Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին վճարել է $ 58.9 մլն հարկեր
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 15:48

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին է վճարել 27.9 մլրդ դրամի կամ $ 58.9 մլն-ի հարկեր, ինչը 12.5% ​​ցածր է, նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 25.1 մլրդ. դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նմախորդ տարվա ցուցանիշին զիջելով 13.1%: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալում առևտրային բանկերի մասնաբաժինը կազմել է կազմել է 5.3%, իսկ 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր հաշվով վճարել են 525 մլրդ դրամ կամ $ 1.1 մլրդ:

Ամերիաբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքել են արտահանումը խթանող համաձայնագիր
 Երեթշաբթի, 1 Նոյեմբերի 2016, 18:41

Արմինֆո. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն ս.թ. հոկտեմբերի 28-ին բանկի գլխամասային գրասենյակում ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:

2017 թվականին Հայաստանում կմնա 17 բանկ
 Շաբաթ, 29 Հոկտեմբերի 2016, 15:32

Արմինֆո. 2016 թվականի վերջին Հայաստանի բանկային շուկայի մասնակիցների թիվը կհասնի 17-ի, կրճատվելով 2 առևտրային բանկով: Հոկտեմբերին շուկայից իր դուրս գալու մասին հայտարարեց Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, որի մայր կառույցը՝ ռուսաստանյան Գազպրոմբանկը, բացառիկ ռեժիմի հետ կապված ընդհանուր լեզու չգտնելով ՀՀ Կենտրոնական բանկի հետ, գերադասեց «դստեր» վաճառքն Արդշինբանկին, քան կապիտալիզացիան, ինչը նույնպես կապված էր խոշոր վնասների ծածկման անհրաժեշտության հետ: Առաջիկայում սպասվում է նաև շուկայի մեկ այլ ակտիվ խաղացողի կողմից Զարգացման հայկական բանկի գնման գործարքը:

ՀՀ կառավարությունը ֆերմերների հանդեպ պարտքերի օպերատիվ մարման նպատակով մտադիր է ներդնել ֆակտորինգային մեխանիզմներ
 Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2016, 18:59

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առևտրային բանկերի հետ աշխատում է ֆակտորինգային մեխանիզմնրի ներդրման ուղղությամբ, ֆերմերների հանդեպ պարտքերի օպերատիվ մարման նպատակով: Այս մասին հոկտեմբերի 27-ին հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, կառավարության նիստից հետո:

 Երեթշաբթի, 4 Հոկտեմբերի 2016, 19:19

Արմինֆո.

Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են. փորձագետները սպասում են նոր միաձուլումներ և կլանումներ
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 19:15

Արմինֆո. Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են, և մինչև 2016 թվականի վերջը բացառված չեն միաձուլումները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի՝ 2017 թվականից 30 մլրդ դրամ սահմանված նորմատիվն առայժմ կատարել է 19 բանկից ընդամենը 7-ը:

Հայաստանի բանկերը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել են 19,4 մլրդ դրամի հարկեր
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 21:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել է 19,4 մլրդ դրամի հարկեր, ինչը 13,7% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշվբած գումարի ավելի քան 90% կամ 17.4 մլրդ. դրամը կազմում են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նախորդ տարվա ցոցանիշին զիջելով 15%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին կիսամյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տեղ են գտել Հայաստանում գործող 19 բանկերից 13-ը: Նրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և Հայբիզնեսբանկը, որոնցից չորսն առաջատարների հնգյակում էին նաև նախորդ տարում: 2016 թվականի I կիսամյակում լավագույն հինգ բանկերը երկրի պետական գանձապետարանին են վճարել 10,1 մլրդ դրամ (տարեկան անկումը`16,3%), որից 9,3 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`16,8%):

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 19.4 մլն.դոլարի հարկեր
 Երեթշաբթի, 3 Մայիսի 2016, 17:23

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 9.3 մլրդ.դրամի կամ 19.4 մլն.դոլարի հարկեր, ինչը 4% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշված գումարի ավելի քան 88% -ը կամ 8.2 մլրդ.դրամն ուղղվել է ուղղակի հարկերին (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը` 6%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցուցակում տեղ են գտել երկրի 21 բանկերից 13-ը (2015-ի I եռամսյակում նույնպես եղել է 13): Խոշորագույն հարկատու-բանկերի հնգյակում են` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և HSBC Բանկ Հայաստանը, որոնք առաջատարների հնգյակում են եղել նաև նախորդ տարի: 2016 թվականի առաջին եռամսյակում առաջատար հնգյակը պետական ​​գանձարանին է ուղղել 4,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը`8%), որից 4 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`7%):

Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, բայց վարկային եկամուտների դերը զգալի չի եղել
 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016, 19:08

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, մինչև 3,1 մլրդ դրամ ($ 6.4 մլն), բայց վարկային եկամուտների դերը այնքան էլ էական չի եղել: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Էքսպրես-Ռենկինգի, այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված էր չորս բանկերի ցուցանիշներով, որոնք վնասներից կտրուկ ազատվելով դուրս եկան շահութաբերության, ապահովելով 2-4 անգամ տարեկան աճ: Ընդհանուր առմամբ I եռամսյակում շահավետ է աշխատել 16 բանկ, որոնցից 7-ը վատթարացել են ֆինանսական արդյունքները 18-71%:

Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկում ուղղակի մասնակցությունը փոխարինել է իր ընկերություններով
 Ուրբաթ, 25 Մարտի 2016, 20:33

