"ՄՏՍ Հայաստան"-ի նոր սեփականատերը հանրապետությանը կտրամադրի օպերատորի բաժնետոմսերի 20 տոկոսը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 13:46

Արմինֆո."ՄՏՍ Հայաստան" ընկերության նոր սեփականատերը' կիպրական Fedilco Group Limited-ը, մտադիր է անհատույց հիմունքներով Հայաստանի սեփականությանը փոխանցել օպերատորի բաժնետոմսերի 20 տոկոսը:

ՄՏՍ-ը փակել է կիպրական Fedilco Group Limited-ին "ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքի գործարքը
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024, 14:59

Արմինֆո."ՄՏՍ"-ը հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում իր դուստր ընկերության' "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ (Viva - MTS ապրանքանիշ) 100% բաժնետոմսերի Fedilco Group Limited ընկերությանը (Կիպրոսի Հանրապետություն) վաճառքի գործարքի փակման մասին:

Պետական ներդրումային հերթական փուչիկն է պայթում. Պատգամավորը՝ «Ֆլայ Արնա»-ի մասին
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 18:19

Արմինֆո. Ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Թաադեւոս Ավետիսյանը, մեկնաբանելով «Ֆլայ Արնա»-ի լուրջ ֆինանսական խնդիրների մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, հայտարարում է պետական միջոցների փոշիացման մասին և պատասխան է պահանջում պաշտոնյաներից:

Վահան Քերոբյան․Ամուլսարի բաժնետոմսերի հանձնումը կառավարությանը այս պահին երկու կողմերի համար ընդունելի որոշում էր
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 15:35

Արմինֆո. Ամուլսարի հանքը շահագործող "Լիդիան Արմենիա" ընկերության կողմից բաժնետոմսերի նվիրատվությունը Հայաստանի կառավարությանը ընկերության որոշումն էր: Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:55

Արմինֆո.Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 31.12.2023թ. դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է "Լիդիան Արմենիայի" բաժնետոմսերի 12,5 տոկոսը  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 12:37

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» որոշում: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կոնվերս Բանկ. «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը վաղաժամկետ ավարտված է
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:16

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:

Չինական ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համար մրցույթներին  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:11

Արմինֆո. 2024 թվականի հունվարի 16-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը:

Կարգավորիչը մերժել է "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի նկատմամբ վերահսկողության փոխանցումը
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 12:52

Արմինֆո.Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունվարի 17-ի նիստում համաձայնություն չի տվել "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի նկատմամբ վերահսկողության փոխանցման գործարքի կնքմանը:

Զբոսաշրջային փաթեթների ամրագրում բջջային հավելվածի միջոցով․ Ամերիաբանկը ներկայացնում է MyTour-ը
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 16:18

Արմինֆո.Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար եզակի լուծում` MyTour, որը հնարավորություն է ընձեռում ամրագրել զբոսաշրջային փաթեթներ MyAmeria հավելվածի միջոցով: MyTour-ի ինտեգրումը MyAmeria հավելվածում իրականացվել է Դիննո ընկերության հետ գործակցության շնորհիվ։

Փաշինյանը հետաքրքիր է համարում Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:40

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ռաֆայել Գևորգյան. Վերաարտահանումն էական ազդեցություն չի ունեցել տնտեսության աճի տեմպերի վրա
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 20:34

Արմինֆո.Վերաարտահանումն էական ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության աճի տեմպերի վրա։ Այդ մասին հունվարի նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը ՝ վկայակոչելով ՀՀ տնտեսության աճի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքները։

Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդել է Հայաստանի ազգային ավիափոխադրողի կանոնադրական կապիտալի համալրման մասին
 Ուրբաթ, 5 Հունվարի 2024, 18:01

Արմինֆո. «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ 2 011 050 000 դրամով ավելացել է ընկերության կանոնադրական կապիտալը: Այդ մասին հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

HSBC Հայաստանի ամենամյա «Խաղալիքների հավաքը» հիշարժան պահեր է ստեղծում Կոտայքի մարզի երեխաների համար
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:49

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան / Բանկ) շարունակում է «Խաղալիքների հավաք ի» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար: Այս տարի ձմեռային հեքիաթը վերածվեց իրականության Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների համար:

2024 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 13:29

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2024 թվականի փետրվարի 1-ից չի փոխվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դեկտեմբերի 27-ի նիստում:

2023-2025թթ. ContourGlobal Hydro Cascade-ի ներդրումները կկազմեն 16,7 մլն դոլար
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 16:53

Արմինֆո. 2023-2025թթ.  "Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ" ՓԲԸ-ի ներդրումների ծավալը կկազմի 6 մլրդ 780 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի): Այդ մասին ասվում է ներդրումային ծրագրում, որը քննարկվելու է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դեկտեմբերի 20-ի նիստում։

Հայաստանի գազի մենաշնորհատերն առաջիկա հինգ տարիներին ավելի քան 350 մլն դոլար կներդնի գազի տնտեսության արդիականացման գործում
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 16:01

Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն, որը հանդիսանում է "Գազպրոմ"-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունը, 2024-2028 թվականներին նախատեսում է հանրապետության գազային ցանցում ներդնել ավելի քան 148,92 մլրդ դրամ (ավելի քան 350 մլն դոլար): Ընկերության ներդրումային ծրագիրը քննարկման առարկա կդառնա դեկտեմբերի 20-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ):

"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը պատրաստվում է 10-ամյա նոր ներդրումային ծրագրի իրականացմանը
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 15:36

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն (ՀԷՑ), որը մտնում է "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ, պատրաստվում է նոր ՝ 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտարարել է  ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին ընկերության 32 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկմանը նվիրված  միջոցառման շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» կապիտալի շուկա է մտել պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ. տեղաբաշխողն Ամերիաբանկն է
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 14:53

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն կապիտալի շուկա է մտել 32 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ: Այդ տրանշի շրջանակներում թողարկվել է 320 հազար պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 11.4% եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով և վեց ամիսը մեկ արժեկտրոնային վճարումների հաճախականությամբ: Տեղաբաշխողը և շուկայաստեղծն Ամերիաբանկն է: Այս մասին լրագրողներին հաղորդել է հայտնել է Էլցանցերի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին թողարկմանը նվիրված պաշտոնական միջոցառման շրջանակներում կայացած ճեպազրույցում ։

Հայաստանի էլեկտրական ցանցեր-ն սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի փոխադրման նախագծին միանալու մասին
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 11:50

Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի "դուստր" ընկերությունը՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ - ն, սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը ՝ միանալու Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի տեղափոխման նախագծին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:



Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26