ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ջանքերով 2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 11:47

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարմանը, տեղեկացնում է, որ 2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես,

Ողջ տեղեկատվությունը՝ մեկ հարթակում. ՊԵԿ-ը կգործարկի տեղեկատվական-վերլուծական հարթակ
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:20

Արմինֆո. Ի աջակցություն արտահանողին/ներմուծողին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2024 թվականին գործարկել տեղեկատվական-վերլուծական հարթակ: Այդ մասին հունվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։

Պաոլո Փիրջանյանը՝  CES 2024 Innovation Awards մրցանակի դափնեկիր  "Արհեստական բանականություն" անվանակարգում
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 14:22

Արմինֆո.Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկահայ առաջատար մասնագետ, Embodied ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը CES 2024 Innovation Awards մրցանակի դափնեկիր է՝ "Արհեստական բանականություն" անվանակարգում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հավելելով, որ Փիրջանյանը բարձր պարգևի է արժանացել Embodied ընկերության  արտադրած Moxie ռոբոտի համար:

Տիգրան Ավինյանն օրինագիծ է ներկայացրել ապօրինի շինարարության, հողազավթումների դեմ արդյունավետ պայքարի համար
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 14:17

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանն օրինագիծ է պատրաստում ապօրինի շինարարության և հողազավթումների դեմ արդյունավետ պայքարի համար: Այդ մասին հունվարի 8-ին ավագանու աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հաղորդել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ակադեմիական քաղաքի կառուցման համար Հայաստանի կառավարությունը ճանաչել է գերակա հանրային շահը Երեւանի եւ Աշտարակի որոշակի տարածքների նկատմամբ
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 11:46

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հունվարի 4-ին ընդունել է "Ակադեմիական ավանի կառուցման նպատակով Երեւան քաղաքի եւ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշակի տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու մասին" որոշման նախագիծը:

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում ծանոթացել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 11:03

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Ինչպիսին կլինի նոր հարկային տարին Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի համար
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 17:23

Արմինֆո. 2024 թվականը ֆիզիկական անձանց համար կարելի է անվանել <հարկային կայունության> տարի։ Իսկ ահա բիզնեսի համար այն խոստանում է լինել իրադարձություններով հարուստ. հին հարկեր նոր փաթեթավորմամբ՝ շահառուների շրջանակի նեղացման ֆոնին։

ՊԵԿ-ը հաղորդում է ՌԴ-ից ապրանքներ ներկրելիս խախտումների հայտնաբերման մասին
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 17:21

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում, ուսումնասիրել են մի շարք ընկերությունների կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների  ներկրման գործընթացը Հայաստանի Հանրապետություն։

Converse Mobile հավելվածում ներդրումների մասին. հասանելի են նաև Եվրոթերմի պարտատոմսերը
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 14:42

Արմինֆո. Կոնվերս Բանկում վստահ ենք, որ թվային հարմարավետ միջավայրը ենթադրում է ոչ միայն առօրյա, ընթացիկ ֆինանսական ակտիվության սպասարկում և ապահովում, այլև ներդրումային կամ ֆինանսների համալրման, կառավարման երկարաժամկետ լուծումներ:

Հայաստանը ստանձնում է Արցախի իշխանությունների և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը, ՀՀ կառավարական պարտքը կաճի 2,4 տ. կ.-ով՝ մինչեւ ՀՆԱ-ի 49,4%
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 12:56

Արմինֆո. Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը կստանձնի Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը, կառավարության պարտքը ՀՆԱ - ի նկատմամբ կաճի 2,4 տ.կ.-ով՝ մինչեւ 49,4 տոկոս: Այդ մասին հայտարարել է ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում որոշման նախագիծը ներկայացնելիս։

Հայաստանի իշխանությունները կլուծեն Արցախի կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների հարցերը
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 14:21

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի կառավարությանը և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամներին, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առեւտրային բանկերի, վարկային և ապահովագրական ընկերությունների (ֆինանսական կազմակերպությունների) դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց թողարկվելու են գանձապետական պարտատոմսեր' հօգուտ այդ ֆինանսական կազմակերպությունների' մինչև 225 մլրդ դրամ առավելագույն անվանական արժեքով, այդ կազմակերպությունների գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված դրամական պահանջների (գույքային իրավունքների) գումարի 70% - ի չափով: ՀՀ Ֆինանսների նախարարության նախաձեռնած որոշումն ընդունվել է դեկտեմբերի 21-ին՝ կառավարության նիստում։

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» կապիտալի շուկա է մտել պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ. տեղաբաշխողն Ամերիաբանկն է
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 14:53

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն կապիտալի շուկա է մտել 32 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ: Այդ տրանշի շրջանակներում թողարկվել է 320 հազար պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 11.4% եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով և վեց ամիսը մեկ արժեկտրոնային վճարումների հաճախականությամբ: Տեղաբաշխողը և շուկայաստեղծն Ամերիաբանկն է: Այս մասին լրագրողներին հաղորդել է հայտնել է Էլցանցերի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին թողարկմանը նվիրված պաշտոնական միջոցառման շրջանակներում կայացած ճեպազրույցում ։

Հայաստանն ավելացրել է արտոնյալ հիփոթեքային վարկով զինծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի բյուջեն
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 15:15

Արմինֆո.ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստում վերաբաշխում է կատարել Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցներում՝ գումար ուղղվելով զինծառայողների արտոնյալ ու երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով պետական սուբսիդավորումների ֆինանսավորմանը:

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալներ չունի
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 15:04

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալների չի տիրապետում:

Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 11:56

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

Ռուս գործարար Սվետլանա Երշովային է փոխանցվել Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 47.6 տոկոսը
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:13

Արմինֆո. Ռուսաստանցի գործարար Սվետլանա Երշովան դարձել է Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 47.6 տոկոսի սեփականատերը: Գործարքը տեղի է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ ի դեմս OFAC-ի (Office of Foreign Assets Control,  ֆինանսների նախարարության ստորաբաժանում, որը պատասխանատու է պատժամիջոցների ոլորտում իրավակիրառման համար)` ռուսաստանցի խոշոր գործարար Ռոման Տրոցենկոյի բիզնես-կառույցները պատժամիջոցների նոր ցուցակում ներառելու որոշումից մի քանի օր առաջ, մասնավորապես՝  "АЕОН" (AEON Corporation) ենթակառուցվածքային կորպորացիա" ՍՊԸ-ն: Խոսքը վերաբերում է նաեւ նրա որդու՝ Գլեբ Տրոցենկոյին, որը նախկինում ԶՊՄԿ-ում խոշոր բաժնեմասի անվանական շահառու սեփականատեր էր:

Երազանքից դեպի նպատակ. «Օհանյան Բրենդի Կոմպանի»  
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023, 21:43

Արմինֆո.Ազգային ավանդույթների պահպանմամբ «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերությունը բնական մրգերից արտադրում է ալկոհոլային խմիչքներ։

Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023, 18:05

Արմինֆո.2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ​՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին: Այդ մասին աղվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2023 թվականի թվով  3-րդ տրանշը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 16:02

Արմինֆո.2023 թվականի նոյեմբերի 20-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2NER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

2023թ. նոյեմբերի 20-ի դրությամբ ՀՀ պետական գանձարան մուտքագրվել են 17.2% - ով ավելի հարկեր, քան 2022թ. նույն ժամանակահատվածում
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 11:35

Արմինֆո. 2023 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե  մուտքագրվել է 1 տրիլիոն 919.5 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը կազմում է ճշգրտված տարեկան 2 տրիլիոն 211.4 մլրդ դրամ ցուցանիշի 86.8% - ը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84