Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 15:49

Արմինֆո.Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է։ Սակայն այստեղ կարող են սպասարկվել նաև ֆիզիկական անձիք, նրանց համար հասանելի է Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ժամանակակից ծառայությունների ամբողջական փաթեթը:

Ճապոնական «ROTOBO»-ն ուսումնասիրում է մեքենաշինության եւ սարքաշինության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023, 16:53

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը գտնվում են Ճապոնիայում՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին հայտավորված երկրների մասնակիցների հանդիպում 2023» միջոցառմանը մասնակցելու և երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Զրոյից մինչև միջազգային շուկա. «Ֆլեքսոպակ»
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023, 16:39

Արմինֆո. «Ֆլեքսոպակ» ընկերությունը շուրջ 2 տասնամյակ զբաղվում է տպագրությամբ։ Առաջին քայլը արհեստական թաղանթների վրա իրականացվող ֆլեքսո տպագրությունն էր, որի հիմքով էլ հետագայում տպարանը ձեռք բերեց նոր սարքեր՝ սննդային փաթեթավորման բոլոր տեսակների արտադրության համար:

ՊԵԿ-ը հերքում է «Բագրատաշեն» անցակետում բեռնատարների կուտակումների մասին տեղեկատվությունը
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023, 10:51

Արմինֆո.  Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:

Ջերմոցներ տեղահանված արցախցիների համար․ Մի դրամի ուժի նոյեմբեր ամսվա ծրագիրը
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 16:21

Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբեր ամսվա ծրագիրը։ Նախորդ ամսվա ընթացքում Բանկի և Իդրամի հաճախորդների կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցված «մի դրամներից» հավաքված ողջ գումարը՝ 3.580.216 դրամ, փոխանցվեց «Հայորդի» նախաձեռնությանը։

Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ» անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:33

Արմինֆո.Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ. «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ) և «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ):

Ակբա բանկը շարունակում է Հայաստանում զարգացնել «կանաչ» ֆինանսավորման գործիքները
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:19

Արմինֆո.Հայաստանում «Կայուն զարգացման» օրակարգը (Sustainable development) մշտապես գտնվում է Ակբա բանկի ուշադրության կենտրոնում։ «Կայուն զարգացման» գլխավոր նպատակը մարդկային կյանքի որակի ապահովումն է։

HSBC Հայաստանը «Լավագույն ԿՍՊ բանկ» և «Բազմազանություն և ներառականություն խթանող լավագույն բանկ»․ Euromoney ամսագրի 2023 թ․-ի Գերազանցության մրցանակաբաշխություն
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:09

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) արժանացել է հեղինակավոր Euromoney ամսագրի 2023թ.-ի Գերազանցության երկու մրցանակներին։ Բանկը հաղթող է ճանաչվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ոլորտում իրականացրած աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի բանկային ոլորտում բազմազանության և ներառականության խթանմանն ուղղված ջանքերի
համար։

Նախատեսվում է ավելացնել «անվտանգության բարձիկների» ծավալները՝ հնարավոր ռիսկերի առավել արդյունավետ կառավարման համար. նախարար
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 11:59

Արմինֆո.  2023 թվականի Հայաստանի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի ծրագրի կատարումը շատ չի տարբերվելու 2022 թվականի ցուցանիշներից։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ հանձնաժողովներում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ պատասխանելով "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը մեկնարկել են իրենց համագործակցությունը՝ խթանելով կրթական ոլորտի նորարարությունները
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023, 22:01

Արմինֆո. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) հետ՝ իրականացնելով Հայաստանում նմանատիպը չունեցող «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորի նախնական փուլը։

 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023, 14:35

Արմինֆո.

Մրցունակ՝ համաշխարհային շուկայում. «Կիլիկիա» գարեջուր
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023, 17:47

Արմինֆո.Հայկական գարեջրագործության ավանդույթների պահպանմամբ ստեղծվում է «Կիլիկիա» գարեջուրը։

Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2023, 14:19

Արմինֆո.Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար:

Կարծիք. Ֆրանսիական էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում պետք է դիտարկել նաև «Զանգեզուրյան միջանցքի» հնարավոր բացման հեռանկարի ներքո
 Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2023, 16:39

Արմինֆո.Ֆրանսիական առանցային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը, 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում: Կայաններում արտադրված էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա ու Եվրոպա: Այդ մասին հաղորդել է Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը։

Կոնվերս Բանկին շնորհվել է «Euro STP Excellence Award 2022» մրցանակ
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 15:44

Արմինֆո.Ուրախ ենք տեղեկացնել, որ Կոնվերս Բանկը կրկին    արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի որակի գերազանցության «Euro STP Excellence Award» պատվավոր մրցանակին:

ԱրարատԲանկը՝ «SIA մրցանակաբաշխության» գլխավոր գործընկեր
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 14:37

Արմինֆո.Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ «Social Impact Award Armenia»-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:

«Սիմենս ԻԴիԷյ»-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 14:13

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սիմենս ԻԴիԷյ» ընկերության Եվրոպական տարածաշրջանի փոխնախագահ Ադրիան Բաքլիի և «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանի հետ։

"Արմենալ"-ում հերքել են տեղեկությունն այն մասին, թե ձեռնարկությունը փակման եզրին է
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 11:38

Արմինֆո.Մի շարք տելեգրամյան ալիքներում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, թե Երևանի "Արմենալ" ալյումինի գործարանը փակման եզրին է, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են ձեռնարկության մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ գործարանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Խելացի քաղաքացի» պանելային քննարկմանը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 11:02

Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Խելացի քաղաքացի» պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:

«Զանգեզուրի միջանցքը» կանցնի Իրանի տարածքով
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2023, 17:30

Արմինֆո. Ուրբաթ օրը տեղի է ունեցել Զանգիլանի շրջանի Աղբենդ ավանի շրջանում Ադրբեջանի և Իրանի միջև ավտոմոբիլային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքի արարողությունը:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63