Ինչպիսին էր Թիմային 2023-ը․ Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:50

Արմինֆո.Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։

Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։   

Նիկոլ Փաշինյանը պատմել է Հայաստանի բանկային համակարգի ռեկորդային ցուցանիշների մասին
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 10:57

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը դարձան ազատ շրջանառելի` ցուցակվելով Հայաստանի ֆոնդային բորսայում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:15

Արմինֆո. Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը, առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումից հետո, պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում՝ մուտք գործելով ազատ շուկա։ Այսուհետև բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք շուկայի մասնակիցների միջնորդությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով հնարավորություն ունեն գնելու և վաճառելու նշված բաժնետոմսերը:

Երասխի մետալուրգիական գործարանը կտեղափոխեն Արարատի մարզի Արարատ գյուղ
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 20:56

Արմինֆո.Երասխի (Արարատի մարզ) հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը, որը պարբերաբար գնդակոծվում էր ադրբեջանական կողմից, կտեղափոխվի և կկառուցվի  Արարատի մարզի Արարատ գյուղում: Համապատասխան որոշում է կայացվել դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում:

Հայաստանում կանցկացվի կապիտալի շուկային նվիրված առաջին ներդրումային-ֆինանսական համաժողովը
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 10:56

Արմինֆո. 2024 թ. մարտի 5-ին կկայանա «Հայաստանի կապիտալի շուկան. ապագայի հեռանկարներ» խորագրով առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը Հայաստանում: Այդ մասին հաղորդում է Freedom Broker ընկերությունը, որը հանդես է եկել որպես առաջիկա միջոցառման կազմակերպիչ։

Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 19:27

Արմինֆո.Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին

Լոռիում հատուկ ծրագիր է մեկնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների համար  
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 17:41

Արմինֆո.Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման կենտրոնում կինեզոթերապիայի, լոգոպեդի, հոգեբանի, արտ-թերապիայի և այլ հատուկ ծառայությունների միջոցով օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին վերադառնալ լիարժեք կյանք։

Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 11:38

Արմինֆո.Ակբա Բիզնես ակումբում տարբեր ոլորտների գործարարները քննարկում և քարտեզագրում են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանում բիզնեսի զարգացմանը։

Լոռու մարզում նոր անտառ է հիմնվում
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 21:52

Արմինֆո.Ակբա բանկի աշխատակիցները Լոռու մարզի Ուրասար գյուղում հավաքվել են հոգ տանելու բնության մասին և ստեղծելու ավելի կանաչապատ երկիր։

 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 14:22

Արմինֆո.

10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
 Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023, 17:58

Արմինֆո.Ակբա բանկը Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ ու Շվեդիայի աջակցությամբ ներգրավել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ:

ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 15:41

Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կներկայացվի «Շախմատ և ջազ» ձևաչափը

Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 19:33

Արմինֆո.Եթե գործարար կյանքում ESG-ն ընկերության և բազմաթիվ դերակատարների` բաժնետերերից, համայնքներից մինչև կարգավորող մարմինների միջև ձևավորվող վստահելի հարաբերությունների մասին է, ապա ոչ ֆինանսական հաշվետվականությունը` դրանց ամրապնդման: Ասում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը և շարունակում. շահակիցները չեն ցանկանում, որ ընկերություններն արտադրեն միայն լավ արտադրանք կամ մատուցեն լավ ծառայություններ: Ընկերությունների առաքելությունը նրանք ցանկանում են տեսնել նաև հանրօգուտ նպատակների սահմանման, դրանց ազնիվ ու թափանցիկ իրագործման մեջ:

Ամերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիա
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 13:09

Արմինֆո.Ամերիաբանկը ստանձնել է կայուն միջավայրի ստեղծման և ածխածնային չեզոք տնտեսության անցմանն աջակցելու երկարաժամկետ պարտավորություն: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի վաճառքի և կորպորատիվ հաճախորդների հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը՝ նախօրեին Երևանում մեկնարկած "էներգետիկ շաբաթվա" շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

Երազանքից դեպի նպատակ. «Օհանյան Բրենդի Կոմպանի»  
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023, 21:43

