Հայաստանի ՀՆԱ-ում արտահանման, ներմուծման եւ փոխանցումների մասնաբաժինը 2023 թվականին կկրճատվի  2022թ. համեմատ. Պետբյուջեի մակրոտնտեսական շրջանակները
 Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2022, 11:47

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ում արտահանման մասնաբաժինը 2023 թվին 2022 թվականի համեմատ կկրճատվ ։ Հանրապետության ֆինանսական իշխանությունները անկում են կանխատեսում նաև ներմուծման և դրամական փոխանցումների գծով։ Այդ մասին ասված է գալիք տարվա պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձում։

"ՊանԱրմենիան Էքսպո 2022"-ը կհավաքի առեւտրի տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 120 ընկերությունների՝ Ռուսաստանից, Հայաստանից, Իրանից, Գերմանիայից եւ այլ երկրներից
 Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2022, 10:25

Արմինֆո.Սեպտեմբերի 29-ին մեկնարկած "Պանարմենիան Էքսպո 2022" տարածաշրջանային 13-րդ խոշորագույն ցուցահանդեսին կմասնակցեն առեւտրի տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 120 ընկերություններ Ռուսաստանից, Հայաստանից, Իրանից, Գերմանիայից եւ այլ երկրներից:

ՊԵԿ նախագահը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային մարմինների համար բանկային տեղեկատվության հասանելիության ապահովման հարցերը
 Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022, 19:51

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։ ՊԵԿ մամուլի ծառֆայության հաղորդման համաձայն,  ԱՄՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին և միջազգային փորձագետներ։

Ադրբեջանական գնդակոծությունների պատճառով վնասվել է դեպի Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը. Նախարար
 Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022, 19:49

Արմինֆո. Ադրբեջանական զինուժը գնդակոծել է բարձրավոլտ էլեկտրական գծերը, որոնցով Հայաստանը մեծ ծավալներով էլեկտրաէներգիա է մատակարարում Իրան։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու Հայաստանի իշխանությունների մտադրությունները սխալական են. Փորձագետ
 Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022, 11:26

Արմինֆո. 1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու Հայաստանի իշխանությունների մտադրությունները սխալական են և ուղղակի սպառնալիք են պետության էներգետիկ անվտանգության համար։ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնել է էներգետիկայի նախկին փոխնախարար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, Շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր գիտատեխնիկական խորհրդի անդամ Էդվարդ Արզումանյանը:

ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչը և ՊԵԿ փոխնախագահը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության  ընդլայնմանն առնչվող հարցեր
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022, 19:06

Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ սեպտեմբերի 26-ին քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022թ. արդյունքներով կլինի երկնիշ. տնտեսագետ
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022, 19:03

Արմինֆո.Չնայած սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ Հայաստանի տնտեսության աճը 2022 թվականի արդյունքներով կարող է գրեթե կրկնակի գերազանցել պետական բյուջեում ամրագրված 7 տոկոս ցուցանիշը: Նման կանխատեսում է արել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մենեջմենթի և ձեռներեցության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

ՎԶԵԲ-ը ԱԿԲԱ բանկին 25 մլն դոլարի ֆինանսական փաթեթ է տրամադրել ՄՓՄՁ եւ կին ձեռներեցների վարկավորման համար
 Հինգշաբթի, 22 Սեպտեմբերի 2022, 12:25

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ԱԿԲԱ բանկին տրամադրել է 25 մլն դոլարի ֆինանսական փաթեթ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՄՓՄՁ) հատվածի եւ այն ձեռնարկությունների վարկավորման համար, որոնք ղեկավարում են կանայք: Ինչպես ասվում է ՎԶԵԲ-ի պաշտոնական հաղորդագրությունում, ֆինանսական փաթեթը ստորագրել են ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը եւ ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն, որը երկօրյա այցով գտնվում էր Հայաստանում:

Հայաստանն ու Չինաստանը դիտարկում են երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն կազմակերպելու հնարավորությունը
 Ուրբաթ, 16 Սեպտեմբերի 2022, 12:30

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանն ընդունել են ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

2022թ. ամռան սկզբից ի վեր Viber-ը Հայաստանում արգելափակել է ավելի քան 25 հազար կեղծ օգտահաշիվ
 Երկուշաբթի, 12 Սեպտեմբերի 2022, 12:34

Արմինֆո. Միայն 2022 թվականի ամռանը Viber-ը Հայաստանում արգելափակել է 25,7 հազար օգտահաշիվ, որոնցից զանգահարել են օգտատերերին եւ ներկայացել որպես տարբեր կազմակերպություններ եւ արգելափակվել են մեսենջերում օգտատերերի բողոքներից հետո: Այդ մասին ասվում է Rakuten Viber-ի պաշտոնական հաղորդագրությունում։

