Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար  
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 16:31

Արմինֆո.Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում Հայաստանի միկրո, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների վերավարկավորման ծրագրի շրջանակներում: Ֆինանսական փաթեթը նախատեսված է Հայաստանում աճի, մրցունակության և կանաչ տնտեսության զարգացման համար: Պայմանագիրը կնքվել է Երևանում, նոյեմբերի 24-ին:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման շուրջ համաձայնագրին
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 11:31

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 17-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման շուրջ համաձայնագրի նախագծին:

Ֆինանսների նախարար. Հայաստանի տնտեսությունը շարունակում է բարձր դիմադրողականություն դրսեւորել առկա մարտահրավերներին
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 11:10

Արմինֆո. Չնայած բարդ մարտահրավերներին ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է բավականին բարձր դիմադրողականություն ցուցաբերել այդ մարտահրավերներին ։ Այդ մասին նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ ներկայացնելով երկրի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսին է ներկայացրել պետական աջակցության ծրագրերը
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023, 13:04

Արմինֆո.Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցում էին ակումբի անդամներ Հայաստանի տարբեր մարզերից։

Հայաստանում անցկացվել են "Հյուսիս-Հարավ" փոխադրամիջանցքի ճանապարհահատվածի կառուցման նախագծի ՇՄԱԳ-ի շուրջ քննարկումներ
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023, 14:40

Արմինֆո.ակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. նոյեմբերի 2-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում և նոյեմբերի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարպաս բնակավայրում տեղի են ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ հանրային քննարկում):

ՀՀ կառավարությունը որոշել է փոխել սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման բանաձևը
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023, 11:44

Արմինֆո. ՀՀ կառավարությունը որոշել է փոխել համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման բանաձևը: Այսուհետ գործադիր մարմինը մասնակցելու է երկրի համայնքների կողմից առաջարկվող ծրագրերին, որտեղ հարկերի հավաքագրման մակարդակը կազմում է առնվազն 90 տոկոս: Այդ մասին հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

2023 թվականի վերջին ԱՄՀ-ը մտադիր է Հայաստանին ևս 24.3 մլն դոլարի հասանելիություն տրամադրել՝  Stand-by համաձայնագրի շրջանակում
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 12:24

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Իվա Պետրովայի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-25-ի ընթացքում այցելեց Հայաստան՝ IV հոդվածի շրջանակում 2023 թ․ խորհրդակցության և Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ անցկացնելու համար։

ՀՀ ֆինանսների նախարար. 2024 թվին նախատեսվում է 18 մլրդ դրամ ուղղել համընդհանուր բժշկական ապահովագրության ծրագրի իրականացմանը
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2023, 14:00

Արմինֆո.2024 ֆինանսական տարում ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար նախատեսվում է ուղղել 168 մլրդ 022 մլն դրամ: Այդ մասին նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ՀՀ կառավարությունը  մասնակցելու է երկրի չորս համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման պիլոտային ծրագրին
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 13:06

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թ. պետբյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը:

Նախարար. Հաջորդ տարի կսկսվի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի իրագործումը
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:13

Արմինֆո. Հաջորդ տարի կսկսվի Հայկական ատոմային Էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնական երկարաձգման ծրագրի իրականացումը: Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականին. նախարար
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 13:56

Արմինֆո. Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականին: Այդ մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին հայտարարել է  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Տեղեկատվական համակարգերի գործակալություն. ԿԲ ղեկավար
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023, 15:59

Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է ստեղծել Տեղեկատվական համակարգերի գործակալություն։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայղորդել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ներկայացնում է World Elite™ Mastercard® պրեմիում դասի քարտը
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 18:02

Արմինֆո.ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներկայացնում է սպասված World Elite™ Mastercard® քարտը, որը հարմարավետ ու անվտանգ գործարքներ իրականացնելու հնարավորություններին զուգահեռ քարտապաններին տալիս է պրեմիում դասի բազմաթիվ արտոնություններ ամբողջ աշխարհում։

Հայաստանի պետական ծառայողների համար հազար բնակարան կկառուցեն
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 12:25

Արմինֆո.Հայաստանում պետական ծառայողները հնարավորություն կունենան բնակարան ձեռք բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքերի համալիրում' պետական ծառայողներին բնակարաններով ապահովման նոր նախագծի շրջանակում:

Team ընկերությունների խումբը այս տարի ԴիջիԹեք 2023 ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայանում է HR տաղավարով
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 18:34

Արմինֆո.Team ընկերությունների խումբը այս տարի ներկայանում է HR տաղավարով՝ կրճատելով աշխատանքի դիմելու և հարցազրույցի փուլին հասնելու գործընթացը։ Այսպես Թիմին միանալ ցանկացող մասնագետները կարող են տեղում դիմել աշխատանքի և անցնել հարցազրույցներ, իսկ ուսանողները դառնալ «Team սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակից։ Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
 

"Pro" և "Contra". Հայաստանի տնտեսության իրական հեռանկարների մասին
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023, 12:05

Արմինֆո.Հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ավելի ու ավելի հաճախ են հնչում ռուսական շուկայի փակում գուշակող սպառնալիքներ։ Սեպտեմբերին հարցն արդիականցել է Հայաստանից ոգելից խմիչքների նկատմամբ մաքսային հսկողության խստացման ֆոնին, իսկ հոկտեմբերի 3-ին' Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման օրը, ինչի դեմ բացահայտորեն հանդես էր գալիս Մոսկվան, արտահանողներն ահազանգեցին, նշելով, որ իրենց առջեւ փակվում է արտահանման միակ ճանապարհը' "Մետաքսի ճանապարհը":  Արդյո՞ք հնարավոր է վրացական սցենար հայկական արտահանման համար, եւ ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսության իրական հեռանկարները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակիցը զրուցել է փորձագետների հետ:

ԵՆԲ-ը ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում 70 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 16:25

Արմինֆո. Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար: Այդ մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում
 

ՀՀ պետական գանձարանի ծախսերը, ինչպես նաև հարկային եկամուտները 2024 թվականին կաճեն մոտ 15% - ով. Կառավարությունը հավանություն է տվել պետբյուջեի նախագծին
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 16:05

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հայաստանը ԵԱԶԲ-ի հետ լրացուցիչ համաձայնագիր կստորագրի "Աշխատանքի էլեկտրոնային բորսա" ծրագրի ֆինանսավորման շուրջ
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023, 13:16

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 22-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից "Աշխատանքի էլեկտրոնային բորսա" ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհ տրամադրելու մասին" համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը հաստատելու մասին" ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Հայաստանում մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները կներգրավվեն աշխատուժի պատրաստման եւ դրա հետագա աշխատանքի տեղավորման գործում
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023, 13:46

Արմինֆո.Հայաստանում շարունակվում են բնակչության զբաղվածության ռազմավարության մշակման աշխատանքները։ Այդ մասին սեպտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84