Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն
 Հինգշաբթի, 31 Մայիսի 2018, 17:44

Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն, որը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին, զրուցել է աշխատակիցների հետ: Ընկերության ղեկավարները նախագահ Սարգսյանին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար հիմնանորոգվող նոր մասնաշենքի հնարավորություններն ու զարգացման նախատեսվող ծրագրերը: Այցի ընթացքում հանրապետության ղեկավարը ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս: Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 3000 աշխատակից և 2018 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով: 

Մեկուկես տարում Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց կենսաթոշակներն ստանալ ԵԱՏՄ երկրներում
 Երկուշաբթի, 19 Մարտի 2018, 17:34

Արմինֆո. Առաջիկայում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները հավասար կենսաթոշակային իրավունքներ կունենան Միության ցանկացած երկրում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ​​ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, որ ԵԱՏՄ անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման պայմանագրի աշխատանքները մոտենում են ավարտին:

Կարեն Կարապետյանը նշել է Հայաստանի և Իրանի միջև ներկայիս առևտրի ծավալների անբավարար լինելը
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 20:07

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Մադագասկարը հիացած է Հայաստանի տնտեսական ձեռքբերումներից
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2018, 17:46

Արմինֆո. Մադագասկարը հիացած է Հայաստանի տնտեսական նվաճումներից: Այս մասին փետրվարի 23-ին, Երևանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական:

ՎԶԵԲ-ը 30 մլն եվրոյի և 7 մլն ԱՄՆ դոլարի վարկեր է տրամադրել Երևանում և Հայաստանի մարզերում ջրամատակարարման համակարգի բարելավմանը
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018, 15:02

Արմինֆո. Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դմիտրի Գվինդադզեին: Ինչպես տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպման հիմնական նպատակը Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ներկայացումն էր և հետագա համագործակցության քննարկումը:

Հայաստանի կառավարությունը և KfW բանկն ստորագրել են 5.3 մլն եվրո դրամաշնորհի և 18.5 մլն եվրո վարկի երկու համաձայնագիր
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2017, 19:55

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը վարչապետը նշել է, որ հաճախակի երկկողմ շփումները վկայում են KfW-ի հետ համագործակցության կարևորության մասին, և Հայաստանը շահագրգռված է շարունակել ու զարգացնել այն: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ևս կնպաստի Գերմանիայի և Վերականգնման վարկերի բանկի հետ հարաբերությունների ամրապնդմանը: «Այսօր երկու փաստաթուղթ ենք ստորագրելու՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը և «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» համար նախատեսվող դրամաշնորհային համաձայնագիրը: Վերջինիս ներդրումը մեծապես կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», - ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն առաջարկել է KfW-ին՝ դիտարկել նաև պետություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցության ընդլայնման և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները՝ նշելով, որ միջազգային դոնոր կառույցների հետ նման ձևաչափով գործակցության հաջողված օրինակներ արդեն կան Հայաստանում:

Գերմանական զարգացման KFW բանկը հերթական անգամ ֆինանսավորելու է Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017, 15:14

Արմինֆո. Գերմանական զարգացման KFW բանկը  Հայաստանին կտրամադրի 5.3 մլն եվրո դրամաշնորհ`գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրման նպատակով: Դեկտեմբերի 14-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է դրամաշնորհային պայմանագրի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարը և ՎԶԵԲ փոխնախագահն անդրադարձել են ոչ սուվերեն վարկավորման հնարավորություններին
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2017, 15:45

Արմինֆո. Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:

Աշոտ Մանուկյան. Մենք ԱԶԲ-ի հետ ակնկալում ենք հետագա համագործակցություն էներգետիկ ոլորտում
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017, 19:35

Արմինֆո.Ասիական զարգացման բանկի հետ մենք ակնկալում ենք շարունակական համագործակցություն և տարբեր ծրագրերի իրականացում էներգետիկ ոլորտում: Այս մասին ԱԶԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Շեյն Ռոզենթալի և ԱԶԲ մասնավոր հատվածի գործառնական վարչության փոխտնօրեն Քրիստոֆեր Թյենի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

ԵԱՏՄ երկրների փորձագետները` միանսական տնտեսական միության դրական և բացասական կողմերի մասին
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017, 15:35

Արմինֆո.Ռուսաստանը հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետևանքները և թևակոխել  զարգացման ուղի, ինչը բարերար ազդեցություն է գործել ԵԱՏՄ անդամ երկրների և Տաջիկստանի տնտեսությունների վրա: Այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի արդյունքներին նվիրված Երևան-Բիշքեկ-Աստանա-Մինսկ հեռուստակամրջի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Ինտեգրացիա և զարգացում՚ ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել «Բիզնեսը թվային ապագայումե թեմայով
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2017, 14:13

Արմինֆո. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Առաջնորդության դպրոցումե բաց դասի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ՝ «Բիզնեսը թվային ապագայումե թեմայով։

Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես Երևանյան կիսամարաթոնի հովանավոր
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2017, 21:04

Արմինֆո. Կոնվերս Բանկը հոկտեմբերի 15-ին կայանալիք Երևանի կիսամարաթոնի պաշտոնական ֆինանսական գործընկերն է: Մարաթոնը անց  է կացվում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ առողջ ապրելակերպի քարոզման նպատակով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Գյուղատնտեսության նախարար. 2021 թվականից Հայաստանում կաշխատի գյուղատնտեսության ապահովագրության համակարգը
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 18:16

Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2021 թվականից կսկսի ամբողջությամբ աշխատել գյուղատնտեսության ապահովագրության համակարգը: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Սերժ Սարգսյանը և Դենիս Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման հարցերը
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017, 16:43

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով:

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 11:20

Արմինֆո. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։ Միջոցառման արծաթե գործընկերն է «Ամերիաբանկե ՓԲԸ-ն։

ՀԶՀ. Հայկական ընկերությունները Թեհրանից վերադարձել են 9 պայմանագրերով
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017, 18:03

Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է իրանական բազմաճյուղ առևտրաարդյունաբերական էքսպոն, որին ներկայացված է 49 իրանական ընկերությունների արտադրանք։ Իրանական բիզնեսը երևանյան էքսպոյին ներկայացել է կենցաղային տեխնիկայի,  քիմիական, տպագրիչ, փաթեթավորման սարքավորումների, գյուղտեխնիկայի, մետաղաձուլական, տեքստիլ և այլ ոլորտների բազմազան արտադրատեսակներով։

ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացրել են «Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտը
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 14:51

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են մի նոր ապահովագրական պրոդուկտ՝ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Մաքուր տուն» փաթեթի արժեքը կազմում է 13.500 ՀՀ դրամ, իսկ ընդհանուր ապահովագրական գումարը՝ 1.000.000 ՀՀ դրամ:

Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2017, 16:00

Արմինֆո. Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը:

Փորձագետ. Առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկան սկսել է վերականգնման թույլ նշաններ ցույց տալ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 17:02

Արմինֆո.2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկան, ի հեճուկս գների տևական լճացմանը, սկսել է ցուցադրել վերականգնման թույլ նշաններ: «Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանի ասելով, անշարժ գույքի օբյեկտների նկատմամբ հետաքրքրության աճ է դիտվում շուկայի բոլոր հատվածներում` սկսած նորակառույցներից և վերջացրած հողամասերով:

Հայտնի են PR մրցանակաբաշխության հաղթողները
 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2017, 12:54

Արմինֆո. Beeline-ի աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10