«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ԱՄՓՈՓԵՑ «ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՈՐՈՎՀԵՏԵՎ․․․» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 11:07

Արմինֆո. Հուլիսի 4-ին Հանրապետության հրապարակին մոտ տեղակայված Կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում ամփոփվեցին «Ես սիրում եմ «Ռոստելեկոմը», որովհետև…» ֆոտոմրցույթի արդյունքները և առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին մրցանակներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Outdance և Օտարը հեռուստասերիալների գլխավոր հերոսների դերակատարները։

Ռոստելեկոմը հայտարարեց «Zangi» հայկական մեսենջերի հետ համագործակցության մեկնարկը
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2017, 18:59

Արմինֆո. Հունիսի 13-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում «Ռոստելեկոմ» Հայաստանի և «Zangi»-ի ներկայացուցիչներն ազդարարեցին համագործակցության մասին․ հայկական ապրանքնիշ «Zangi»-ն այսուհետ ներկայացված է լինելու նաև հայաստանյան «Ռոստելեկոմի» միջոցով՝ Սմարթ հեռուստատեսության էկրանից «Zangi» մեսենջերի միջոցով անվճար զանգի, տեսազանգի կամ հաղորդագրության հնարավորություն ընձեռելով ընկերության բաժանորդներին։ Այսպիսով, երկու հայաստանյան ընկերություններ մեկնարկում են իրենց համագործակցությունը՝ ի շահ հայաստանյան սպառողի։

«Ռոստելեկոմը» մեկնարկում է նոր MAXPLUS առաջարկը
 Երեթշաբթի, 6 Հունիսի 2017, 14:51

Արմինֆո. «Ռոստելեկոմըե Հայաստանում ներկայացնում է նոր՝ MaxPlus առաջարկը, որի շնորհիվ ընկերության բաժանորդները, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, կստանան հավելյալ ծառայություններ աննախադեպ մատչելի պայմաններով։

«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթող է ճանաչվել POSITIVE HACK DAYS 2017 համաժողովի մրցույթներից մեկում
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 18:50

Արմինֆո. «Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Possitive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում՝ մասնագիտական հմտությունների շնորհիվ մուտք գործելով BMW և Tesla ավտոմեքենաների անվտանգության փակ համակարգեր։

Ռոստելեկոմի «Азбука Интернета» հայալեզու դասընթացները մեկնարկեցին Շիրակում
 Ուրբաթ, 19 Մայիսի 2017, 16:47

Արմինֆո. Ամասիայում մեկնարկեց «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։ Սա թվով երկրորդ դասընթացն է, որ անց է կացվում հայերեն լեզվով, առաջինը մեկնարկել է Ալավերդի քաղաքում։

«Ռոստելեկոմը» գործարկում է «Արցախն ավելի մոտ» երկօրյա հատուկ առաջարկը 
 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 18:22

Արմինֆո. Հաղթանակի տոնին ընդառաջ «Ռոստելեկոմըե հայաստանյան բաժանորդների համար երկօրյա հատուկ առաջարկ է ներկայացրել. բոլոր գործող բաժանորդներին, ովքեր օգտվում  են ֆիքսված հեռախոսակապի ծառայությունից կամ ընկերության փաթեթային առաջարկներից, մայիս 8-ից մինչև 9-ը ներառյալ կտրամադրվի 60 րոպե անվճար խոսելաժամանակ դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր զանգերի համար։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» նախագծի շրջանակներում Ալավերդի քաղաքում մեկնարկեցին տարեց բնակիչների համար նախատեսված հատուկ համակարգչային դասընթացները
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017, 17:48

Արմինֆո. Ապրիլի 26-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մեկնարկեցին «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագիրը կրող դասընթացները միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար, ընդ որում առաջին անգամ է, որ ծրագիրն անց է կացվում հայերեն լեզվով։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ «ԱՐՎԵՍՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
 Երեթշաբթի, 18 Ապրիլի 2017, 14:29

Արմինֆո. Ապրիլի 15-ին ծրագրի շրջանակներում թանգարան այցելեցին «Նագաշյան մանուկների տուն» երեխաների խնամքի կենտրոնի երեխաները։ Նրանց համար անցկացվեցին «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և «Կռահիր նկարը» ծրագրերը։

Ռոստելեկոմը մրցույթ է հայտարարում Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողների համար
 Հինգշաբթի, 30 Մարտի 2017, 18:43

Արմինֆո. «Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնի, ինչպես նաև Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ հայտարարում է «Թվային և անալոգային էլեկտրոնիկա» և «Հեռահաղորդակցություն և հեռակառավարում» թեմաներով գիտաժողով–մրցույթ ֆակուլտետի 1-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար:

«Ռոստելեկոմի» բաժանորդներին, ժամանակակից բովանդակություն և հնարավորություններ Ամանորյա անակնկալն արդեն գործում է
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016, 16:41

Արմինֆո. Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմը» հերթական ներդրումն է իրականացնում հեռուստատեսության բոլոր բաժանորդների համար՝ ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ նախագիծը։

Ռոստելեկոմը երեխաներին տոնական տրամարդրություն պարգեվեց
 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016, 12:41

Արմինֆո. «Ռոստելեկոմը» ամանորյա անակնկալներ է մատուցում ոչ միայն իր բաժանորդների երեխաներին, այլ նաև մի շարք կառույցների սաներին ու շահառուներին։