Արմինֆո. Համաշխարհային ճանաչում ունեցող «Franc Muller Watchland» ժամացույցների գործարանի հիմնադիր և սեփանատեր Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկում ուղղակի մասնակցությունը փոխարինել է իր ընկերություններով:

Հայաստանում գյուղատնտեսական վարկավորման 2016 թվականի սուբսիդավորման բյուջետային ծախսերը կրճատվել են մինչև 1.163 մլրդ.դրամ
 Հինգշաբթի, 3 Մարտի 2016, 19:23

Արմինֆո. Հայաստանում գյուղատնտեսական վարկավորման 2016 թվականի սուբսիդավորման բյուջետային ծախսերը կրճատվել են մինչև  1.163 մլրդ.դրամ, որոնք 2015 թվականին կազմել էին 15.2 մլրդ.դրամ: Գյուղվարկավորման սուբսիդավորման պետական ծրագիրը 2016 թվականին մեկնարկել է մարտի 1-ից: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 3-ի նիստում:

Չաշխատող վարկերի հսկայական մասի դուրսգրումն 2014-ի շահույթից, 2015-ին բանկերին ապահովեց միագումար զուտ շահույթի աճ`ակնկալվող անկման փոխարեն
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:58

Արմինֆո. Հայաստանի բանկերի մեծ մասն 2015 թվականի տարեկան հաշվետվություններում ճշգրտեցին 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունները, արդյունքում – 2015 թվականին ակնկալվող 32.8% անկման փոխարեն արձանագրեցին 12.4% աճ, մինչև 18.3 մլրդ.դրամ (37.7 մլն.դոլար):

2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի` 2017-ի նորմատիվը
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:55

Արմինֆո. 2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 խոշորագույն բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 30 մլրդ.դրամի նորմատիվը, որը ռեգուլյատորի կողմից նախատեսված է 2017 թվականից: Դրանք են` Ամերիաբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ:

Հայաստանի բանկային համակարգի հարկային վճարները մեկ տարում աճել են 10%
 Ուրբաթ, 29 Հունվարի 2016, 17:02

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2015-ին պետբյուջեին վճարել է 41.4 մլրդ. դրամ, տարեկան աճը` 10%: Այդ գումարից 37.2 մլրդ դրամ կազմել է շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցանկում երկրի 22 բանկերից (այդ թվում նաև Համահայկական բանկը) տեղ են զբաղեցրել 13-ը (2014 թվականի 11-ի համեմատ): Դրանց թվում լավագույն հինգ բանկերն են` Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը և Հայբիզնեսբանկը:

Վարդան Սիրմակեսը «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակներում 1 մլն.դոլար է տրամադրել Գյումրիի տեքստիլ ֆաբրիկայի ընդլայնմանը
 Չորեքշաբթի, 20 Հունվարի 2016, 18:50

Արմինֆո. «Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ» ժամացույցների հանրահայտ ընկերության հիմնադիր-սեփականատեր և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի սեփականատեր, շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սիրմակեսը «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակներում 1 մլն.դոլար է տրամադրել Գյումրիի տեքստիլ ֆաբրիկայի գործունեության ընդլայնմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ֆինանսավորման առաջին մասն արդեն կատարվել է 2016 թվականի հունվարին:

 Երեթշաբթի, 27 Հոկտեմբերի 2015, 09:20

Արմինֆո.

Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեին է վճարել 22.558 մլրդ.դրամի հարկեր, իսկ առաջատարն է Ամերիաբանկը
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2015, 20:07

Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականի առաջին կիսամյակում պետբյուջեին վճարել է 22.558 մլրդ դրամի հարկեր, ինչը 6.8% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:Նշված գումարից, 20.633 մլրդ.դրամ կազմել է շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում  երկրում գործող 21 բանկերից տեղ են գրավել 15-ը (2014 թվականի նույն ժամանակահատվածում` 11): Դրանց թվում են` Ամերիաբանկը, HSBC Բանկ Հայաստանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը ու Արդշինբանկը:

ԿԲ. Հայկական գրեթե բոլոր բանկերը մտադիր են մինչև 2017 թվականը համալրել ընդհանուր կապիտալը
 Երեթշաբթի, 26 Մայիսի 2015, 20:26

Հայաստանի գրեթե բոլոր բանկերը Կենտրոնական բանկին ներկայացված իրենց ռազմավարական զարագացման ծրագրերում մտադիր են մինչև 2017 թվականը համալրել ընդհանուր կապիտալները: Այս մասին մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և ֆինանսական համակարգի զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով, որոշ բանկեր արդեն համալրել են կապիտալը, իսկ մյուսները պատրաստվում են դա անել առաջիկայում, ինչի մասին ժամանակին կտեղեկացնեն:

Հայաստանի բանկային համակարգը 2015 թ.առաջին եռամսյակում պետբյուջեն ապահովել է 9.7 մլրդ.դրամի հարկային մուտքերով, առաջատարն է ՎՏԲ-Հայաստան Բանկը
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2015, 21:26

Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականի առաջին եռամսյակում երկրի պետբյուջեին է փոխանցել 9.742 մլրդ դրամիհարկային մուտքեր, տարեկան աճը՝ 9.2%: Նշված  գումարից 8.681 միլիարդ դրամ կազմել են շահութահարկի և եկամտահարկի գծով մուտքերը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշորագույն հարյուր հարկատուների ցանկում են 21 բանկերից 13-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11-ի փոխարեն): Առաջին հնգյակում են՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Արդշինբանկը, Ամերիաբանկը և HSBC Բանկ Հայաստանը:

 Երեթշաբթի, 21 Ապրիլի 2015, 15:21


Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68