Հայաստանը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ՝ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման վարկային համաձայնագրում
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 13:58

Արմինֆո.Հայաստանը փոփոխություններ է կատարում Եվրոպական ներդրումային բանկի հետ 5 միլիոն եվրո արժողությամբ 2013թ. մայիսի 10-ի <Երևանի մետրոպոլիտենի վերականգնում: II փուլ> ֆինանսական համաձայնագրում։ Թիվ 6 փոփոխության առաջարկը հավանության է արժանացել կառավարության նոյեմբերի 23-ի նիստում:

Հայաստանում քննարկել են ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստման ընթացքը
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 10:21

Արմինֆո. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին:

Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը վերադառնում են երկամյա վաղեմության դինամիկային
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023, 18:07

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին դանդաղել է՝ 21%-ից մինչեւ 12%՝ գրեթե վերադառնալով երկու տարվա վաղեմության տեմպերին (2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 11,1%)։

Հայաստանի ֆինանսների նախարարությունը և ՎԶԵԲ-ը կմիավորեն ջանքերը Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպումը հիշարժան և պատշաճ անցկացնելու համար
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 11:20

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ տարեկան հանդիպման, արարողակարգի և միջոցառումների կազմակերպման բաժնի և լեզվական ծառայությունների ղեկավար Ստեֆանիա Գալբիաթի Բոլլը և ՎԶԵԲ երևանյան մշտական գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Հայաստանի առևտրային բանկերի թունավոր ակտիվների աճը վերսկսվել է՝ մանրածախ վարկավորման արագացված աճի ֆոնին
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:06

Արմինֆո. Անցյալ տարի նվազած կորպորատիվ վարկավորումը վերակենդանացնելու Հայաստանի բանկային համակարգի երկչոտ փորձերը տեղի են ունենում մանրածախ վարկավորման արագացված աճի ֆոնին, որն ապահովում է ակտիվների եկամտաբերության եւ դիվերսիֆիկացման ընդունելի մակարդակի պահպանումը։ Սակայն, նման ակտիվությունը պահանջում է հատուկ ուշադրություն, որն անհրաժեշտ է ժամկետանց վարկերի ոչ ռիսկային տիրույթում պահելու համար: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական ընկերության վերլուծաբանների պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2023 թ.  տվյալները։

LIBOR-ի փոփոխություն. Հայաստանը փոփոխություններ է կատարում ԵՆԲ-ի  հետ ֆինանսական համաձայնագրում
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023, 11:39

Արմինֆո.Հայաստանը փոփոխություններ է կատարում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ ֆինանսական համաձայնագրում, որն ուղղված է Երեւան քաղաքի ջրամատակարարման ցանցի վերականգնմանը: Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 9-ին հավանություն է տվել <LIBOR> տոկոսադրույքի փոփոխությունն ստորագրելու առաջարկությանը:

 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 13:09

Արմինֆո.

ՀՀ ԿԲ. 2024 թվականին տնտեսության աճի դրայվերներ կմնան ծառայությունների և շինարարության ոլորտները, իսկ արդյունաբերական հատվածում կձևավորվեն դրական միտումներ
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 19:39

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսվում է 7,2%, իսկ հաջորդ տարի այն կկազմի 5,6%: Այդ մասին հոկտեմբերի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ամունդի-Ակբան առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 12:26

Արմինֆո.«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր  ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝  առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։

Հայկական բանկերը վերադառնում են վարկավորման ուղի՝ շահույթի աճը պահպանելու համար
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 20:18

Արմինֆո.Հայկական բանկերն աշխուժացնում են իրենց վարկային քաղաքականությունը ռելոկանտների դափնիների վրա «հանգչելուց» հետո: Դա պետք է արվի արագ և գրագետ, որպեսզի շահույթի աճը պահպանելու և դրա լուրջ անկումից խուսափելու համար: Այսպես, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում վարկային պորտֆելի տարեկան աճի 1,7% - ից մինչև 20,5% արագացման ֆոնին՝ զուտ շահույթի աճը խիստ արգելակվել է՝ 3 անգամից մինչև 11%, ընդ որում, III եռամսյակում սկսել է նվազել ։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս ռենկինգի 30.09.2023 թ. տվյալները։

7% և ավելի. Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը՝ վարչապետից
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 16:13

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կառավարել ճգնաժամերը և ապահովել բարձր տնտեսական աճ: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է այսօր  կառավարության նիստի ժամանակ։

ԿԲ-ը բարելավել է ՀՆԱ աճի եւ արտաքին առեւտրի կանխատեսումները, սակայն վատթարացրել է գործազրկության մակարդակի սպասումները
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 14:06

