Երեթշաբթի, 30 Հունվարի 2018, 13:33

Արմինֆո.

Հայտարարվել է «Մասրիկ-1» կայանի կառուցման մրցույթի երկրորդ փուլը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 15:23

Արմինֆո.Մեկնարկել է «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլը: Այս փուլում կորոշվի այն մասնակիցը, որը կստանձնի կայանի կառուցումը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով սկսվել են քամու ռեսուրսի չափումները
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018, 12:07

Արմինֆո.Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցմամբ հետաքրքրված էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը, քամու ռեսուրսի չափման նպատակով, Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ  Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի։ Այն կգործարկվի մոտ օրերս։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի  բաժնից,

 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017, 16:00

Արմինֆո.

ՀՀ կառավարությունը հաստատել է ընկերությունների ցանկը, որոնք անցել են «Մասրիկ» արևային էլեկտրակայանի կառուցման նախնական ընտրությունը
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017, 14:19

Արմինֆո. Դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը և հավանություն տվել գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին ու կառավարության աջակցության համաձայնագրի նախագծին:

Փոխնախարար. Երկարաձգելով ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը` Հայաստանը ժամանակ կունենա կողմնորոշվելու նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիաների և հզորությունների առնչությամբ
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 14:44

Արմինֆո.Երկարաձգելով ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը` Հայաստանը ժամանակ կունենա կողմնորոշվելու նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիաների և հզորությունների առնչությամբ: ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀԱԷԿ փակմանն առնչվող ԵՄ պահանջի վերաբերյալ հարցը:

Հայկ Հարությունյան. Կլիմայի փոփոխությունը 21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերներից մեկն է
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2017, 12:34

Արմինֆո. Հայաստանի էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ԱրմԻնֆո-ին տված հարցազրույցում պատմում է Էներգետիկ խարտիայում երկրի առաջնահերթությունների և այն հեռանկարների մասին, որոնք բացում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև Ռուսաստանի հետ փոխգործակցության և կլիմայի փոփոխության սպառնալիքի մասին:

ՀՀ էներգետիկայի փոխնախարարը ԷԽԽ մասնակիցներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխություններին և ջերմոցային գազերի արտանետումներին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017, 15:37

Արմինֆո. Էներգետիկ խարտիան կարևոր դեր է խաղում էներգախնայողությանն ուղղված ջանքերում: Այս մասին Աշխաբադում ընթացող Էներգետիկ խարտիայի խրոհրդաժողովի 28-րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, անդրադառնալով «Կայուն էներգետիկ ապագայի ռեսուրսների մոբիլիզացում և տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացում» թեմային:

ՀՀ էներգետիկայի փոխնախարար. Հայաստանը կարևորում է Էներգետիկ խարտիայի խնդիրները
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 15:04

Արմինֆո.Հայաստանը կարևորում է Էներգետիկ Խարտիայում առաջադրված խնդիրները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` Աշխաբադում Էներգետիկ խարտիայի խրոհրդաժողովի 28-րդ նստաշրջանի հարթակներում:

«Հրազդանի ՋԷԿ»-ը կաշխատի մինչև 2019 թվականը
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017, 16:18

Արմինֆո. «Հրազդանի ՋԷԿ»-ը կաշխատի մինչև 2019 թվականը: Այդ մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Փոխնախարար. Օրենսդրական փաթեթով փորձ է արվում բարեփոխել էներգետիկ բնագավառի մոդելը, ինչը գործում է 2001թվականից
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2017, 15:41

Արմինֆո. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է էներգետիկայի ոլորտը կարգավորող «Էներգետիկայի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե, «Լիցենզավորման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե,«Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրինագծերի փաթեթը:Քննարկմանը ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ արևային էներգիան ջեռուցման նպատակով օգտագործելու համար
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017, 17:25

Արմինֆո. Կիրականացվեն խթանիչ միջոցառումներ՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրության մասսայականացմանը։ Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախաձեռնել է մի շարք օրենսդրական փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասինե և «Էներգետիկայի մասինե օրենքներում, որոնք պայմաններ կստեղծեն միջին և խոշոր սպառողների համար՝ էլեկտրաէներգիա արտադրել սեփական կարիքների համար։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն արդեն արժանացել են կառավարության հավանությանը։

Փոխնախարար. Հայաստանում նոր ԱԷԿ կառուցման նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2-3 տարի անց
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2017, 13:39

Արմինֆո. Հայաստանում նոր ԱԷԿ կառուցման նախագծի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2-3 տարի անց: Նոյեմբերի 8-ին վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ներուժի հնարավորություններին նվիրված համաժողովի հարթակներում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Հայկ Հարությունյան. ՀՀ էներգետիկայի նախարարությունը 2018 թվականին նախատեսում է 1 ՄՎտ-ով հզորությամբ 9 արևային էլեկտրակայանների գործարկում
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 18:12

Արմինֆո.Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման հետ մեկտեղ ավելի ճշգրիտ գնահատական կտրվի հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի ներուժին: «Հնարավոր է, որ հետագայում, տարածաշրջանային առևտրի ավելի ակտիվ զարգացման պայմաններում Հայաստանի էներգետիկ համակարգն ի վիճակի կլինի ընդունել ոչ թե 70 ՄՎտ արևային էներգիա, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը, այլ ավելի շատ»,- նոյեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Թալին-1 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի մեկնարկի ընթացքում:

ՀՀ կառավարության ղեկավարը և Իրանի նախարարը քննարկել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանն առնչվող հարցեր
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2017, 13:55

Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին:

Երևանը պատրաստ է իրանական գազ գնել՝ շահավետ գնային առաջարկի դեպքում
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2017, 12:58

Արմինֆո. Երևանը պատրաստ է իրանական գազ գնել՝ շահավետ գնային առաջարկի դեպքում: Այդ մասին օգոստոսի 21-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:

 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 17:42

Արմինֆո.

ՀՀ կառավարությանն է ներկայացվել ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 10:57

Արմինֆո. ՀՀ կառավարությանն է ներկայացվել ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի կառավարման ռազմավարությունը: Այս մասին հուլիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխ նախարար Հայկ Հարությունյանը:

Էներգետիկայի նախարարություն. Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված ծրագրի շրջանակում բոլոր միջոցառումներն իրականացվում են ժամանակացույցին համապատասխան
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 10:56

Արմինֆո. Այսօրվա դրությամբ Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված ծրագրի շրջանակում բոլոր միջոցառումներն իրականացվում են ժամանակացույցին համապատասխան, իսկ մի շարք դեպքերում` նույնիսկ դրա գերազանցմամբ: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` մեկնաբանելով ծրագրի իրագործման ժամկետը  2019 թվականից մինչև 2021 թիվ հետաձգելու հնարավորությունը:

 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 10:55

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68