Տեսական եվ գործնական գիտելիքների մեկտեղում՝ ուսանողներն այցելեցին «Ռոստելեկոմի» դատա կենտրոն
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 10:41

Արմինֆո. Դեկտեմբերի 10-ին «Ռոստելեկոմի» գրասենյակը հյուրընկալեց Վ․Պլեխանովի ռուսական տնտեսագիտական համալսարանի սաներին, ովքեր ծրագրով ուսումնասիրում են Cisco համակարգեր։

Ինչպես դառնալ ձմեռ պապ` «ռոստելեկոմն» աջակցում է «բարի ձմեռ պապ» նախագծին երեվանում եվ հհ մարզերում
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016, 16:16

Արմինֆո. Այսուհետ «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման բոլոր սրահներում հնարավոր կլինի թողնել նվեր և դառնալ Ձմեռ Պապ․ «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի հետ համատեղ իրականացվող միջոցառումների արդյուքնում ԼՂՀ Մարտակերտի շրջանի ավելի քան 400 երեխաներ դեկտեմբերի վերջին կստանան Ձմեռ պապից խնդրած նվերը։

«Ռոստելեկոմ» ընկերության մասնագետները նոյեմբերին դասախոսել են Հայստանի մի շարք բուհերում
 Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2016, 18:49

Արմինֆո. Նոյեմբեր ամիսը հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների համար նշանավորվեց «Ռոստելեկոմ» ընկերության մասնագետների դասախոսություններով, որոնք շարունակվում են և բավական մեծ պահանջարկ են վայելում բուհերի ուսանողների շրջանում։

«Ռոստելեկոմը» հայտարարում է «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» VI ամենամյա լրագրողական մրցույթի մեկնարկի մասին
 Երեթշաբթի, 15 Նոյեմբերի 2016, 13:32

Արմինֆո. «Ռոստելեկոմըե մեկնարկում է 2016-2017թթ. «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններե VI լրագրողական մրցույթը։  Մրցույթի անցկացման աջակիցն է ինֆորմացիոն և ցանացային տեխնոլոգիաների ոլորտում միջազգային առաջատար ՆԷՔ (NEC) կորպորացիայի դուստր ձեռնարկութունը՝ «ՆԷՔ Նևա կոմունիկացիոն համակարգերե բաժնետիրական ընկերությունը։

ՍՊԱՍՎԱԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ (VTC)․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԲԱՐՔԵՄՓ»  ՉԿՈՆՖԵՐԱՆՍԸ
 Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016, 19:22

Արմինֆո. «Ռոստելեկոմի» աջակցությամբ նոյեմբերի 6-ին «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում» (VTC) անցկացվեց «Բարքեմփ» ոչ ֆորմալ Կոնֆերանսը (Չկոնֆերանսը)՝ նվիրված Տեղեկատվական տեխնոլոգիաներին, Համացանցին և Նոր մեդիաներին առնչվող թեմաների։

«Ռոստելեկոմը» հանդես է եկել  պարզաբանումներով`«Պանարմենիան Մեդիա Գրուպի» կողմից իր ալիքների հեռարձակումը դադարեցնելու կապակցությամբ
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 16:44

Արմինֆո. «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդես է եկել  պարզաբանումներով, կապված «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ կողմից իր երեք հեռուստաալիքների հեռարձակումը Ռոստելեկոմի հայկական ցանցում դադարեցնելու կապակցությամբ: Մասնավորապես, դադարեցվել են`«Արմենիա Թի-Վի», «Ա-ԹիՎի» և «Արմնյուզ» հեռուստաալիքները:

"Ռոստելեկոմն" անակնկալ է մատուցում ուսանողներին՝ նոր հնարավորություններ նոր ուսումնական տարում
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 18:53

Արմինֆո. Ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղակայված կենտրոնական վաճաքի և սպասարկման սրահում «Ռոստելեկոմը՚ պաշտոնապես ներկայացրեց լիովին նոր առաջարկ երևանյան և մարզային բոլոր ուսանողների համար։

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ, ՄԱՐԶԱՍԱՐՔԵՐ, ԱՆՎՃԱՐ WiFi.  ԳՅՈՒՄՐՈՒ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ՈՒՐԱԽ ՀԱՆԳԻՍՏ ԱՊԱՀՈՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 16:30

Արմինֆո. Հուլիսի 30-ին «Ռոստելեկոմը» Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ տոն պարգևեցին տեղի բնակիչներին։ Մասնավորապես, պաշտոնապես վերաբացվեց Գյումրու Կայարանամերձ հրապարակի պուրակը՝ նորոգված շատրվաններով, մանկական խաղահրապարակով և մարզասարքերով, ինչպես նաև անվճար WiFi կապից օգտվելու հնարավորությամբ։  Քաղաքապետարանի կողմից նորոգված շատրվանների կողքին «Ռոստելեկոմը» կառուցել էր մարզասարքերով և խաղերով հագեցած հրապարակ, իսկ մեծահասակների հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու համար՝ այգին ապահովել անվճար WiFi  կապով։ Հավելենք, որ «Ռոստելեկոմի» WiFi կապից օգտվելու հնարավորություն ստացան նաև Գյումրու մեկ այլ հանգստի գոտու՝  Շահումյանի պուրակի այցելուները։



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63