործակցության նոր ռազմավարությունը քննարկելու նպատակով
 Երեթշաբթի, 22 Հունվարի 2019, 18:13

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ:

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները
 Հինգշաբթի, 17 Հունվարի 2019, 17:06

Արմինֆո.«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։

Շվեդացի բանկիր Կատարինա Բյորլին Հանսենը  նշանակվել է Կովկասում ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն
 Երեթշաբթի, 15 Հունվարի 2019, 13:02

Արմինֆո.Կատարինա Բյորլին Հանսենը Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն է նշանակվել` Հարավային Կովկասի գծով, 2019 թվականի ապրիլի 1-ին և կստանձնի  նոր պաշտոնը:

ԵԱԶԲ-ն 20 մլն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին
 Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2018, 13:23

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 20 մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ին (ՀԷՑ): Վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին Երևանում: Փաստաթղթի ներքո իրենց ստորագրություններն են դրել ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը և ԵԱԶԲ արդյունաբերության և էներգետիկայի բլոկի ղեկավար Վսեվոլոդ Սմակովը:

Հայաստանի և Վրաստանի մասնագետներն ընտրել են Բագրատաշեն-Սադախլո անցակետում կամրջի շինարարության լավագույն տարբերակը
 Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 13:34

Արմինֆո.Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը եւ Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական եւ վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման եւ շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84