Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա շարունակում է ազդել ծառայությունների հատվածը. ԵԱԶԲ
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 19:52

Արմինֆո. Հայաստանում տնտեսական աճի դինամիկայի վրա դրական են ազդում բոլոր հատվածները, սակայն հիմնական դերը շարունակում է խաղալ ծառայությունների ոլորտը։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից ամսական տվյալները ցույց են տալիս, որ ծառայությունների աճն աստիճանաբար դանդաղում է, ինչը մեծապես պայմանավորված է անցյալ տարվա բարձր ցուցանիշներով և պահանջարկի ճշգրտմամբ: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կողմից այսօր հրապարակված հերթական մակրոտնտեսական տեսության մեջ։

 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023, 12:30

Արմինֆո.

ԿԲ ղեկավարը պարզաբանել է ՀՆԱ-ի աճի ներուժի բարձրացման պատճառները
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:44

Արմինֆո. Կենտրոնական բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսության աճի ներուժը, ինչը պայմանավորված էր կապիտալի որակի բարելավմամբ, որակյալ աշխատուժի ներգրավմամբ և ընդհանուր գործոնային արտադրողականության որոշակի աճով (Total factor productivity): Այդ մասին, այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Նախարար. Ոչ իրավաչափ են պնդումները, թե ՀՀ կառավարությունը որևէ առնչություն չունի ՀՆԱ-ի 12,6 տոկոս աճի հետ
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:10

Արմինֆո. Ոչ իրավաչափ են պնդումները, թե Հայաստանի կառավարությունը որևէ առնչություն չունի 2022 թվականին գրանցված ՀՆԱ-ի 12,6 տոկոս աճի հետ։ Այդ մասին հունիսի 14-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ ներկայացնելով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։

ԿԲ-ն բարելավել է 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5,8%-ից մինչեւ 6,9%
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 17:48

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 5,8%-ից մինչեւ 6,9%: Այդ մասին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հաղորդել է հունիսի 13-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10.75 տոկոսից մինչեւ 10.5 տոկոս նվազեցման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում:

ՀԲ-ը բարելավել է 2023 թվականին Հայաստանի  ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4,1%-ից մինչև 4,4% և  ակնկալում է արագացում 2024-2025 թթ.
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2023, 19:05

Արմինֆո. Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,1% - ից մինչև 4,4% (2022 թվականի փաստացի 12,6% աճի դիմաց) ՝ ակնկալելով 2024 թվականին տեմպերի արագացում մինչև 4,8% և 2025 թվականին՝ մինչև 5%: %): Այդ մասին նշվում է բանկի հրապարակած "Գլոբալ տնտեսական հեռանկարներ" զեկույցում։

2023 թվականի արդյունքներով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շրջանում կունենա իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը և ամենացածր գնաճը։ Սակայն, սիսկերը պահպանվում են. ԵԱԶԲ
 Ուրբաթ, 2 Հունիսի 2023, 13:38

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանում ԵԱՏՄ երկրների շրջանում կգրանցվի իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը, բայց, ընդսմին, ամենացածր գնաճը։ Այսպիսին է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կանխատեսումը, որը ներառված ԵԱՏՄ անդամ 6 պետությունների համար 2023-2025 թվականների այսօր հրապարակված մակրոտնտեսական կանխատեսման մեջ։

 Երեթշաբթի, 30 Մայիսի 2023, 13:01

Արմինֆո.

Բարեփոխումները, «ստվերային տնտեսության» կրճատման գործընթացը և տնտեսական ակտիվության աճն իրենց մեջ սիներգետիկ էներգիա են կրում. Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Մայիսի 2023, 11:53

Արմինֆո.2023 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանի պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտներ են մուտքագրվել, քան 2000-2010 թվականներին՝ յուրաքանչյուր առանձին վերցված տարում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 29-ին "2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի կատարման նախագծի քննարկման ժամանակ։

ՎԶԵԲ-ը 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է  4%-ից մինչեւ 5%՝ ակնկալելով տեմպերի պահպանում նաև 2024 թվականին
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023, 21:46

