"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 18:25

Արմինֆո. "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունն (ԱԸ) իր վրդովմունքն է հայտնել վերջերս շուկա վերադարձած "ԷՖԵՍ" ապահովագրական ընկերության ԱրմԻնֆո-ի հրապարակած գովազդային նյութի վերաբերյալ, որում, ապահովագրական գործընկերների կարծիքով, փորձ է արվում վարկաբեկել ապահովագրական բիզնեսը Հայաստանում:

Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները:

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:53

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:49

Արմինֆո. Կառավարությունն ապրիլի 18-ի նիստում հավանություն է տվել «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:47

Արմինֆո. ՀՀ կառավարությունն ապրիլի 18-ին հավանություն է տվել ՀՀ-ի և KfW-ի միջև կնքված «Հայաստանի Հանրապետության հետ Գերմանիայի ֆինանսական համագործակցություն. «Ջրային ռեսուրսների համակցված կառավարում/Ախուրյան գետ 1 (Նախագծի 2-րդ փուլ)» համաձայնագրին կից համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:00

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական և արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։

 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 22:08

Արմինֆո.

Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 20:18

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տնօրեն, փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:

ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:09

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման/արտահանման հարցերի կարգավորման մեջ:

 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:09

Արմինֆո.

Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո.Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) վերլուծաբանները պատրաստել են նոր աշխատանքային փաստաթուղթ ՝ "Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա տարերային աղետների հնարավոր ազդեցության գնահատումը":

Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 16:12

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային  պարտատոմսերի 2024-ի առաջին տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին:

Ինչպես նշել են բանկում, ապրիլի 17-ից կտեղաբաշխվի 5 մլրդ դրամ ծավալով դրամային և  10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:  Դրամային պարտատոմսերի մարման ժամետը 17.04.2026-ն է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 17.04.2027-ը:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս պարտատոմսերի թողարկումներով: Բանկի կորպորատիվ պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից, այդ թվում՝ Converse Mobile հավելվածում ձեռքբերման հնարավորության շնորհիվ: Բանկը շատ է կարևորում թվային տեխնոլոգիաների կիրառումը տեղաբաշխման գործընթացում: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է մոտ 41,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից մոտ 19,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը ներկայումս շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում:»,- ասել է Կոնվերս բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 15:08

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատմել է, թե որքան միջոցներ կուղղվեն Հայաստանին աջակցությանը՝ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում:

Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 17:56

Արմինֆո.Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է։ Այդ մասին ապրիլի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 14:40

Արմինֆո.  Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 11:51

Արմինֆո.Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) վերլուծաբանները պատրաստել են նոր աշխատանքային փաստաթուղթ ՝ "Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա տարերային աղետների հնարավոր ազդեցության գնահատումը": Աշխարհագրական դիրքի, համեմատաբար փոքր տարածքի և տնտեսության կենտրոնացման բարձր աստիճանի պատճառով բնական աղետների ռիսկերը կարող են էական ազդեցություն ունենալ այդ պետությունների մակրոտնտեսական ցուցանիշների վրա:

Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:37

Արմինֆո.Այս պահի դրությամբ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ունի 121 մլրդ դրամի պատվերներ։ Այդ մասին ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:37

Արմինֆո.Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ապրիլի 15 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 15:06

Արմինֆո.Հայաստանի գինեգործության եւ խաղողագործության  հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100–ամյակի միջոցառմանը

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 14:54

Արմինֆո. Առնվազն այս հարցում Ձեր երազանքը կատարվեց՝ Հայաստանում հայտնվեց մի ապահովագրական ընկերություն, որի հիմնական խնդիրը ոչ թե հավաքել գումարները հաճախորդներից, այլ դրանք առավել արագ և արդարացի բաշխել:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63