Մեկ տարուց պակաս ժամանակահատվածում FLY ONE Armenia-ն տեղափոխել է ավելի քան 200 հազար ուղեւորի
 Ուրբաթ, 9 Սեպտեմբերի 2022, 16:17

Արմինֆո.FLY ONE Armenia-ի գործունեության առաջին տարեդարձի նախաշեմին ավիաընկերությունը դեպի Հայաստան եւ Հայաստանից տեղափոխել է ավելի քան 200 հազար ուղեւորի: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է FLY ONE Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Արարատբանկը սեպտեմբերի 8-ին վաճառքի կհանի 3 մլն դոլարի պարտատոմսերի հերթական տրանշը
 Չորեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2022, 16:39

Արմինֆո.Արարատբանկը սեպտեմբերի 8-ին վաճառքի է հանելու 3 մլն դոլարրի դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը, եւ այդ թողարկման առաջնային տեղաբաշխման ավարտը նախատեսվում է դեկտեմբերի 8-ից ոչ ուշ: Այս մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված թողարկման ազդագրում։

Քերոբյան. Հայաստան են ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի ՏՏ մասնագետներ
 Չորեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2022, 11:31

Արմինֆո. Հայաստան են ժամանել ավելի քան 50 հազար ռուսաստանցի ՏՏ մասնագետներ։ Այս մասին RTVI-ի հարցազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանում առաջինը IDBank-ը ներկայացնում է Visa Platinum Business քարտը
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2022, 19:05

Արմինֆո.Սեպտեմբերի 2-ին IDBank-ում տեղի ունեցավ Visa Platinum Business քարտի շնորհանդեսը։ Այս քարտատեսակը ներկայացվում է Հայաստանում առաջին անգամ․ այն գալիս է փոխարինելու բիզնեսի համար նախատեսված վճարային քարտերը՝ հաճախորդներին տալով բազմաթիվ առավելություններ։

Ամերիաբանկը «Զեյթուն»-ում է. Նոր մասնաճյուղը ներկայանում է հատուկ առաջարկներով
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2022, 22:15

Արմինֆո.Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն:  

Buissup Global Forum 2021-ի հաղթողը Հայաստանը կներկայացնի Ձեռներեցության աշխարհի Գավաթ 2022- ում
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2022, 17:42

Արմինֆո.Text ' nPayme ծրագրի Buissup Global Forum 2021-ի հաղթողը Հայաստանը կներկայացնի  Ձեռներեցության աշխարհի Գավաթ2022-ում (EWC): Այդ մասին ասվում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ հաղորդագրությունում։ "Entrepreneurship World Cup" միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 2 ստարտափ, որոնցից մեկը Text ' nPayme ծրագիրն է ՝ Buissup Global Forum 2021 - ի հաղթողը:

Orion-ը եւ BAJ Accelerator-ը գործարկում են հերթական ծրագիրը սթարթափների աճի համար
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2022, 17:18

Արմինֆո. Orion Worldwide Innovations-ը Նյու Յորքի BAJ Accelerator-ի հետ համատեղ սեպտեմբերի 18-23-ը գործարկում են սթարթափների աճի արագացման 9-րդ խմբի ծրագիր: Նախորդ 8 խմբերին մասնակցել են 94 սթարթափներ, որից 53-ը՝ հայկական (գործող Հայաստանում կամ այլ երկրներում):

Հայաստանի իշխանությունները կաջակցեն 500 մլն եւ ավելի դրամի նախագծեր իրականացնող ներդրողներին
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2022, 15:53

Արմինֆո. Կառավարությունը օգոստոսի 24-ի նիստում հաստատել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները:

ԵՏՀ կոլեգիան ԵԱՏՄ-ում մսի և կաթնամթերքի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտաներ է սահմանել 2023 թվականի համար
 Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2022, 18:34

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան օգոստոսի 23-ին որոշում է ընդունել 2023 թվականի համար մսամթերքի և կաթնամթերքի մի շարք տեսակների նկատմամբ սակագնային քվոտաներ սահմանելու և բաշխելու մասին: Այս մասին հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Ինչպիսին կլինի Հայաստանի հարկային քաղաքականությունը 2022-2025 թթ.
 Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2022, 18:15

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը բացահայտել է առաջիկա երեք տարիների հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած "Հարկային եկամուտների կառավարման ծրագիր 2022-2025 թթ." փաստաթուղթը թույլ է տալիս գնահատել սպասվող փոփոխությունների մասշտաբները:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84