ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի  ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
 Երեթշաբթի, 17 Մայիսի 2022, 21:15

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը վաճառակետերում ապառիկ վարկեր տրամադրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել փաստաթղթերը թվային ձևաչափով: Տեխնոլոգիան կարագացնի վարկերի ձևակերպումը միջինը 30%-ով։

ՎՏԲ-Հայաստան Բանկն սկսում է «Мир» քարտերի սպասարկումը
 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022, 15:18

Արմինֆո.2022թ․ ապրիլից «Мир» վճարային համակարգի քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից։ Ծառայությունը հասանելի է նաև ԱՊՀ երկրների գործընկեր վճարային համակարգերի քարտերի համար։

Հայաստանի բանկերը 2022թ. առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել են տարեկան 4,5 տոկոսով
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022, 16:32

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2022թ. առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 4,5% - ով' մինչև 12.8 մլրդ դրամ ($26.3 մլն)' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.2%  նվազման դիմաց: Այդ գումարի 77,2% - ը կամ 10,6 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 8,2% աճով (մեկ տարի առաջվա 12,5% անկման դիմաց)։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ԵԱՏՄ ազգային բանկերին կոչ է արել ստեղծել համապատասխան միջավայր ազգային արժույթներով վճարումները հեշտացնելու համար
 Ուրբաթ, 15 Ապրիլի 2022, 13:42

Արմինֆո.Երկրների կենտրոնական բանկերը (ԵԱՏՄ - խմբ.) պետք է ստեղծեն համապատասխան միջավայր, որպեսզի ազգային արժույթներով վճարումները ՝ փոխարժեքի տեսանելիությամբ կամ կանխատեսելիությամբ տեղ ունենան։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հարցազրույցում նշվել է, որ, ըստ ՌԴ ԿԲ տվյալների,

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում
 Երեթշաբթի, 5 Ապրիլի 2022, 14:59

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատող ընկերությունը մեկնարկել են համատեղ հիփոթեքային ծրագիր Renaissance Premium Home բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում բնակարանների գնորդների համար՝ տարեկան 10,8% տոկոսադրույքով:

Արդշինբանկը հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի ձեռքբերման մասին:
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022, 18:39

Արմինֆո.Արդշինբանկ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի հետ` վերջինիս սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի փոխանցման վերաբերյալ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022, 18:21

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը  թվայնացման և գործընթացների օպտիմալացման շրջանակներում ​​ համաձայնագիր է կնքել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ՝ իր վարկային պորտֆելի մոտ 11%-ի վաճառքի մասով։ Գործարքի  ծավալը կազմում է 24 մլրդ ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին
 Հինգշաբթի, 17 Մարտի 2022, 12:11

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային գիծ է տրամադրել Հայաստանի խոշորագույն ձկնարտադրող ձեռնարկություններից մեկին՝ «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին։ Պայմանագրային գումարը 130 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 36 ամիս։ Բանկի կողմից տրամադրված միջոցները թույլ կտան ընկերությանը ավելացնել արտադրական հզորությունները և ձկնամթերքի տեսականին։

ՎՏԲ-Հայաստան բանկի վերաբերյալ
 Երկուշաբթի, 14 Մարտի 2022, 16:48

Արմինֆո.  Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով, ապահովված է իրացվելիությամբ և սպասարկում է իր ավանդներն անխափան կերպով։ Տվյալ պահին բանկը աշխատանքներ է տանում Բանկի քարտապանների պատշաճ և ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ։ Այս պահին Բանկի հաճախորդները կարող են ազատորեն գործառնություններ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներով, ինչպես նաև կատարել իրենց անհրաժեշտ փոխանցումները և վճարումները ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում կամ Բանկի հեռահար սպասարկման գործիքների միջոցով։ Գործարքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ դիմելով Բանկին։

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
 Հինգշաբթի, 10 Մարտի 2022, 14:28

Արմինֆո.Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ֆիզիկական անձանց՝ ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների տոկոսադրույքները: Ավանդների առավելագույն տոկոսային եկամտաբերությունը հասնում է տարեկան 13,49%-ի։

Հայտարարություն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ
 Երկուշաբթի, 28 Փետրվարի 2022, 13:30

Արմինֆո.Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայտարարություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից
 Ուրբաթ, 25 Փետրվարի 2022, 15:01

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն այս պահին շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ: Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ վարկ բիզնես քարտով
 Երեթշաբթի, 22 Փետրվարի 2022, 16:19

Արմինֆո. Կազմակերպությունները և անհատ ձեռներեցները կարող են ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի բիզնես քարտեր՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկային սահմանաչափով։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան cashback Visa քարտերով գնումներ կատարելիս
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022, 18:04

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար։ Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան լրացուցիչ 5% զեղչ ապառիկ վարկավորմամբ գնումների դեպքում
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022, 12:10

Արմինֆո.Մինչև փետրվարի 21-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ գնումներ կատարելու դեպքում հաճախորդները կստանան զեղչ: Զեղչը կկազմի վարկի գումարի 5%-ը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական ​​պարտատոմսերի շուկայում հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ
 Ուրբաթ, 11 Փետրվարի 2022, 18:18

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ։ Բանկի հաճախորդները կկարողանան ձեռք բերել ՀՀ պետական ​​պարտատոմսեր արժեթղթերի առաջնային շուկայից։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը՝ Բանկի հաճախորդների քարտերի և հաշիվների համալրման համար
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022, 19:07

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին, որոնք փոխանցումներ են ստանում  Հայաստանի ներսում և արտերկրից, VTB-in նոր ծառայությունը, որի միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների և բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին՝ Բանկի պաշտոնական կայքի  միջոցով: Ծառայությունը հասանելի է նաև ՀՀ այլ բանկերի քարտերից դեպի ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին փոխանցումների, ինչպես նաև Բանկի ներսում փոխանցումների համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին  բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով
 Չորեքշաբթի, 26 Հունվարի 2022, 20:15

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի երաշխիքների միջոցով փոքր և միջին ձեռնարկատերերը կարող են խնայել իրենց գումարները՝ գործընկերների հետ հաշվարկներ կատարելիս և մրցույթներին մասնակցելիս: Բանկն առաջարկում է երաշխիքներ տարբեր ոլորտների ընկերությունների համար՝ սկսած 10 հազ․ ՀՀ դրամից:

Հայաստանի բանկերը 2021 թվին ավելացրել են հարկային հատկացումները պետբյուջե՝ 2020թ. անկումից հետո
 Երեթշաբթի, 25 Հունվարի 2022, 17:15

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2021թ. ընթացքում պետական գանձարան հարկերի հատկացումներն ավելացրել է 6,3%-ով՝ մինչչեւ 52,2 մլրդ դրամ (108,8 մլն դոլար): Այդ գումարից 87,2% կամ 44,7 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 4,4% աճով։

Հայաստանի բանկերին հաջողվել է 2021 թվականին զգալիորեն ավելացնել զուտ շահույթը
 Երեթշաբթի, 25 Հունվարի 2022, 16:31

Արմինֆո. Հայաստանի բանկերին հաջողվել է 2021 թվականին բարելավել զուտ շահույթի դինամիկան՝ հասնելով 54 տոկոս աճի (2020թ. 22,3 տոկոս անկումից)։ Բացարձակ արտահայտությամբ համակարգի միագումար շահույթը կազմել է 87.3 մլրդ դրամ կամ  181.8 մլն  դոլար:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84