ԵՏԲԽ-ը հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 19:13

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նոր նախագահ է դարձել Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչ Բակիտժան Սագինտաևը: Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, այդ մասին որոշումն ընդունվել է նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Փորձագետ. Ռուսաստանի հետ վերաարտահանման ոլորտում կուտակած փորձը Հայաստանին շահավետ դրության մեջ կդնի Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:35

Արմինֆո. Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանի հետ վերաարտահանման ոլորտում կուտակած փորձը Հայաստանին շահավետ դիրքում կդնի Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Դեկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը։

ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի շուրջ լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 17:19

Արմինֆո. ԵԱՏՄ-ն և Իրանը ստորագրել են ազատ առևտրի շուրջ լիաֆորմատ համաձայնագիր։

Երևանի մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 12:27

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պայմանավորված՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և քաղաքացիների հոսքի կտրուկ աճով, մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկումը և մաքսային ձևակերպումներն ավելի արագ ու պատշաճ կազմակերպելու նպատակով: 

Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:51

Արմինֆո. Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները, բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրների։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման վերաբերյալ հարցին։

Վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման ժամկետների երկարաձգում չի լինելու. ՊԵԿ-ը դրանց տերերին հորդորում է ժամանակին օգտվել արտոնություններից
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 19:28

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված  1700  թեթև մարդատար տրանսպորտային միջոց։

ԵՏՀ խորհուրդն ազատել է հավի ձվի ներմուծման համար մաքսատուրքի վճարումից
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 12:00

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնություն տրամադրել ՝ հավի ձվի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու տեսքով:

ՊԵԿ-ն ընդլայնել է վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման համար նախատեսված մաքսակետերի ցանկը
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 10:58

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Վանաձորի Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում, Սիսիանի Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում, Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։

Հայաստանում գրանցված ընկերությունը հայտնվել է Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակում
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 14:06

Արմինֆո. Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում գրանցված "Տակո" ընկերության նկատմամբ ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Այդ մասին ասվում է Ծագող արևի երկրի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

Հազարից ավելի ավտոմեքենա է մաքսազերծվել ՀՀ կառավարության աջակցության ծրագրի շրջանակներում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 18:24

Արմինֆո.Դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ կառավարության կողմից ընդունված մաքսային ձևակերպումների ծախսերի փոխհատուցման ծրագրի շրջանակներում օտարերկրյա պետհամարանիշներով 1154 ավտոմեքենա արդեն անցել է մաքսային ձևակերպում:

 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 16:18

Արմինֆո.

ԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվել
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:55

Արմինֆո. 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։

«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:47

Արմինֆո.«Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը Մոսկվայի կողմից մկանների ցուցադրում է, ինչը կարող է շատ թանկ արժենալ հայ արտադրողի համար՝ ամանորյա տոներին ընդառաջ։ Ընդ որում, Հայաստանի տնտեսական իշխանություններն անկեղծ չեն տեղական արտադրողի հետ շփումներում։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 16:32

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։

Հայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումով
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:54

Արմինֆո. Հայաստանը պատրաստ է փոխհատուցել երրորդ երկրներից անձնական օգտագործման համար ներմուծված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ծախսերը։ «Ակցիան», ինչպես նոյեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կգործի մինչև դեկտեմբերի 31-ը:

2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:41

Արմինֆո.2024 թվականի հունվարի 1-ից ժամանակավոր օգտագործման նպատակով Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող այլ երկրից ներմուծված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է որոշակի գումար մուտքագրեն մաքսային մարմնի դեպոզիտ հաշվին: Որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 30-ի նիստում։

Ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ որպես Հայաստանի տնտեսության աճի գործոն. փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 11:28

Արմինֆո. Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է կապիտալի և մարդկանց զգալի հոսքը դեպի Հայաստան։ Նոյեմբերի 27-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը։

Հայաստանն Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան վիսկի խոշորագույն ներկրողների շարքից
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 10:41

Արմինֆո. Հայաստանն այս տարի Իսպանիային դուրս է մղել Ռուսաստան Վիսկի խոշորագույն ներկրողների շարքից՝ 5,6 մլն դոլար ծավալով 6-րդ տեղից բարձրանալով 5-րդ հորիզոնական: Այդ փաստը պարզել է "ՌԻԱ Նովոստի"-ն՝ ուսումնասիրելով այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստան այդ խմիչքի խոշորագույն մատակարարների վիճակագրությունը:

Հայաստանի փոխվարչապետը ծանոթացել է ռուսական արտադրության էլեկտրամոբիլներին
 Շաբաթ, 25 Նոյեմբերի 2023, 14:24

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության երկրների գործընկերների հետ այցելել է "Ռուսաստան" միջազգային ցուցահանդես - ֆորումի շրջանակում ներկայացված էլեկտրամոբիլների տաղավար:  ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, այցելությունը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում:

ԵՏՀ-ը Հայաստանի և մյուս երկրների համար երկարաձգել Է Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 19:53

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում որոշվել է սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն,  Հայաստանի համար քվոտան սահմանվել է տարեկան ութ հազար տրանսպորտային միջոց: 



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84