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը թարմացրել է 2023 թվականի կանխատեսումը ՝ ՀՆԱ-ի աճի բարելավմամբ ՝ նախկին 6,9% - ից մինչև 7,2% (2022 թվականի փաստացի 12,6% աճի դիմաց), որին հաջորդում է 2024 թվականի տեմպերի դանդաղումը մինչև 5,6% (նախկին 5,5% - ի դիմաց) ։ ՀՆԱ-ի բացարձակ մեծությամբ ԿԲ-ն ակնկալում է 2022թ. - ի 8.5 տրլն դրամից 2023թ. - ին հասնել 9.5 տրլն դրամի ՝ 2024թ. - ի հետագա աճով մինչեւ 10.4 տրլն դրամ։ Այդ մասին ասվում է հունիսի վերջին հրապարակված ԿԲ դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երրորդ եռամսյակի ծրագրում։

ՎԶԵԲ կանխատեսումը 2023թ. վերջին. Կովկասի տարածաշրջանում ՀՆԱ-ի ամենաբարձր աճը կունենա Հայաստանը, իսկ չնչին աճ՝ Ադրբեջանը
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 11:21

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) Հարավային Կովկասի տարածաշրջանում 2023 թվականին ՀՆԱ - ի ամենաբարձր աճն ակնկալում է Հայաստանում՝ 6,5%, մի փոքր ավելի քիչ՝ Վրաստանում՝ 6%, իսկ չնչին 1,5%՝ Ադրբեջանում։ Ընդ որում, Հայաստանում և Վրաստանում կանխատեսվող աճը բարելավվել է նախկին 5%-ից, իսկ Ադրբեջանի համար վատթարացել է նախկին 2,5% - ից։ Այդ մասին նշվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի "Տնտեսական հեռանկարները ՎԶԵԲ-ի ներկայության տարածաշրջաններում" սեպտեմբերյան զեկույցում:

2023 թվականին ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոսի շրջանակում, և նույնիսկ՝ ավելի. ֆինանսների նախարար
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 13:07

Արմինֆո. Չնայած լուրջ մարտահրավերներին ՝ Հայաստանի տնտեսությունը ցուցաբերում է դիմադրողականության բավականին բարձր աստիճան, այդ թվում ՝ կառավարության և Կենտրոնական բանկի համարժեք և արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականության շնորհիվ: Նման կարծիք է հայտնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ սեպտեմբերի 28-ին կառավարության նիստում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը ։

 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023, 18:53

Արմինֆո.

Հայաստանի պետական պարտքը հասել է 11,4 մլրդ դոլարի, եւ սա սահմանը չէ. աճը շարունակվում է
 Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023, 14:04

Արմինֆո.2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 387 մլն դոլար (4 տրլն 395 մլրդ դրամ)։ Այսպիսով, 8 ամսում ցուցանիշը դոլարային արտահայտությամբ աճել է 749.2 մլն դոլարով կամ 7% - ով, դրամային արտահայտությամբ՝ 208.5 մլրդ դրամով կամ 5% - ով։ Ընդ որում, հայկական դրամը պահպանում է 2022 թվականին "ամերիկացուց" նվաճած իր դիրքերը (դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 20 տոկոսով ՝ 480-ից հասնելով մոտ 385 դրամի) ։

ԿԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 17:42

Արմինֆո. Կենտրոնական բանկը բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%: Նոր կանխատեսումը պայմանավորված է շինարարության և ծառայությունների ոլորտում բարձր աճով։ Մասնավորապես, շինարարության ոլորտում կանխատեսումը բարելավվել է նախկին 15,7% - ից մինչև 18,4%, իսկ ծառայությունների ոլորտում ՝ 7,8% - ից մինչև 9%: Այս մասին սեպտեմբերի 12 - ին հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 10,25 տոկոսից մինչեւ 9,75 տոկոս հերթական իջեցմանը նվիրված մամուլի ասուլիսում:

 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 12:16

Արմինֆո.

Ջիհադ Ազուր. Բուռն աճի պայմաններում կարևոր է խուսափել տնտեսության գերտաքացումից, զսպել գնաճը և ամրապնդել անբարենպաստ ցնցումներին դիմակայելու ունակությունը
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 11:11

Արմինֆո.Օրերս Հայաստան էր այցելել Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը և Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Իվա Պետրովան:

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ստորագրել են Ֆինանսական հասանելիության երաշխավորման ծրագրի շրջանակում առաջին վարկը ԱԿԲԱ բանկի հետ
 Երեթշաբթի, 5 Սեպտեմբերի 2023, 20:04

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և ԵՄ-ին առընթեր European Fund for Sustainable Development Plus-ը (EFSD+) ֆինանսական մատչելիության երաշխավորման ծրագրի շրջանակներում առաջին վարկն են ստորագրել  ԱԿԲԱ բանկի հետ:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63