2023 թվականի վերջին ԱՄՀ-ը մտադիր է Հայաստանին ևս 24.3 մլն դոլարի հասանելիություն տրամադրել՝  Stand-by համաձայնագրի շրջանակում
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 12:24

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Իվա Պետրովայի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-25-ի ընթացքում այցելեց Հայաստան՝ IV հոդվածի շրջանակում 2023 թ․ խորհրդակցության և Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ անցկացնելու համար։

Հայաստանում տարեկան գնաճը հոկտեմբերին նվազել է մինչև 0.1%՝ նախորդ տարվա 9.5%-ից
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2023, 17:33

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում ամիս առ ամիս շարունակում են թանկանալ առավել անհրաժեշտ սննդամթերքը, բենզինը և դիզվառելիքը, ինչպես նաև ծառայությունները մի շարք ոլորտներում: Մասնավորապես, սննդամթերքից թանկացել են բանջարեղենը, հավկիթը, շաքարավազը, արևածաղիկի յուղն ու կարագը, տավարի միսը, մակարոնեղենը, կաթը, ձավարեղենը։

 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023, 20:58

Արմինֆո.

ՀՀ ԿԲ. Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունը կպահպանվի
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:07

Արմինֆո.Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կպահպանվի։ Նման կանխատեսում է ներկայացրել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հոկտեմբերի 31-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9.75% - ից մինչեւ 9.5% նվազեցման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանի կենտրոնական բանկն ավելի է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.75%-ից մինչեւ 9.5%
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 13:55

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն էլ ավելի է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 0,25 տոկոսային կետով, 9,75%-ից մինչեւ 9,5%: Սա ընթացիկ տարվա չորրորդ իջեցումն է՝ երկու տարվա բարձրացումից հետո՝ 2022 թվականի վերջին հասցնելով 10,75 տոկոս պատմական առավելագույնին եւ այդ մակարդակի պահպանմամբ մինչեւ ս .թ. հունիսի 13-ը, երբ տեղի ունեցավ 0,25 տ. կ. - ով առաջին նվազումը, այնուհետեւ, օգոստոսի 1-ին հաջորդեց նույն չափով երկրորդ նվազումը, իսկ սեպտեմբերի 12-ին իջեցումն ավելի նկատելի էր՝ 0,5 տ.կ.-ով։  Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցման մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 31-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023, 21:58

Արմինֆո.

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է՝ 104,1%-ից մինչեւ 101,3%
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023, 14:31

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 101.3%՝ նախորդ տարվա 104.1%-ից: Դա դիտվել է արդյունաբերական հատվածի ծավալների 0,6%, մինչև 1,8 տրիլիոն դրամ (4,7 մլրդ դոլար) նվազման ֆոնին, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 10% աճ։ Այդպիսի տվյալներ են ներկայացվում ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։

ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է՝ նախորդ տարվա վերելքից հետո
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 13:12

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է՝ անցած տարվա վերելքից հետո, բայց շարունակում է մնալ բարձր։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կողմից այսօր հրապարակված <Մակրոտնտեսական ամփոփագրի> հերթական թողարկման մեջ: Նշվում է, որ հունվար - օգոստոս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության 10,4% աճում հիմնական դերը խաղացել է ծառայությունների ոլորտը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային տրանսպորտի եւ հանրային սննդի ճյուղերի կողմից թողարկման ընդլայնման ֆոնին: Մինչդեռ, բանկային գործունեության և մշակող արդյունաբերության անկումը պահպանվել է՝ այս ոլորտներում նախորդ տարվա էական աճից հետո:

 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 19:18

Արմինֆո.

ԿԲ-ը բարելավել է ՀՆԱ աճի եւ արտաքին առեւտրի կանխատեսումները, սակայն վատթարացրել է գործազրկության մակարդակի սպասումները
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 14:06

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը թարմացրել է 2023 թվականի կանխատեսումը ՝ ՀՆԱ-ի աճի բարելավմամբ ՝ նախկին 6,9% - ից մինչև 7,2% (2022 թվականի փաստացի 12,6% աճի դիմաց), որին հաջորդում է 2024 թվականի տեմպերի դանդաղումը մինչև 5,6% (նախկին 5,5% - ի դիմաց) ։ ՀՆԱ-ի բացարձակ մեծությամբ ԿԲ-ն ակնկալում է 2022թ. - ի 8.5 տրլն դրամից 2023թ. - ին հասնել 9.5 տրլն դրամի ՝ 2024թ. - ի հետագա աճով մինչեւ 10.4 տրլն դրամ։ Այդ մասին ասվում է հունիսի վերջին հրապարակված ԿԲ դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երրորդ եռամսյակի ծրագրում։

