Հայաստանի արդյունաբերական հատվածի աճը դանդաղել է
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:21

Արմինֆո. 2023 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի արդյունաբերական ճյուղի տարեկան աճի տեմպը դանդաղել է՝ 2022 թվականի 8,4%-ից մինչև 2,1%՝ հաշվետու ժամանակահատվածում՝ ապահովելով 2.4 տրլն դրամ ծավալ (6.2 մլրդ դոլար)։

Հայաստանը ևս կես տարով երկարաձգում է անմշակ կաշվի արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 11:53

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հունվարի 4-ի նիստում հերթական անգամ երկարաձգել է անմշակ կաշվի արտահանման արգելքը ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 16:08

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։

Հայաստանը կես տարով կերկարաձգի մետաղի ջարդոնի արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 13:02

Արմինֆո. Հայաստանը կես տարով կերկարաձգի մետաղի ջարդոնի արտահանման արգելքը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի հունվարի 28-ին։ Արգելքը մինչև 2024 թվականի հուլիսի 28-ը երկարաձգող որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում։

Իշխանություններն առաջարկում են Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:58

Արմինֆո. ՀՀ կառավարությունը ՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է վեցամսյա արգելք սահմանել սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման համար: Հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։

Տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի կաթնամթերք արտադրողներին ներկայացրել է ռուսական կողմի պահանջները
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 22:12

Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր ծառայությամբ
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 15:05

Արմինֆո.Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր՝ թվով երրորդ ծառայությամբ՝ արտահանմանն ուղղված արտադրությունների կազմակերպման և զարգացման համար կապիտալ ներդրումների ֆինանսավորման ապահովագրությամբ:

Ռուսաստանի ալյումինի ճյուղն ահազանգում է.  սկսվում է ոչ շահութաբեր ձեռնարկությունների, այդ թվում՝ "Արմենալ" գործարանի կոնսերվացումը
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 14:59

Արմինֆո. Այսօր անբարյացակամ երկրների գործողությունների և մի շարք արտաքին գործոնների արդյունքում ռուսական ալյումինի ճյուղը գտնվում է աննախադեպ ճնշման տակ, ինչն այն հասցրել է սուր ճգնաժամի շեմին՝ երկարաժամկետ ծանր հետևանքներով: Այս մասին ասվում է Ռուսաստանի Ալյումինի ասոցիացիայի "Ռուսաստանի ալյումինի ճյուղի առկա վիճակի մասին" հաղորդագրության մեջ:

Հայաստանում 10 ամսում արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023, 12:57

Արմինֆո.Հայաստանում 2023թ. հունվար-հոկտեմբեր ամմիսներին արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն հոկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 5% - ով ՝ մինչև 637.7 մլն կվտ/ժամ։

«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:47

Արմինֆո.«Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակը Մոսկվայի կողմից մկանների ցուցադրում է, ինչը կարող է շատ թանկ արժենալ հայ արտադրողի համար՝ ամանորյա տոներին ընդառաջ։ Ընդ որում, Հայաստանի տնտեսական իշխանություններն անկեղծ չեն տեղական արտադրողի հետ շփումներում։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 13:43

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վեդիի ջրամբարի կառուցման վայր, որտեղ ծանոթացել է կատարված աշխատանքներին: Այդ մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրությունում:

Երազանքից դեպի նպատակ. «Օհանյան Բրենդի Կոմպանի»  
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023, 21:43

Արմինֆո.Ազգային ավանդույթների պահպանմամբ «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերությունը բնական մրգերից արտադրում է ալկոհոլային խմիչքներ։

Վահան Քերոբյան. տարեվերջին կառավարությանը կներկայացվի Գերմանիայի աջակցությամբ Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության նախագիծ
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023, 18:03

Արմինֆո.Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարությունը (Bundesministerium fur wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung - BMZ) ֆինանսավորել է Հայաստանում ներուժի ուսումնասիրության անցկացումը՝ կանաչ ջրածնի արտադրության գործարկման հնարավորությունների համատեքստում երկրի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նոյեմբերի 22-ին Գերմանիայի հետ միջկառավարական բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Հայաստանը երկարաձգել է գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023, 14:54

Արմինֆո.Հ կառավարությունը նոյեմբերի 9-ին 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղատնտեսական ապրանքների՝ ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի, հնդկաձավարի, արևածաղկի սերմերի և արևածաղկի ձեթի արտահանման արգելքը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ: Արգելքը սահմանվել էր այս տարվա հունիսի 29-ին՝ մինչև 2024 թվականի հունվարի 2-ը, այժմ այն երկարաձգվել է մինչև հուլիսի 2-ը։

Հայաստանում 9 ամսում արտադրվել է 6 649.5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2023, 15:35

Արմինֆո.Հայաստանում 2023թ. հունվար-սեպտեմբերին արտադրվել է 6 649.5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, միայն սեպտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2% - ով՝ մինչեւ 671.1 մլն կվտ/ժամ:

Հայաստանի մետալուրգիական ճյուղի անկումն արագացել է
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2023, 14:16

Արմինֆո. 2023 թվականի 9 ամիսներին Հայաստանի մետալուրգիական ճյուղի տարեկան անկումն արագացել է մինչև 11% (2022 թվականի նույն ժամանակահատվածի 7% - ից)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, նման դինամիկան պայմանավորված է ցինկի խտանյութի, ֆերոմոլիբդենի և ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալների կրճատմամբ։

Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է էլեկտրամոբիլների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորությունները
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023, 18:05

Արմինֆո. Հայաստանը Չինաստանի հետ քննարկում Է Էլեկտրամոբիլների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորությունները ։ Այդ մասին նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Հայաստանում արդեն գործում է արևային էներգիայի ավելի քան 12 հազար ինքնավար արտադրող
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:08

Արմինֆո.2024 թվականին վերականգնվող էներգետիկայի օբյեկտների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կկազմեն Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի բոլոր ծավալների 17% - ը: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ:

Մինչև 2040 թվականը Հայաստանը նախատեսում է վերականգնվող էներգետիկայի հզորությունը հասցնել առնվազն 2000 ՄՎտ-ի կամ համախառն վերջնական սպառման մոտ 60%-ի
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 18:00

Արմինֆո. Կառավարության նիստում այսօր ընդունված  որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:

Մրցունակ՝ համաշխարհային շուկայում. «Կիլիկիա» գարեջուր
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023, 17:47

Արմինֆո.Հայկական գարեջրագործության ավանդույթների պահպանմամբ ստեղծվում է «Կիլիկիա» գարեջուրը։



Արտ. փոխարժեքները
21.05.2024
RUB4.290.00
USD388.240.27
EUR421.900.14
GBP493.690.85
CAD284.84-0.08
JPY24.85-0.06
CNY53.650.01
CHF426.920.02