Փորձագետ. Հայաստանն ապրեց «ներմուծումային ցնցում»
 Չորեքշաբթի, 27 Հունվարի 2016, 19:03

Արմինֆո. Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպերի վրա, որը 2015 թվականին 3.9%-ից դանդաղեց մինչև 3.1%, բացասական ազդեցություն ունեցավ ներմուծման էական անկումը (26.5%), ներքին ապրանքաշրջանառությունը 8%-ից կրճատելով մինչև 4.8%: Այս մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նշելով, որ դրամական արտահայտությամբ ներմուծումը կրճատվել է 1.2 մլրդ.դոլարով, կազմելով 3.2 մլրդ.դոլար, նախորդ տարվա 4.4 մլրդ.դոլարի փոխարեն:

Տնտեսական ակտիվության աճը Հայաստանում 2015 թվականին 3.9% -ից դանդաղել է մինչև 3.1%, պայմանավորված արտաքին առևտրի շրջանառության զգալի անկումով
 Երկուշաբթի, 25 Հունվարի 2016, 19:12

Արմինֆո. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թ.-ին աճել է 3,1%, իսկ միայն դեկտեմբերին`20.4%, 2014-ի 3,9% աճի (միայն դեկտեմբերին`19.6%), և 2013-ի 3.5% աճի փոխարեն (միայն դեկտեմբերին` 19.5%): Ընդ որում, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձան գյուղատնտեսական ոլորտը, արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը:

ՎԶԵԲ և IFC հետ երկու խոշոր գործարքներն Ամերիաբանկին թույլ կտան իրականացնել միջազգային IPO
 Հինգշաբթի, 21 Հունվարի 2016, 19:46

Արմինֆո. Հունվարի 21-ին Ամերիաբանկը երկու խոշորագույն գործարք է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ: Առաջին պայմանագիրն ստորագրել է ՎԶԵԲ ֆինանսական հաստատությունների գծով կառավարիչ տնօրեն Նիկ Տեսսեյմանը և Անմերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: Իսկ երկրորդ պայմանագիրն Ա.Մկրտչյանն ստորագրել են IFC Հարավային Կովկասի գծով տնօրեն Յան վան Բիլսենի հետ:

ՀԲ չի բացառում Հայաստանի գծով իր կանխատեսումների վերանայումը, եթե փոխվի իրավիճակը Ռուսաստանում
 Երեթշաբթի, 19 Հունվարի 2016, 18:36

Արմինֆո. Համաշխարհային բանկը 2016 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի 0.7% անկման կանխատեսման կապակցությամբ առայժմ մտադիր չէ փոխել Հայաստանի ՀՆԱ-ի իր կանխատեսումը, որը կազմում է 2.2%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը թղթակցի հետ զրույցում հայտարարել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

Համաշխարհային բանկը 55 մլն դոլար կտրամադրի Հայաստանին զբոսաշրջության և զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման նպատակով
 Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2015, 13:47

Արմինֆո. Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը երեկ երեկոյան որոշում է կայացրել զբոսաշրջության և զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման նպատակով Հայաստանին 55 մլն դոլար տրամադրելու վերաբերյալ:  Այսօր Երևանում ՀԲ գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին նշել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կկազի 68 մլն դոլար, որից 13-ն իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը` որպես  համաֆինանսավորող, իսկ 55 մլն դոլար կտրամադրի ՀԲ խմբում ընդգրկված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը:

 Կիրակի, 13 Դեկտեմբերի 2015, 14:53

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է ելակի աճեցման ջերմոցի կառուցումը
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2015, 16:20

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ին ժամանակակից էներգախնայող ջերմոցային տնտեսության կառուցման համար:

Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կրճատվել է 38%
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2015, 17:46

