Ամերիաբանկի եվրոյով արտահայտված 3 մլն.եվրո ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017, 17:48

Արմինֆո. 2017 թվականի հոկտեմբերի 17-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Փորձագետ. Հայաստանի պարտատոմսերի շուկայում սպասվում է թողարկողների թվի աճ
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 21:15

Արմինֆո. Հայաստանի պարտատոմսերի շուկան ավելի ակտիվ կդառնա թողարկողների և տրանշերի թվի աճով: «Նույնիսկ Հայստանի բանկային համակարգի ներուժը լիարժեք չի օգտագործվում», - այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացուցիչ Կարեն Զաքարյանը:

Բանկ Անելիքը շուկա է բերել 5 միլիոն դոլար արժողությամբ կորպորատիվ պարտատոմսերի հինգերորդ տրանշը
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 17:02

Արմինֆո. Անելիք Բանկը թողարկել է 5 մլն դոլար ծավալով դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի հոբելյական 5-րդ տրանշը: Այս մասին հոկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի խորհրդի նախագահի ժ.պ., բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:

Անելիք Բանկն ազդարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորում-մրցույթ ծրագրի 2-րդ փուլը
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2017, 16:51

Արմինֆո. Անելիք Բանկը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի շրջանակներում հաճախորդները կարող են առաջարկել իրենց համար հաստատված վարկի տոկոսադրույք։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է     մամուլի ծառայությունից, վարկերը տրամադրվում են 60 ամիս ժամկետով`50,000-250,000 ԱՄՆ դոլար գումարի սահմաններում, Հաստատված վարկի համար առաջարկվող տարեկան նվազագույն տոկոսադրույքը կազմում է 7.7% , իսկ վարկի առավելագույն տոկոսադրույքը կկազմի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը: Տեղաբաշխման գումարն այս փուլի համար կկազմի  1 մլն ԱՄՆ դոլար։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 15:46

Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, որի արդյունքում այսուհետ Արդշինբանկի միջոցով հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ռեեստրի վարմանն և արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները: Այսպիսով, բանկը դարձավ դեպոզիտար համակարգի 17-րդ հաշվի օպերատորը:

Անելիք Բանկի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի 4-րդ տրանշը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում, ընդգրկվելով Abond ցուցակում
 Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017, 16:33

Արմինֆո.ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում ցուցակված է Անելիք Բանկի 5 մլն դոլար ծավալով չորրորդ դոլարային տրանշը, ընդգրկվելով հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, թույլատրվել է նաև նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Պարտատոմսերը (ISIN - AMANLBB24ER8) բորսայում կշրջանառվեն ANLBB4 բորսայական հապավմամբ: 

Անելիք Բանկը ժամկետից շուտ ավարտել է 5 մլն.դոլար ծավալով պարտատոմսերի 4-րդ տրանշի տեղաբաշխումը
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017, 18:52

Արմինֆո. Անելիք Բանկը ամբողջությամբ տեղաբաշխել է իր անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի չորրորդ տրանշը՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձինք` ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Հայաստանի բանկերի կապիտալի բազայի համալրումը թույլ է տվել մինչև 2017 թվի հուլիսի 1-ը վարկավորման տարեկան աճն արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 20:41

Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի բանկերի կապիտալի բազայի տարեկան 15%-ով կամ 85.1 մլրդ դրամով (177.1 մլն դոլար) համալրումը թույլ է տվել վարկավորման տարեկան աճը մինչև 2017 թվի հուլիսի 1-ն  արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից: Վարկային շուկայում բանկերի ակտիվացումը, իր հերթին, 2017 թվականի առաջին կիսամյակում զուտ շահույթն ավելացրել է տարեկան 49,5%-ով, մինչև 19.2 մլրդ դրամ (39.9 մլն դոլար):

 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 14:27

Արմինֆո.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 16:29

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը  2017թ.-ի օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով սկսելու է տեղաբաշխել  5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, տարեկան 5,5% եկամտաբերությամբ  արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար։

ՌԴ ԿԲ կողմից ռուսական «Անելիք Ռուե ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկե ՓԲԸ գործունեությանը
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2017, 16:55

Արմինֆո. ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից ռուսական «Անելիք Ռուե ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկե ՓԲԸ գործունեությանը:

Անելիք Բանկը զուտ շահույթի չափերով գտնվում է Հայաստանի բանկային համակարգի լավագույն հնգյակում
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2017, 17:20

Արմինֆո. Անելիք Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավել է դիրքերը և ներառվում է  առաջատար հնգյակում , արդեն նաև ըստ ստացված շահույթի մեծության՝ 2,4 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Հայկական բանկերը 2017 թվականի I կիսամյակում երկրի պետական գանձարանին են վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 15:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարը 2017 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին է վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`12.9%: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 19,6 մլրդ.դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`12.6%:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 17:07

Արմինֆո. 2017 թվականի օգոստոսի 1-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով (SWISB4), Եվրոյով (SWISB5) և ՀՀ դրամով (SWISB6) արտահայտված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:

Անելիք Բանկը շուկա է դուրս բերում վարկավորման բոլորովին նոր պրոդուկտ` տոկոսադրույքը կձևավորեն պոտենցիալ վարկառուները
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017, 19:33

Արմինֆո. Անելիք Բանկը շուկա է դուրս բերում կորպորատիվ հաճախորդների վարկավորման բոլորովին նոր պրոդուկտ, որի շրջանակներում տոկոսադրույքը կձևավորեն պոտենցիալ վարկառուները: Այս մասին հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:

Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017, 15:51

Արմինֆո. Արմսվիսբանկի 2 մլրդ.դրամ ծավալով անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է հուլիսի 10-ին, նախատեսված ժամկետից 4 օր շուտ: Տեղաբաշխված պարտատոմսերը ձեռք են բերել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա իրավաբանական անձինք, այդ թվում`հայկական բանկերի և մասնավոր ներդրողներ:

Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն այսուհետ կգործի նոր հասցեում
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2017, 17:37

Արմինֆո. Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն իր հաճախորդներին կշարունակի մատուցել բանկային ծառայություններ արդեն նոր հասցեով: Մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 17/1 հասցեում, որին ներկա են եղել Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Բանկի հաճախորդներ, գործընկերներ ու բարձրաստիճան հյուրեր: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 15:30

Արմինֆո.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նախատեսում է միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի պարտատոմսերի շուկա
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2017, 20:35

Արմինֆո. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը նախատեսում է առաջիկա 2 ամիսներին միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի  պարտատոմսերի շուկա: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Զաքինյանը, դոլարային տրանշի շրջանառության ժամկետը կկազմի 2,5 տարի: «Դա կլինի փորձնական թողարկում, որը թույլ կտա հասկանալ շուկայի արձագանքը և ներդրողների ախորժակը», - ասել է նա:

Moodys-ն «Անելիք Բանկին» շնորհել է «B2» վարկանիշ՝ կայուն հեռանկարով
 Ուրբաթ, 30 Հունիսի 2017, 19:49

Արմինֆո. Միջազգային Moody's Investors Service գործակալությունը «Անելիք Բանկին» շնորհել է «Երկարաժամկետ տեղական եւ արտարժութային ավանդների» B2 վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, տվյալ վարկանիշը շնորհվել է հաշվի առնելով Բանկի բավականին բարձր կապիտալի համարժեքությունը, շահութաբերության էական ավելացումը, ակտիվների բարձր որակը, ինչպես նաև իրացվելիության մակարդակը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84