Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 13:00

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ս․թ․ ապրիլի 22 ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։

 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:45

Արմինֆո.

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:44

Արմինֆո. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա ՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով:

 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 23:10

Արմինֆո.

Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 19:41

Արմինֆո.Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 16:36

Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024 թվականի առաջին եռամսյակում աճել է տարեկան 18,8% - ով (մեկ տարի առաջ 2,2 անգամ աճից հետո)՝ գերազանցելով 83,1 մլրդ դրամը (211,4 մլն դոլար)։ Զուտ շահույթի դինամիկան դրական պահել հաջողվել է վարկային պորտֆելի տարեկան աճի 3,5% - ից մինչեւ 18,7% արագացման շնորհիվ՝  ապահովելով 5,1 տրլն դրամ (13 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի 31.03.2024 թ. տվյալները:

Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:46

Արմինֆո. Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։ Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։

Էներգաարդյունավետ լուծումների ներդրում

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 14:38

Արմինֆո. Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների շրջանակներում Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ:

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:24

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:23

Արմինֆո.Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով "Էներգաիմպեքս" ՓԲԸ-ն լուծարելու ՀՀ կառավարության որոշմանը:

KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:16

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:14

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության պետական կարևոր խնդիրներից է հարկ վճարելու մշակույթի զարգացումը և հարկ վճարելու գործընթացի նկատմամբ հանրային ընկալման բարեփոխումը: Այդ մասին ասվում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական ուղերձում ՝ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ, որը նշվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 10:58

Արմինֆո. ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Ուորեն Վիլսոնին։

"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 18:25

Արմինֆո. "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունն (ԱԸ) իր վրդովմունքն է հայտնել վերջերս շուկա վերադարձած "ԷՖԵՍ" ապահովագրական ընկերության ԱրմԻնֆո-ի հրապարակած գովազդային նյութի վերաբերյալ, որում, ապահովագրական գործընկերների կարծիքով, փորձ է արվում վարկաբեկել ապահովագրական բիզնեսը Հայաստանում:

Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները:

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:53

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:49

Արմինֆո. Կառավարությունն ապրիլի 18-ի նիստում հավանություն է տվել «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:47

Արմինֆո. ՀՀ կառավարությունն ապրիլի 18-ին հավանություն է տվել ՀՀ-ի և KfW-ի միջև կնքված «Հայաստանի Հանրապետության հետ Գերմանիայի ֆինանսական համագործակցություն. «Ջրային ռեսուրսների համակցված կառավարում/Ախուրյան գետ 1 (Նախագծի 2-րդ փուլ)» համաձայնագրին կից համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:00

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական և արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։

 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 22:08

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
02.05.2024
RUB4.220.06
USD387.63-0.37
EUR414.92-1.29
GBP485.04-1.51
CAD282.47-1.03
JPY25.000.27
CNY53.53-0.05
CHF425.22-0.50