Արմինֆո. Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը 2015 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 38%, մինչև $ 750 մլն: Արդյունքում, ռուսական տրանսֆերտների մասնաբաժինը դրամական փոխանցումների ներհոսքի ընդհանուր ծավալնեում նախորդ տարվա 75%-ից իջել է մինչև 63%: Դրա հետևանքով դեպի Հայաստան դրամական ընդհանուր փոխանցումները ներհոսքը կրճատվել է 27%, մինչև $ 1.2 մլրդ: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները վկայում են, որ դրան զուգահեռ 19% աճել է տրանսֆերտների ներհոսքն ԱՄՆ-ից, մինչև $ 129.4 մլն, կազմելով ընդհանուր ներհոսքի 11%-ը (նախորդ տարվա 7% փոխարեն):

ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին տնօրենը հավաստիացնում է ռուսաստանցի լուրջ ներդրողների առկայության մասին, ովքեր պատրաստ են վերագործարկել ձեռնարկությունը
 Շաբաթ, 7 Նոյեմբերի 2015, 17:25

Արմինֆո. ՙՆաիրիտ՚ գործարանի նախկին տնօրենը հայտարարում է, որ գտնվել են ներդրողներ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել՝ գործարանի վերագործարկման նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:

ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանմխատեսումը` բացասական 1.5%-ից մինչև դրական 2.3%
 Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2015, 20:43

Արմինֆո.  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կտրուկ բարելավել է Հայաստանի ՀՆԱ դինամիկայի կանխատեսումը: Ըստ Բանկի տվյալների, 2015 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմեց 2.3%, 2016-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի 2%: Իսկ ավելի վաղ Եվրոբանկը 2015-ի համար կանխատեսել էր 1.5% անկում, իսկ 2016-ի համար` 1% աճ:

 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2015, 11:18

Արմինֆո.

Կարեն Ճշմարիտյան. Հայաստանը 10 կետով բարելավել է իր դիրքերը և երկրորդ տարին անընդմեջ «Doing Business»-ի առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2015, 19:16

Արմինֆո.  Հայաստանը 10 կետով բարելավել է իր դիրքերը Համաշխարհային բանկի «Doing-Business-2016» վարկանիշում (Բիզնեսի վարման բարենպաստ պայմաններ), 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ տեղը: Ընդհանուր առմամբ, Հայաստանը բարելավել է իր դիրքը 10 կետով և երկրորդ տարին անընդմեջ «Doing Business»-ի առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում: Այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նախարար. ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի պատվերով «Նաիրիտե գործարանում անցկացված աուդիտի արդյունքները կասկածի տակ դնելու հիմքեր չունի
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2015, 18:03

Արմինֆո. ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի պատվերով «Նաիրիտե գործարանում անցկացված աուդիտի արդյունքները կասկածի տակ դնելու հիմքեր չունի: Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ Խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական բաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, ներկայումս «Նաիրիտե գործարանը չի գործում: Ըստ ՀԲ հետազոտությունների, ձեռնարկության վերագործարկումը նպատակահարմար չէ, բայց եթե լինի ներդրող, կառավարությունը պատրաստ է բանակցություններին: Նախարարն ընդգծել է, որ Մեժգոսբանկը շարունակում է լուծել ձեռնարկության գույքը կալանքից հանելու ընթացակարգային հարցերը: Ըստ տեղեկությունների, առաջիկա երկու շաբաթների ընթացքում կլինի բանկի վերջնական որոշումը, որից հետո ձեռնարկության բաժնետոմսերը կանցնեն կառավարությանը, և միայն դրամից հետո կառավարությունը կարող է հայտարարել «Նաիրիտիե վերաբերյալ իր հետագա քայլերի մասին:

 Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2015, 15:41

Արմինֆո.

