Հայաստանը նպատակ ունի 12 կետով բարձրանալ ՀԲ Doing Business վարկանիշում
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2017, 16:44

Արմինֆո. Հայաստանը մտադիր է առաջատար դիրքեր ապահովել Համաշխարհային բանկի Doing Business ( «Գործարարությամբ զբաղվելու դյուրինություն») վարկանիշում: Անցյալ տարի Հայաստանը 38-րդ տեղում էր, բարելավելով դիրքերը 12 կետով: Հայաստանի կառավարությունը հունիսի 8-ի նիստում հավանություն է տվել համապատասխան գործողությունների ծրագրին, որը մշակել էր ՀՀ տնտեսական զարգացմանև ներդրումների նախարարությունը:

Հայաստանը մտադիր է ԱՄՀ և ՀԲ հետ շարունակել համագործակցությունը նոր ծրագրային բարեփոխումների իրականացման շրջանակներում
 Հինգշաբթի, 18 Մայիսի 2017, 13:10

Արմինֆո.Հայաստանը մտադիր է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ շարունակել համագործակցությունը տնտեսական և սոցիալական ոլորտի նոր ծրագրային բարեփոխումների իրականացման շրջանակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ընդգծելով, որ ԱՄՀ և ՀԲ հետ Հայաստանի սերտ համագործակցությունն ունի մշտական և շարունակական բնույթ, իսկ ծրագրերը զանազան են և ուղղված են բարեփոխումներին` բազմաթիվ ուղղություններով:

ՀՀ ֆինանսների նախարարը բացատրել է Հայաստանի ՀՆԱ աճի վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների և ՀՀ կառավարության կանխատեսումների անհամապատասխանությունը
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 19:55

Արմինֆո.Հայաստանի 2017 թվականի տնտեսական աճի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումներում նկատվում են պահպանողական որոշ տարրեր: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, մեկնաբանելով անհամապատասխանությունը միջազգային կառույցների և ՀՀ կառավարության կանխատեսումների միջև:

ԱՄՀ-ին և ՀԲ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ Հայաստանի ԿԲ-ն 300 հատ արծաթե հոբելյանական հուշադրամ է թողարկել
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 13:22

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:

Արդշինբանկը 2016 թվականին միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է 30.5 մլն. դոլար ծավալով երկարաժամկետ ռեսուրսներ
 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 14:55

Արմինֆո. Արդշինբանկը, համաձայն աուդիտորական եզրակացության արդյունքների, 2016 թվականի արդյունքներով տեղ է գրավել առաջատար եռյակում իր բոլոր հիմնական ցուցանիշներով, շարունակելով ցուցադրել կայուն աճ: Միայն Արդշինբանկի զուտ շահույթը (առանց միավորված Առէկսիմբանկի արդյունքների) 2016 թվականի արդյունքներով կազմել է 4.1 մլրդ.դրամ, իսկ միավորված հաշվեկշիռը գերազանցել է 22 մլրդ.դրամը (1 տեղը շուկայում): Հետագայում տեքստում ներկայացվում են միավորման հետևանքով գրանցված տվյալները:

Սուրեն Կարայան. «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի ներդրումները 2017 թվականին կկազմեն 300 մլն.դոլար
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 15:49

Արմինֆո. «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի ներդրումները 2017 թվականին կկազմեն 300 մլն.դոլար, կառավարության կողմից խոստացված 850 մլն.դոլարի փոխարեն: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության նիստից հետո:

ՀԲ-ն 1.8 մլն. եվրո կուղղի GIS համակարգերի ներդրմանը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում
 Հինգշաբթի, 30 Մարտի 2017, 17:40

Արմինֆո. Համաշխարհայիին բանկը 1.8 մլն. երո կուղղի աշխարհագր-տեղեկատվական համակարգի (GIS) ներդրմանը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գյուղատնտեսոթւյան վարման ճշգրիտ վերահսկողության և մոնիտորինգ տարբեր մակարդակներում: Այս մասին մարտի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատիոս Առաքելյանը:

EITI հանրային փորձագետ. Մենք ուզում ենք, որ ֆինանսական բոլոր հոսքերը լինեն բաց, թե երկրի ներսում, և թե օֆշորային գոտիներում
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 20:12

Արմինֆո. Մեր ակնկալիքներն ակնհայտ են, մենք ցանկանում ենք, որ բաց լինեն բոլոր ֆինանսական հոսքերը, թե երկրի ներսում, և թե օֆշորային տարածքներում: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում մարտի 24-ին նման կարծիք է հայտնել EITI բազմաշահառուաական խմբի անդամ, «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, հղում անելով արդյունահանման ոլորտի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում:

Վարչապետ. Առաջիկա մեկ ու կես տարվա ընթացքում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 18:24

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավումե ծրագրի աջակցությամբ:

ՀԲ զեկույց. Հայաստանը միայն 5 տարի անց կարող է հավակնել եկամուտների միջին մակարդակ ունեցող երկրի կարգավիճակի
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 13:47

Արմինֆո. Ըստ Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանը 5 տարուց ոչ շուտ կարող է հավակնել եկամուտների միջին մակարդակ ունեցող երկրի կարգավիճակի: Այս մասին է ասված ՀԲ «Երկրի պրոբլեմների համակարգային գնահատականը» զեկույցում, որը կազմվել է Հայաստանի հիմնական մարտահրավերները բացահայտելու նպատակով, երկրի հնարավորությունների կայուն զարգացման և արագացված առաջընթացի, ինչպես նաև աղքատության կրճատման պայմաններում:

 Ուրբաթ, 10 Մարտի 2017, 18:38

Արմինֆո.

