Ալեքսեյ Օվերչուկ. ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն մոդելն աշխատում է
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:37

Արմինֆո. 2021-2022 թվականների ընթացքում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների հնգակի աճ է գրանցվել՝ 867 մլն դոլարից մինչեւ 4385 մլն դոլար, սակայն Հայաստանում հաշիվներ բացելու պատճառ են եղել, այդ թվում, միջազգային վճարային համակարգերին հասանելիություն ստանալը։ Այդ մասին "Էքսպերտ" ամսագրում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով Եվրամիության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության առավելությունների մասին։

Վահան Քերոբյան. Հայաստանը, Հնդկաստանը և Իրանն աշխատում են լոգիստիկ կապի ամրապնդման ուղղությամբ
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 15:28

Արմինֆո. Առաջիկա ամիսներին Իրանի և Հնդկաստանի հետ պետք է ստեղծենք լոգիստիկ սերտ կապ, որը հնարավորություն կտա Հնդկաստանից Հայաստան և հակառակը բեռները հասցնել 10 օրվա ընթացքում և ցածր գներով: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Փորձագետ. Հայաստանը պետք է օգտագործի Վրաստանի և Թուրքիայի տարանցիկ հնարավորությունները  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:54

Արմինֆո. Վրաստանի հետ տարանցիկ հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է դուրս գալ երկկողմ բանակցությունների, որպեսզի վերացվեն այն միջոցները, որոնք հայկական կողմի մեղքով փոխադարձաբար կիրառվում են բեռնափոխադրողների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով "Ամերիա" ընկերության "Գինու արտահանման այլընտրանքային շուկաներ" հետազոտության արդյունքները։

 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 20:34

Արմինֆո.

Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է ուղարկել 114,5 մլրդ-ով ավելի, քան ստացել է. ՊԵԿ փոխնախագահը հաշվետվություն է ներկայացրել մաքսային հավաքագրումների մասին
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:23

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի մաքսային մարմիններն ապահովել են շուրջ 529 մլրդ դրամի հարկային եկամուտներ ։ Ցուցանիշը գերազանցում է 2022-ի փաստացի վճարները մոտ 128 մլրդ դրամով կամ 32% - ով։ Այդ մասին հայտարարել է ՊԵԿ ղեկավարի տեղակալ Կարեն Թամազյանը՝ հունվարի 12-ին ներկայացնելով մաքսային ծառայության գծով գերատեսչության նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվությունը։

 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 21:20

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարար. Լաստանավային հաղորդակցությունը հետաքրքրություն չի առաջացրել արտահանողների եւ ներմուծողների շրջանում
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 20:32

Արմինֆո.Մի քանի ամիս լաստանավային հաղորդակցությունը գործում է, սակայն, մեր գնահատմամբ, այն բավարար հետաքրքրություն չի առաջացրել արտահանողների և ներմուծողների շրջանում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 14:18

Արմինֆո.ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա:

2023 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը, ամենայն հավանականությամբ, կկազմի 8-8, 5 տոկոս. Վարդան Արամյան
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 11:00

Արմինֆո. Հայաստանը 2023 թվականը կփակի ՀՆԱ-ի 8-8.5% աճով՝ պետբյուջեով նախատեսված 7%-ի և 2024 թվականի բյուջեով ակնկալվող 7.2%-ի փոխարեն: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, ինչպես եւ նախկինում, չի գերազանցում 5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը:

2024 թվականին Հայաստանը կթույլատրի 7400 էլեկտրամոբիլի անմաքս ներկրում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 19:02

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2024 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Ինչպիսին կլինի նոր հարկային տարին Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի համար
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 17:23

Արմինֆո. 2024 թվականը ֆիզիկական անձանց համար կարելի է անվանել <հարկային կայունության> տարի։ Իսկ ահա բիզնեսի համար այն խոստանում է լինել իրադարձություններով հարուստ. հին հարկեր նոր փաթեթավորմամբ՝ շահառուների շրջանակի նեղացման ֆոնին։

էկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 2023 թվականի արդյունքներով կկազմի ժամում 9.8 դոլար
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 12:26

Արմինֆո. Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 2023 թվականի արդյունքներով կկազմի ժամում 9.8 դոլար։ Այդ մասին "Գործարար ալիք" ռադիոկայանի հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ԵՏԲԽ-ը հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 19:13

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նոր նախագահ է դարձել Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչ Բակիտժան Սագինտաևը: Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, այդ մասին որոշումն ընդունվել է նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Փորձագետ. Ռուսաստանի հետ վերաարտահանման ոլորտում կուտակած փորձը Հայաստանին շահավետ դրության մեջ կդնի Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:35

Արմինֆո. Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանի հետ վերաարտահանման ոլորտում կուտակած փորձը Հայաստանին շահավետ դիրքում կդնի Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Դեկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը։

ԵԱԶԲ. 2024 թվականին Հայաստանը կմնա առաջատարը ԵԱՏՄ երկրների շրջանում՝ տնտեսական աճի տեմպերով
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 15:09

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանը կմնա առաջատարը ԵԱՏՄ երկրների շարքում՝ տնտեսական աճի տեմպերով: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Եվրասիական զարգացման բանկը:

ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի շուրջ լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 17:19

Արմինֆո. ԵԱՏՄ-ն և Իրանը ստորագրել են ազատ առևտրի շուրջ լիաֆորմատ համաձայնագիր։

Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:51

Արմինֆո. Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները, բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրների։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման վերաբերյալ հարցին։

Վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման ժամկետների երկարաձգում չի լինելու. ՊԵԿ-ը դրանց տերերին հորդորում է ժամանակին օգտվել արտոնություններից
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 19:28

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված  1700  թեթև մարդատար տրանսպորտային միջոց։

Վահան Քերոբյան․ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը այս տարի կազմել է 41%
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 16:26

Արմինֆո. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը այս տարի կազմել է 41 տոկոս։ Այդ մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ <Կարծում ենք, որ հետագա տարիներին ապրանքաշրջանառությունը նույնպես կաճի։ Այս ամենով հանդերձ՝ մեր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում և շատ ներդրումներ է կատարում արտաքին առևտուրը դիվերսիֆիկացնելու համար", - ասել է նա։

Տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի կաթնամթերք արտադրողներին ներկայացրել է ռուսական կողմի պահանջները
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 22:12

Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84