Արդշինբանկը ճանաչվել է 2023 թ. լավագույն բանկը Հայաստանում՝ ըստ Euromoney ամսագրի
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2023, 19:41

Արմինֆո.Արդշինբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2023 թ. Գերազանցության մրցանակին՝ որպես «Լավագույն բանկը Հայաստանում»: Այս ճանաչումը վերահաստատում է Արդշինբանկի բացառիկ արդյունքները, նորարարական մոտեցումը և բանկային ոլորտում դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար բանկ և ֆինանսաբանկային ծառայությունների խոշորագույն մատակարար:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին. Փաշինյան
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 17:34

Արմինֆո. Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կառավարության նախորդ նիստի ժամանակ կենսաթոշակների բարձրացման մասին կայացրած որոշմամբ արդեն հուլիսի 1-ից քաղաքացիներն ստացել կամ ստանում են բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները, ինչին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը հավաստիացրել է, որ հուլիսի 1-ից քաղաքացիներն արդեն ստացել կամ ստանում են բարձրացված դրույքաչափով կենսաթոշակները։

Moody`s-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշները՝ արտացոլելով բարձր արդյունավետությունը և բարելավված կապիտալի համարժեքությունը
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023, 16:37

Արմինֆո. Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշները։ Մասնավորապես` բանկի վարկանիշի հեռանկարը «բացասականից» փոխվել է «կայունի», իսկ ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment) b1-ից բարձրացվել է ba3-ի։

Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում` ըստ Global Banking & Finance Review-ի
 Երեթշաբթի, 27 Հունիսի 2023, 16:00

Արմինֆո.Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում 2023 թվականին հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից:

Ռելոկանտային միջավայրը Հայաստանի բանկերին դրդել է ծառայությունների թվային փոխակերպման ինտենսիֆիկացման
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023, 18:34

Արմինֆո.Տասնյակ հազարավոր ռելոկանտների կողմից թվային ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը լրջորեն խթանել է Հայաստանի բանկային շուկան բիզնես-մոդելների թվային փոխակերպման ինտենսիֆիկացման՝ ստիպելով արագացված տեմպով առաջ տանել քարտային հատվածի տեխնոլոգիական զարգացումը նորագույն վճարային գործիքների ներդրման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ի օրերս լույս տեսած "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" հերթական (№27) վերլուծական տեղեկագրում:

Կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին 10% հետվճար տրամադրելու միջոցառման գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023թվի դեկտեմբերի 31-ը
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023, 15:56

Արմինֆո.Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը շարունակական դարձնելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում։

Արդշինբանկն առաջարկում է սպասարկման շահավետ տարբերակներ ֆիզիկական անձանց
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023, 16:05

Արմինֆո.Արդշինբանկը ներկայացրել է ծառայությունների երկու փաթեթ՝ Optimal և Advanced, հարմարեցված ֆիզիկական անձանց, ովքեր գնահատում են անհատականացված բանկային ծառայությունները:

Մարտին Գալստյան. Անշարժ գույքի շուկայում գների աճը գերազանցել է սպասումները
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2023, 14:44

Արմինֆո. Անշարժ գույքի շուկայում 2022թ. գնաճը սպասվածից ավելի բարձր է եղել: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝  պատասխանելով անշարժ գույքի շուկայի գերտաքացման  մասին խորհրդարանականների հարցերին:

Արդշինբանկը նվիրում է ուղևորություն դեպի Թունիս Mastercard-ի հետ իրականացվող ակցիայի շրջանակներում
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 15:29

Արմինֆո.Հունիսի 8-ից օգոստոսի 8-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա՝ նվիրելով ուղևորություն դեպի Թունիս և բազմաթիվ այլ նվերներ Mastercard քարտապաններին։

Արդշինբանկի «պարզ» վարկերը կօգնեն ՓՄՁ-ներին
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023, 14:35

Արմինֆո.Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով երկարաժամկետ վարկավորման հնարավորություն։

"ԱրմԻնֆո" ԼԳ աշխատակիցները պարգևների են արժանացել Հայաստանի բանկերի միության կողմից՝ ֆինանսաբանկային ոլորտի լուսաբանման գործում պրոֆեսիոնալ աշխատանքի համար 
 Ուրբաթ, 12 Մայիսի 2023, 15:38

Արմինֆո. Կարևորելով ֆինանսաբանկային ոլորտում անաչառ, արժանահավատ և փաստերի վրա հիմնված տեղեկատվության տրամադրումը լայն հասարակայնությանը՝ Հայաստանի բանկերի միությունը չորրորդ տարին անընդմեջ անցկացնում է լավագույն հրապարակումների սահմանման մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել գիտնականներին, փորձագետներին, լրագրողներին իրենց աշխատանքում լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաները:

Արդշինբանկը զգուշացնում է խարդախության դեպքերի մասին
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023, 17:38

Արմինֆո.Արդշինբանկի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է հաճախորդներին, որում զգուշացնում է համացանցում կեղծ բանկային էջերով խարդախության դեպքերի աճի մասին։

 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023, 14:44

Արմինֆո.

digiPOS թվային տերմինալ Արդշինբանկից. դրամարկղը ձեր հեռախոսում
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2023, 16:29

Արմինֆո.Շարունակաբար բարելավելով սպասարկման պայմանները և ընդլայնելով ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկն իր հաճախորդներին է ներկայացնում թվային վճարման նոր տարբերակ՝ digiPOS թվային տերմինալ: Այն հավելված է, որի շնորհիվ Android օպերացիոն համակարգով և NFC համակարգով աշխատող սարքերը (սմարթֆոն, պլանշետ կամ այլ) դառնում են POS վճարային տերմինալ:

Հայկական բանկերի շահույթն աճում է՝ վարկավորման արգելակման ֆոնին
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 14:21

Արմինֆո. Հայաստանի բանկերի շահույթը շարունակում է աճել պրոգրեսիվ տեմպերով՝ տնտեսության վարկավորման լուրջ արգելակման ֆոնին։ Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է 3,4 անգամ ՝ տարեկան 2,2 անգամ աճի դեպքում, հասնելով 70 մլրդ դրամի (180 մլն դոլար) արտարժույթով եւ արժեթղթերով գործարքների հաշվին ՝ վարկավորման արգելակման ֆոնին։

Հայկական բանկերի թողարկած վճարային քարտերով կատարվող անկանխիկ գործարքների ծավալը 2022 թվականին աճել է գրեթե 58%-ով. ՀՀ ԿԲ ղեկավար
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 15:11

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը:

Կոմպլաենսի էությունն է` թացը չորից տարբերելը
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 10:52

Արմինֆո. Ռուսական ռելոկանտները, որոնց թիվը Հայաստանում, տարբեր տվյալներով, գնահատվում է 80-100 հազար մարդ, երկրի կյանք են ներմուծել ոչ միայն բարձր "վիճակագրական" տնտեսական աճ եւ ոչ բարձր "հաշվարկային" գնաճ, այլեւ թույլ են տվել զգալիորեն ամրապնդել Հայաստանի բանկային համակարգի ռեսուրսները:

 Երեթշաբթի, 28 Փետրվարի 2023, 22:04

Արմինֆո.

Թոշակառուների և նպաստառուների անկանխիկ վճարումներից տրամադրվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար
 Հինգշաբթի, 23 Փետրվարի 2023, 14:16

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը:

Fitch Ratings-ը բարձրացրել  Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը «Դրական»-ի
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2023, 19:05

Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում եւ բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84