«Նաիրիտի» աշխատակիցները նամակով կդիմեն Հայաստանի նախագահին` խնդրելով վերագործարկել գործարանն ու չեղարկել «ապօրինի» պայմանագրերը
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2015, 18:35

Արմինֆո.«Նաիրիտի» աշխատակիցները կպայքարեն գործարանի վերագործարկման, ինչպես նաև իրենց աշխատավարձերի  տուգանքների և տույժերի պահանջի իրավունքը «Նաիրիտ-2» ձեռնարկությանը զիջելու «ապօրինի» պայմանագրի չեղարկման համար: Նաիրիտցիները համապատասխան պահանջով նամակ կհղեն Հայաստանի նախագահին: Այդ մասին նրանք հայտարարել են հոկտեմբերի 21-ի  մամուլի ասուլիսում:

Գագիկ Մակարյան.Միայն 9% և բարձր աճը կարող է նպաստել Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2015, 17:55

Արմինֆո. Ամուր տնտեսություն ունեցող երկրների համար տնտեսական 1-3% աճը լիովին բավարար է երկրի բնակչության պատշաճ կենսամակարդակն ապահովելու համար, բայց Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները կարող են զգալի դառնալ միայն 9% և բարձր տնտեսական աճի դեպքում: Հոկտեմբերի 16-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

ՎԶԵԲ-ը Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է մինչև դրական 1-3%
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2015, 19:18

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի 2015 թվականի ՀՆԱ կանխատեսումը բարելավել է` մինչև 1-3%: Այդ նախնական կանխատեսումը հոկտեմբերի 14-ին հնչեցրել է  ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը (Mark Davis), հիշեցնելով, որ մայիսյան կանխատեսման համաձայն` սպասվում էր 1.5% անկում, ինչը մյուս միջազգային կազմակերպույթւոնների կանխատեսումների համեմատ ամենահոռետեսականն էր: Նա հավելել է նաև, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վերջնական կանխատեսումները կհրապարակվեն հոկտեմբերի վերջին:

Ն.Երիցյան. Վերջին 5 տարիներին Հայաստանի տնտեսոթյան մոնետիզացիան 15-20%-ից բարձրացել է մինչև 38%, ինչով չի կարող հպարտանալ ԱՊՀ ոչ մի երկիր
 Երեթշաբթի, 6 Հոկտեմբերի 2015, 18:10

Արմինֆո. Վերջին 5 տարիներին Հայաստանի տնտեսոթյան մոնետիզացիան 15-20%-ից բարձրացել է մինչև 38%, ինչով չի կարող հպարտանալ ԱՊՀ ոչ մի երկիր: Նույն ժամանակահատվածում դիտվել է նաև բանկային վարկերի և ավանդների ծավալների 20% տարեկան աճ: Այս մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիսյանը, երկրի խորհրդարանին ներկայացնելով 2015 թվականի դրամա-վարկային քաղաքականության ծրագիրը:

IFC- ի զեկույցը կոչված է աջակցել Հայաստանից ձկնամթերքի արտահանման խթանմանը և այդ ոլորտում ներդրումների ներգրավմանը
 Երեթշաբթի, 29 Սեպտեմբերի 2015, 20:35

Արմինֆո. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ, սեպտեմբերի 29-ին հրապարակել է իր զեկույցը, որում ասվում է Հայաստանից ձկնամթերքի արտահանման խթանման և այդ ոլորտում ներդրումների ներգրավման մասին:

ԱՄՀ-ն կտրուկ փոխել է Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը – ստագնացիայից դեպի 2.5% աճ, իսկ 2016 թվականի համար` 2.2%
 Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2015, 21:21

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը  կտրուկ փոխել է Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի ՀՆԱ-ի կանխատեսումը – ստագնացիայից դեպի 2.5% աճ, իսկ 2016 թվականի համար կանխատեսում է մինչև 2.2% դանդաղում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, պարզաբանելով, որ 2016-ին Հայաստանի տնտեսության վրա կպահպանվի արտաքին հատվածի բացասական ազդեցությունը: Բացի այդ, նա գտնում է, որ իրենց դերը կխաղան նաև տնտեսության իրական հատվածի վարկավորման տեմպերի դանդաղումը և համեմատաբար բարձր տոկոսադրույքները:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10