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) բարելավել է 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4%-ից միննչեւ 5%, ակնկալելով, որ տեմպերը կպահպանվեն նաև 2024 թվականին (նախկինում հնչեցված 4,8% - ի դիմաց): Նման կանխատեսում է տրվել 2023-2024 թվականների համար՝ հաշվի առնելով նվազման լուրջ աշխարհաքաղաքական ռիսկերը։ Այդ մասին նշվում է ՎԶԵԲ-ի մայիսի 16-ին հրապարակված "Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ. Բարձր գնաճը նվազեցնում է տնային տնտեսությունների գնողունակությունը" զեկույցում:

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանի տնտեսական աճում ռելոկացիայի գործոնը գնահատվում է մեկ երրորդ
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 18:44

Արմինֆո. Հայաստանի տնտեսական աճի ռելոկացիայի գործոնը գնահատվում է մեկ երրորդ։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության հարցազրույցում հայտարարել է  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում շարունակում է աճել երկնիշ տեմպերով
 Ուրբաթ, 5 Մայիսի 2023, 19:23

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. առաջին եռամսյակում արագացել է մինչև  տարեկան 12,2% (2022թ. առաջին եռամսյակի 9,6% - ից) ՝ զգալիորեն գերազանցելով անգամ նախաքովիդյան 6,5% աճը՝ 2019թ. առաջին եռամսյակում: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալների ՝ աճ են ցույց  տվել բոլոր ճյուղերը, բացի էներգահամալիրից, ընդ որում, տնտեսության աճի շարժիչ ուժերը շարունակում են մնալ ծառայությունների ոլորտը, առևտրի հատվածը եւ  շինարարության ոլորտը:

Էկոնոմիկայի փոխնախարար. 2022 թվականին ՌԴ քաղաքացիները Հայաստանում գրանցել են 4 հազար ԱՁ և 2.5 հազար իրավաբանական անձ
 Երեթշաբթի, 2 Մայիսի 2023, 15:10

Արմինֆո. 2022 թվականին Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը պայմանավորված են նաև ռուսական բիզնեսի  Հայաստան տեղափոխմամբ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ մեկ օր առաջ ելույթ ունենալով "Բիզնես օր" միջոցառման ժամանակ, որը նախաձեռնել էր Move2Armenia ընկերությունը ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում շարունակում է աճել երկնիշ տեմպերով
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2023, 16:34

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. առաջին եռամսյակում արագացել է մինչև  տարեկան 12,2% (2022թ. առաջին եռամսյակի 9,6% - ից) ՝ զգալիորեն գերազանցելով անգամ նախաքովիդյան 6,5% աճը՝ 2019թ. առաջին եռամսյակում: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների ՝ աճ են ցույց  տվել բոլոր ոլորտները, բացի էներգահամալիրից, ընդ որում, տնտեսության աճի շարժիչ ուժերը շարունակում են մնալ ծառայությունների ոլորտը, առևտրի հատվածը եւ  շինարարության ոլորտը:

 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 14:22

Արմինֆո.

ԱՄՀ-ը բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2023 թվականի համար՝ 4,5% - ից մինչև 5,5%՝ ակնկալելով գնաճի  8,3%-ից մինչև 5,5%  դանդաղում
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2023, 17:00

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 4,5 տոկոսից մինչեւ 5,5 տոկոս (2022 թվականի փաստացի 12,6 տոկոս աճի դիմաց)։ Հիմնադրամը վերանայել է նաև գնաճը նվազման ակնկալիքները մինչև 5.5%՝ նախկինում նշված 6% ի փոխարեն (2022թ. գնաճային 8.3% - ից)։

Ասիական զարգացման բանկը կանխատեսում է 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճի մինչև 6,5%, իսկ գնաճի՝ մինչև 7% դանդաղում
 Երեթշաբթի, 4 Ապրիլի 2023, 17:46

Արմինֆո. Հայաստանի տնտեսության աճը 2023 թվականին կկազմի 6,5 տոկոս՝ 2024 թվականին մինչեւ 5,5 տոկոս դանդաղմամբ՝ կախված ներքին եւ արտաքին պահանջարկի գործոններից։ Այդ մասին ասվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) զեկույցում, որը նվիրված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տնտեսություններին։

 Երկուշաբթի, 27 Մարտի 2023, 20:27

Արմինֆո.

 Երեթշաբթի, 14 Մարտի 2023, 17:36

Արմինֆո.

 Երեթշաբթի, 14 Մարտի 2023, 17:26

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84