ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում»  ակցիան
 Երեթշաբթի, 1 Դեկտեմբերի 2020, 18:34

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում»  ավանդային ակցիան: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով  ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10%  տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն կրկնապատկել ավանդի տոկոսադրույքը:  

Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ
 Երեթշաբթի, 1 Դեկտեմբերի 2020, 17:26

Արմինֆո.Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն են կնքել` մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլարի ավելացման հնարավորությամբ: «Բազել III»-ի չափանիշների շրջանակում այդ վարկային միջոցները բավարարում են լրացուցիչ կապիտալի գործիքների պահանջներին և ուղղված են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը:

Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ  պարտատոմսերը
 Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020, 17:15

Արմինֆո.Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):

ԿԲ․ «Արցախբանկ»-ի գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2020, 14:42

Արմինֆո. Երեկ և այսօր առավոտյան, որոշ «Ֆեյսբուք» օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկ»-ի մասին: ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ «Արցախբանկ»-ը լիցենցավորված կազմակերպություն է, գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, գործում է ՀՀ ԿԲ կարգավորումների շրջանակում:

#Աշխատում_ենք_որ_հաղթենք․ բացվել է IDBank-ի «Շենգավիթ» մասնաճյուղը
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020, 22:51

Արմինֆո.IDBank-ն արդեն մասնաճյուղ ունի նաև Շենգավիթում․ այն հագեցած է ժամանակակից սպասարկման համար նախատեսված լավագույն տեխնոլոգիական լուծումներով և առանձնանում է սրահի յուրահատուկ ու նորաոճ ձևավորմամբՇենգավիթի մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով շաբաթական 7 օր, 24 ժամ կարելի է օգտվել 250-ից ավելի ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և այլն:

 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020, 11:01

Արմինֆո.

Moodys- ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը՝ կայուն հեռանկարով
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020, 16:11

Արմինֆո.Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի «Երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների» վարկանիշը՝ B3-ից B2․ հեռանկարը՝ կայուն։

Արդշինբանկն ամփոփել է Visa միջազգային վճարային համակարգի հետ կազմակերպած Առո՛ղջ եղեք ակցիայի արդյունքները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2020, 14:14

Արմինֆո.Ակցիան տեղի է ունեցել 2020թ. հունիսի 10-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում և մեծ հետաքրքրություն է առաջացրել Արդշինբանկի քարտապանների շրջանում: Մրցանակները առողջության ապահովագրություն և բժշկական ծառայություններից օգտվելու վկայագրեր էին:

«Էյչ-Էս-Բի-Սի» խումբը լրացուցիչ 15,000 ԱՄՆ դոլար հատկացրեց Հայաստանում COVID-19 համավարակի հետևանքները մեղմելու նպատակով
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2020, 16:50

Արմինֆո.Հաշվի առնելով COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված ներկայիս իրավիճակը՝ առցանց հարթակներին անցումն ու դրանց կառավարումը դարձել են անհրաժեշտություն ինչպես սկսնակ, այնպես էլ գործող ձեռնարկատերերի համար։

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մասնակիցներն ուսումնասիրում են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը, բիզնեսի պլանավորման և կառավարման առանձնահատկությունները
 Երեթշաբթի, 8 Սեպտեմբերի 2020, 15:32

Արմինֆո. Մեկնարկել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի առաջին փուլի առցանց դասընթացները:

ՎՏԲ-ՀայաստանԲանկը «ՏոյոտաԵրևան» ավտոսրահի հետ համատեղ հայտարարում էավտովարկավորմանաննախադեպպայմանների մասին
 Երեթշաբթի, 8 Սեպտեմբերի 2020, 15:18

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՏոյոտաԵրևան» ավտոսրահըհայտարարում են աննախադեպ պայմաններով ավտովարկավորման համատեղ ծրագրի մեկնարկի մասին: Նոր պայմաններով ավտոմեքենան ավտոսրահիցկարելի է ձեռք բերելընդամենը 4% կանխավճարով՝առավելագույնս արագ և պարզեղանակով:

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում 50 աշակերտի համակարգիչներ տրամադրվեցին
 Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2020, 14:07

Արմինֆո.Ամենինչսկսվեցմիդրամից․IDBank-ն ու Idram-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը։

«Հորդորում ենք զերծ մնալ անբարեխիղճ և քրեորեն պատժելի վարքագիծ դրսևորելուց».  ՀԲՄ
 Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2020, 15:22

Արմինֆո.Վարկային պարտավորությունների պարտաճանաչ կատարումը հավասարապես կարևոր է թե՛ բանկի, և թե՛ վարկառուի համար։ Եթե վերջինիս համար դա դրական վարկային պատմություն ձևավորելու և հետագայում կրկին վարկավորվելու հնարավորության երաշխիք է, ապա բանկի համար ի թիվս այլ գործոնների՝ նաև համակարգի կայունության և զարգացման չափանիշ։

«Լիդիանը» պատրաստ է երկխոսել բացառապես օրենքի շրջանակներում
 Երեթշաբթի, 1 Սեպտեմբերի 2020, 14:24

Արմինֆո.«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։

IDBank-ը հաղթեց զավեշտալի «22 մլն-անոց» գործը
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020, 18:28

Արմինֆո.«Բ․Մ․Լ․ Արզնի ընկերությունն ընդդեմ Անելիք Բանկի» գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 12․03․20 թվականի որոշման դեմ «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ի տնօրենի և նույն ընկերության սնանկության գործով կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։

Լուկաշենկոն "Բրեստի գարեջուրը" վաճառել է Ծառուկյանին
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020, 20:36

Արմինֆո. Բուլղարական "Մուլտիգրուպ Թրեյդ" ընկերությունը բելառուսական պետությունից ձեռք է բերում "Բրեստի գարեջուր" ընկերության բաժնետոմսերի 89,73% - ը: Գործարքի գումարը չի բացահայտվում։ Հայտնի է միայն, որ գնորդը փոխկապակցված է ազդեցիկ հայ գործարար Գագիկ Ծառուկյանի հետ, ով Բելառուսում հայտնի է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բարեկամությամբ։ Այդ մասին հաղորդում է բելառուսական TUT.BY պորտալը:

Մեր ծրագրերը հեռանկարային են. ստեղծում ենք կարևոր ու մնայուն արժեքներ․ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2020, 18:07

Արմինֆո.2015թ.-ից սկսած «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը աջակցում է հասարակության համար կարևոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: 2017թ.-ից մինչև այժմ հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է 12 ծրագիր, ներդրվել՝ ավելի քան 34 միլիոն դրամ:

Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը․ աջակցության ձևաչափ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրի համար
 Երեթշաբթի, 18 Օգոստոսի 2020, 12:36

Արմինֆո.ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020, 17:37

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում։

ՏՄՊՊՀ-ն 24.7 մլն դրամով տուգանել է «Ալեքս Հոլդինգ»-ին՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020, 14:15

Արմինֆո.  Շաքարավազի շուկայում իրականացրած ուսումնասիրության շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84