Հայաստանի պետպարտքը 2017 թվականի հունվարին 2016-ի հունվարի համեմատ աճել է 17.4%, մինչև 5.97 մլրդ.դոլար
 Երեթշաբթի, 28 Փետրվարի 2017, 16:50

Արմինֆո. Հայաստանի պետական ​​պարտքի աճը 2017 թվականի հունվարին, 2016 թվականի հունվարի համեմատ 17,4%, մինչև $ 5,97 մլրդ (2.9 տրլն դրամ), պայմանավորված արտաքին և ներքին պարտքերի աճով:

ՀՀ ԿԲ կանխատեսում է 2020 թվականին գործազրկության չնչին նվազում
 Ուրբաթ, 24 Փետրվարի 2017, 23:24

Արմինֆո. Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, Հայաստանում գործազրկության մակարդակը 2017 թ.-ին կկազմի 18.5%, 2018-2019 թվականներին ամեն տարի նվազելով 0,3-0,4 տոկոսային կետով, համապատասխանաբար կազմելով`18-18,2% և 17,6-18%: Մինչդեռ, ՀՀ ԿԲ նախորդ, նոյեմբերի կանխատեսումով 2017 թվականին գործազրկության մակարդակը կկազմի 18.3%, իսկ 2016-ին `17.8%, մինչև 18.1%: Նորացված (փետրվարյան) կանխատեսումը բերված է ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի առաջին եռամսյակի դրամա-վարկային ծրոգրում, որտեղ նշված է, որ

 Հինգշաբթի, 23 Փետրվարի 2017, 19:12

Արմինֆո.

Լևոն Մկրտչյան. Հայաստանի գիտնականներին պետք է պատրաստել այնպես, որպեսզի նրանք կարողանան գիտական պրոդուկտը վերածել բիզնես գաղափարի
 Երկուշաբթի, 20 Փետրվարի 2017, 14:10

Արմինֆո. Հայաստանի կրթության և գիտության ոլորտում 2016 և 2017 թվականներին իրականացված և նախատեսվող ծրագրերի թիվը հասնում է 44-ի: Ինչպես լրագրողներին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ֆինանսավորման ամենամեծ ծավալներն ընկնում է «Կրթության կատարելություն» վարկային ծրագրին, որը գնահատում է 37.5 մլն.դոլար (30 մլն.դոլար`ՀԲ և 7.5 մլն.դոլար`ՀՀ կառավարություն):

ՀԲ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին աղետների ռիկերի կառավարման հարցում
 Հինգշաբթի, 16 Փետրվարի 2017, 17:16

Արմինֆո. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, նրանց հետ քննարկել աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագիրը և դրա իրականացման ուղղությունները:

Ավարտին են մոտենում իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով երկրորդ էներգաբլոկի կառուցման բանակցությունները
 Երեթշաբթի, 14 Փետրվարի 2017, 16:47

Արմինֆո.Այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ներդրումային հանձնախմբի հերթական նիստը, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը: Նիստում «Երևանի ՋԷԿե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման և վերազինման 18 մլն դոլար արժողությամբ ծրագրի կատարման ընթացքը։ 

Յանդեքս.Դենգի. 2016 թվականին հայ սպառողների ծախսերն ինտերնետում ավելացել են 25%, իսկ վճարումների թիվը` 50%
 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2017, 13:14

Արմինֆո. 2016 թվականին հայ սպառողների ծախսերն ինտերնետում ավելացել են 25%, իսկ վճարումների թիվը` 50%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յանդեքս.Դենգի մամուլի ծառայությունից, Հայաստանի բնակիչների միջին վճարները մի փոքր կրճատվել են, 3342 դրամից մինչև 2820 դրամ (ՌԴ ԿԲ փոխարժեքով`31.01.2017): 12 ամիսներին յուրաքանչյուր օգտատեր ցանցում միջին հաշվով կատարել է 9 գնում, 25 334 դրամ ընդհանուր գումարով, ինչը մոտ 15% ցածր է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2016 թվականին Հայաստանի պետական պարտքի 17% աճը, մինչև 5.9 մլրդ.դոլար, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռն հասցրեց 2.0 հազ.դոլարի
 Երեթշաբթի, 31 Հունվարի 2017, 20:40

Արմինֆո. Հայաստանի պետական ​​պարտքի 17% աճը 2016 թվականին, մինչև $ 5.9 մլրդ., պայմանավորեցին արտաքին և ներքին պարտքերի աճը: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքը 2016 թվականին աճել է 11%, մինչև $ 4,8 մլրդ (2.3 մլրդ դրամ), իսկ ներքին պարտքը`49%, մինչև $1.14 մլրդ (550 մլրդ դրամ): Համեմատության համար նշենք, որ 2015-ին արտաքին պարտքի 14% և ներքին պարտքի 18% աճը Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ավելացրեցին 16%:

 Երեթշաբթի, 31 Հունվարի 2017, 13:56

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84