ՎԶԵԲ կանխատեսումը 2023թ. վերջին. Կովկասի տարածաշրջանում ՀՆԱ-ի ամենաբարձր աճը կունենա Հայաստանը, իսկ չնչին աճ՝ Ադրբեջանը
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 11:21

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) Հարավային Կովկասի տարածաշրջանում 2023 թվականին ՀՆԱ - ի ամենաբարձր աճն ակնկալում է Հայաստանում՝ 6,5%, մի փոքր ավելի քիչ՝ Վրաստանում՝ 6%, իսկ չնչին 1,5%՝ Ադրբեջանում։ Ընդ որում, Հայաստանում և Վրաստանում կանխատեսվող աճը բարելավվել է նախկին 5%-ից, իսկ Ադրբեջանի համար վատթարացել է նախկին 2,5% - ից։ Այդ մասին նշվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի "Տնտեսական հեռանկարները ՎԶԵԲ-ի ներկայության տարածաշրջաններում" սեպտեմբերյան զեկույցում:

 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023, 18:53

Արմինֆո.

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-օգոստոսին նվազել է՝ 105,1% - ից մինչեւ 100,9%
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023, 15:54

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ.հունվար-օգոստոսին 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 100,9% ՝ նախորդ տարվա 105,1%-ից: Դա դիտվել է արդյունաբերական ոլորտի ծավալների 0,1 տոկոսով նվազման ֆոնին՝ մինչեւ 1,6 տրլն դրամ (4,1 մլրդ դոլար), այն դեպքում, երբ մեկ տարի առաջ արձանագրվել էր 9,2 տոկոս աճ։ Նման տվյալներ են բերվում ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։

Հայաստանի ԿԲ-ը և ԱՄՀ-ըն քննարկել են դրամավարկային քաղաքականության նոր մոտեցումների ներդնումը
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 17:07

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: 

 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 19:34

Արմինֆո.

 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 19:32

Արմինֆո.

ԿԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 17:42

Արմինֆո. Կենտրոնական բանկը բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%: Նոր կանխատեսումը պայմանավորված է շինարարության և ծառայությունների ոլորտում բարձր աճով։ Մասնավորապես, շինարարության ոլորտում կանխատեսումը բարելավվել է նախկին 15,7% - ից մինչև 18,4%, իսկ ծառայությունների ոլորտում ՝ 7,8% - ից մինչև 9%: Այս մասին սեպտեմբերի 12 - ին հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10,25 տոկոսից մինչեւ 9,75 տոկոս հերթական իջեցմանը նվիրված մամուլի ասուլիսում:

Հայաստանի ԿԲ-ն այս անգամ ավելի նկատելիորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,25%-ից մինչեւ 9,75%
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 13:28

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ ավելի նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ 10.25%-ից մինչեւ 9.75%: Սա ընթացիկ տարվա երրորդ իջեցումն է՝ երկու տարվա բարձրացումից հետո՝ 2022 թվականի վերջին 10,75 տոկոս պատմական առավելագույնին հասնելով եւ այդ մակարդակի պահպանմամբ մինչեւ ս.թ. հունիսի 13-ը, երբ տեղի է ունեցել 0,25 տոկոսային կետով առաջին նվազումը, իսկ հետո, օգոստոսի 1-ին, դրան հաջորդել է նույն չափով երկրորդ նվազումը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 12-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառով
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023, 18:08

Արմինֆո. Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝  սննդամթերքի գների զուսպ էժանացման եւ ծառայությունների շարունակվող թանկացման պատճառով։ Ընդ որում, սննդամթերքից առավել նկատելիորեն նվազել են արեւածաղկի ձեթի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի գները, եւ շատ ավելի քիչ գնանկումային ազդեցություն է բխել բանջարեղենից ու մրգերից։ Ընդ որում, մի փոքր ավելի զուսպ, քան նախորդ տարի, շարունակել են աճել ծառայությունների սակագները, ընդ որում, երկնիշ աճը պահպանվում է տրանսպորտի եւ հանգստի կազմակերպման ոլորտներում, ինչին ի հավելումն, ավելի արագ են թանկացել բուժծառայությունները։

ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահը Հարավային Կովկաս իր այցը կսկսի Հայաստանում
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2023, 11:02

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը  մեկշաբաթյա այց կկատարի Կովկասի տարածաշրջան երկուշաբթի օրը, 2023 թ․-ի սեպտեմբերի 4-ին: Այցը կմեկնարկի  Հայասատանում,  այնուհետև կշարունակվի Վրաստանում  և կավարտվի Ադրբեջանում։



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10