Արմինֆո.Ազգային ավանդույթների պահպանմամբ «Օհանյան Բրենդի Կոմպանի» ընկերությունը բնական մրգերից արտադրում է ալկոհոլային խմիչքներ։

Լիցքավորի՛ր  էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 13:02

Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար․ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը Visa քարտով կատարելիս հաճախորդից կգանձվի գումարի 50%, իսկ մնացած կեսը կհատուցվի Visa-ի կողմից։

Team Energy կայանների արագ և գերարագ AC ու DC լիցքավորիչները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երևանում, մարզերում, ինչպես նաև հիմնական և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչև 160 կՎ/ժամ հզորություն։

«Team Energy-ն Team Telecom Armenia-ի հեռանկարային նախագծերից է, որը էլեկտրական մեքենայով տեղաշարժվելը Հայաստանում դարձնում է առավել հարմարավետ, իսկ Visa-ի մասնակցությամբ՝ էլ ավելի մատչելի։ Սա Team-ի ու Visa-ի համագործակցության առաջին փորձը չէ, համատեղ ծրագրեր իրականացնում ենք 2021 թվականից՝ ձևավորելով գործընկերային օրինակելի հարաբերություններ ի շահ մեր հաճախորդների»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Մեր գործընկերների հետ համագործակցությամբ Visa քարտապանների համար բարձր մակարդակի ծառայությունների մատուցումը մեր բիզնեսի հիմքն է: Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը օգուտ կբերի ինչպես մեր հաճախորդներին, այնպես էլ մոլորակին: Այս նախաձեռնությամբ Visa-ն Հայաստանում ընդլայնում է կայունության իր ջանքերը և ընդլայնում էկոլոգիապես գիտակից հաճախորդների փորձը: Մենք հավատում ենք, որ ամբողջ աշխարհում անկանխիկ տնտեսություն վարելը ծառայում է մեր հաճախորդների և այն միջավայրի լավագույն շահերին, որտեղ մենք բոլորս ապրում ենք», - ասում է Կովկասում Visa տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Առաջարկը գործում է նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Team Energy հավելվածը հասանելի է App store-ում և Play market-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում և վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։
 

Դարձի՛ր Ակբա բանկի հաճախորդ աշխարհի ցանկացած վայրից  
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 20:53

Արմինֆո.acba digital հարթակում արդեն հասանելի է հեռահար նույնականացման համակարգը։ Բիոմետրիկ նույնականացմամբ նոր գործառույթը պարզեցնում և հարմարավետ է դարձնում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը աշխարհի ցանկացած կետից։

Ֆինանսների նախարար. Հայաստանի տնտեսությունը շարունակում է բարձր դիմադրողականություն դրսեւորել առկա մարտահրավերներին
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 11:10

Արմինֆո. Չնայած բարդ մարտահրավերներին ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է բավականին բարձր դիմադրողականություն ցուցաբերել այդ մարտահրավերներին ։ Այդ մասին նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ ներկայացնելով երկրի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Զրոյից մինչև միջազգային շուկա. «Ֆլեքսոպակ»
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023, 16:39

Արմինֆո. «Ֆլեքսոպակ» ընկերությունը շուրջ 2 տասնամյակ զբաղվում է տպագրությամբ։ Առաջին քայլը արհեստական թաղանթների վրա իրականացվող ֆլեքսո տպագրությունն էր, որի հիմքով էլ հետագայում տպարանը ձեռք բերեց նոր սարքեր՝ սննդային փաթեթավորման բոլոր տեսակների արտադրության համար:

Էկոնոմիկայի նախարարն առաջարկել է անգլերենին տալ պաշտոնական, բայց ոչ պետական լեզվի կարգավիճակ՝ գործարար միջավայրը բարելավելու համար
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023, 20:55

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը մինչև տարեվերջ հասցնել 8200 ԱՄՆ դոլարի: «ՍիվիլՆեթ»-ի եթերում ելույթ ունենալով անգլերեն՝ գերատեսչության ղեկավարը նշել է, որ, չնայած աղքատության մակարդակի մինչև 39,6 տոկոս նվազման ակնկալիքին, այդ ցուցանիշը նվազել է մինչև 24,8 տոկոս:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20