ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024, 15:12

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանի և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հանդիպումը:

Րաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:57

Արմինֆո. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունը և բարձր տեխնոլոգիաները: Հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում նման կարծիք է հայտնել Հայաստանում ICC (International Chamber of Commerce) նախագահ Րաֆֆի Սեմիրջյանը' պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Նարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:38

Արմինֆո. Մեր հիմնական նպատակն է զարգացնել ոչ միայն ներմուծումը Հնդկաստանից, այլև հնարավորություն տալ մեր արտադրողներին մուտք գործել հնդկական շուկա։ Այդ մասին հայ-հնդկական գործարար համաժողովի հարթակներում նշել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:07

Արմինֆո. Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 17:41

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանում հարկերի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ, նույնիսկ, հաշվի առնելով հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձը, կազմել է 23,9 տոկոս, ինչը 0,8 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ մասին մարտի 13-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով ՊԵԿ-ի անցած տարվա գործունեությունը ։

Փոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:53

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական։ Այդ մասին մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Հայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարում
 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:20

Արմինֆո.Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային կլինի՝ Ռուսաստանից նրա տնտեսական կախվածության պայմաններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Գեղամ Գևորգյան. Հայաստանում բենզինի գների մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 15:52

Արմինֆո.Հայաստանում բենզինի գների մասին խոսելիս պետք է հաշվի առնել Այրում - Չարբախ երկաթգծի ֆիքսված ծախսը, ակցիզային, բնապահպանական հարկը։ Այդ փետրվարի 29-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով երկրում բենզինի բարձր գները նշող խորհրդարանականների հարցերին։

Ռուսաստանից բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը Հայաստանին չի վերաբերվի
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:14

Արմինֆո. Ռուսաստանից բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը Հայաստանին չի վերաբերվի։

Հայաստանի միջազգային ապրանքաշրջանառության աճն ուրախալի է, բայց դրա կառուցվածքը խղճուկ տպավորություն է թողնում. վերլուծաբան
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:36

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի միջազգային ապրանքաշրջանառության աճի ընդհանուր ցուցանիշները նշանավորվում են աննախադեպ ձեռքբերումներով, սակայն արտահանման և ներմուծման կառուցվածքը, ցավոք, մատնանշում է էական անհավասարակշռության և էական հեռանկարային մակրոտնտեսական ռիսկեր պարունակող տեղաշարժերի առկայությունը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել մակրոտնտեսության մասնագետ, տ.գ. դ. Աղասի Թավադյանը:

Թաթուլ Մանասերյան. Մրցակցային առավելությունների իրացման դեպքում Հայաստանում գործարար ակտիվության աճը 2024 թվականի արդյունքներով կարող է կազմել 7-8 տոկոսի սահմաններում
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 15:15

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը կարող է լինել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու հնարավորությունների օգտագործման համատեքստում երկրի մրցակցային առավելությունների իրացումը։ Փետրվարի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Հայաստանի առևտրային բանկերն իրավունք կստանան երաշխիքներ տրամադրել ԵԱՏՄ գնումներին հայկական ընկերությունների մասնակցության համար
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 19:05

Արմինֆո.Հայաստանը կմիանա պետական գնումների իրականացման ընթացքում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին Եվրասիական տնտեսական միության երկրների համաձայնագրին: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած փաստաթղթին:

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ավելանալ մինչեւ 3 մլրդ դոլար. Մհեր Գրիգորյան
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 19:56

Արմինֆո. Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ավելանալ մինչև 3 մլրդ դոլար։ Ըստ IRNA-ի՝ այդ մասին հայտարարվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարօրինակ է համարել  "Ջերմուկ" հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու ռուսական կողմի որոշումը
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 15:01

Արմինֆո.ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ Ինչպես ասվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունում, ՍԱՏՄ-ը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել:

ԵՏՀ. Անհրաժեշտ է մշակել Իրանում ԵԱՏՄ առևտրի տների ստեղծման նախաձեռնություն
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 15:20

Արմինֆո.Անհրաժեշտ է մշակել Իրանում և այլ հեռանկարային գործընկեր երկրների տարածքներում ԵԱՏՄ առևտրի տների ստեղծման նախաձեռնություն։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը "Ռուսաստան 2030 և նոր համաշխարհային տնտեսական կարգը. բիզնեսի առանցքային գործոններն ու դերը" միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ռուսական բիզնեսի շաբաթ 2024-ի շրջանակներում, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Հայաստանում բավականին խելամիտ են նայում ապահովագրական բժշկության ներդրմանը. ներդնում են փուլ առ փուլ. Գենադի Օնիշչենկո
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 17:10

Արմինֆո. ԵԱՏՄ երկրները պետք է այնպես անեն, որ անդամ պետությունների քաղաքացիները միության այլ երկրում գտնվելու ընթացքում կարողանան բժշկական օգնություն ստանալ, չմտածելով այն մասին, թե ինչ վճարել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն "ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը" թեմայով Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջի ժամանակ։

 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:32

Արմինֆո.

ՀՀ վարչապետ. ԵԱՏՄ երկրները միասնական մոտեցում չունեն էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման առնչությամբ
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 18:27

Արմինֆո.Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ երկրները միասնական և հստակ մոտեցում չունեն էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փետրվարի 2-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39%-ով. Փաշինյան
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 18:23

Արմինֆո.2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը` 37,5%-ով։ Այդ մասին փետրվարի 2-ին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանի կոնյակի գործարանը դարձավ ԵԱՏՄ առաջին լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 18:10

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84